Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Վաճառողն այլեւս չի խուսանավի

Ապրանքը հետ չվերցնելու դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Շատերիս հետ է պատահում, որ խանութից ոչ պարենային ապրանք ենք գնում եւ հետո վերադարձնել չենք կարողանում։ Սա, իհարկե, չի վերաբերում այն խանութներին, որոնք որեւէ հայտնի կամ պակաս հայտնի ապրանքանիշ են կրում (համենայնդեպս, ինձ հետ չի պատահել)։ Խոսքը հիմնականում խառը ապրանքներով խանութների, ինչու ոչ՝ երբեմն նաեւ սուպերմարկետների եւ միջին ու փոքր «բուտիկ» կոչվողների, տոնավաճառների մասին է (դարձյալ իմ օրինակով եմ նշում)։
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում ստացվել են բավականին շատ բողոքներ սպառողների կողմից, որ առեւտրի իրականացման վայրերում հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը՝ առանց որեւէ հիմնավորման, ինչը ուղղակիորեն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի խախտում է։
Ի՞նչ անի սպառողը։ Ներկայումս, ըստ էկոնոմիկայի նախարարության, որեւէ մարմին չունի իրավասություն միջամտելու տվյալ պարագայում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջի խախտում։ Եվ սպառողների խախտված իրավունքները կարող են վերականգնվել միայն դատական կարգով, ինչը ժամանակատար է եւ ծախսատար։ Հասկանալի է, որ քչերը դատարան կդիմեն։ Դա միջին ապրողի ոչ գրպանին է հարիր, ոչ էլ նյարդերը «կբավարարեն»։
Դրա համար էլ այս վիճակը կարգավորելու նպատակով նախարարությունը «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում (համապատասխան նախագիծը քննարկման է դրված մինչեւ նոյեմբերի 1—ը)։
Ի՞նչ է առաջարկում։ Եթե հակիրճ, ապա՝ առաջարկվում է պարտադրել տնտեսավարողներին տեղեկացնել սպառողին վերջինիս իրավունքների վերաբերյալ։
Իսկ եթե մի փոքր մանրամասնենք, ապա՝ վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ։ Ինչպես նաեւ փակցնի կառավարության սահմանած՝ նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա՝ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը (եթե, իհարկե, այդ ցանկից ապրանք կա)։ Տեղեկատվությունն ու անվանացանկը փակցնելուն ներկայացվող պահանջներն էլ կսահմանի կառավարության աշխատակազմը։
Այս դրույթները խախտելու համար վարչական պատասխանատվություն կլինի։ Նշված տեղեկատվությունը չհրապարակելու, անվանացանկը չփակցնելու վերաբերյալ գործերի ենթակայությունը կտրամադրվի տեղական ինքնակառավարման մարմիններին։
Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ սա գործնականում կնվազեցնի հնարավոր կամայականությունները, կպաշտպանի սպառողների շահերը։

30-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO