Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Կգա ժամանակ, երբ կկարողանանք խոչընդոտել քաղցկեղի զարգացմանը

Այդ նպատակով անհրաժեշտ է բարձր մասնագիտական կենտրոններ հիմնել

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


«Մեր երկրում ծնունդ առած թավշյա հեղափոխության ժամանակ, երբ Հայաստան վերադարձա, օդանավակայանից քաղաք տանող ճանապարհը փակ էր։ Ստիպված, բեռները ձեռքիս, ոտքով տուն հասա, սակայն հայրենիք բերող նպատակն ավելին էր, քան իմ կրած անհարմարությունը»,–«ՀՀ»–ի հետ զրույցում պատմեց «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» ուռուցքաբան—վիրաբույժ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ—ի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը։ Նա 24 տարի Մոսկվայում բնակվելուց եւ մասնագիտական գործունեությունից հետո 2018—ի ապրիլին բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով վերադարձավ Հայաստան։
Հայաստանյան բժշկագիտության զարգացման ոլորտի, քաղցկեղի բուժման արդի մեթոդների, երկրի առողջապահական համակարգի հնարավորությունների, բուժման գործող ընթացակարգերի եւ բացթողումների մասին զրուցեցինք պրոֆեսորի հետ։ Խաչատուր Բադալյանը նկատում է՝ առկա մասնագիտական ներուժն ու բժիշկների բարձր պատրաստվածությունը բավարար են, որպեսզի բժշկագիտության, մասնավորապես՝ ուռուցքաբանության ոլորտը Հայաստանում զարգանա, սակայն միաժամանակ չպետք է անտեսել նաեւ ոլորտում առկա թերություններն ու խնդրահարույց մի շարք գործոններ։
«Վերադարձա այստեղ աշխատելու, որովհետեւ տեսա, որ կա հնարավորություն՝ երկրում զարգացնելու ուռուցքաբանությունը, եւ որ կարելի է ճիշտ ճանապարհով զարգացնել բժշկությունը, մասնավորապես՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի ծանր պաթոլոգիաները։ Սակայն այդ ամենին պետք է հասնել ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շնորհիվ։ Անհրաժեշտ է բարձր մասնագիտական կենտրոններ հիմնել, որոնք, բացի դեղորայքային բուժումներից, պարբերաբար արտերկրից մասնագետների կհրավիրեն՝ նրանց գիտելիքներին ու առկա միջազգային փորձին իրազեկվելու նպատակով»,–ասաց նա։
Քաղցկեղի տարածվածության առումով Հայաստանը, ոչ պաշտոնական վիճակագրությամբ, առաջատար դիրքերում է։ Պատճառն, ըստ մասնագետի, ինչպես հաճախ են հնչեցնում, հիվանդության ոչ վաղ հայտնաբերումն է, իսկ ըստ երկրի վիճակագրության՝ քաղցկեղը սովորաբար բացահայտվում է 3—4–րդ փուլում, որի դեպքում արդեն զգալիորեն նվազում է բուժման հավանականությունը։
«Ժամանակակից բժշկության մեջ տեխնոլոգիական եւ դեղորայքային մոտեցումները բերում են արդյունավետության։ Հայաստանում շատ է տարածված հաստաղու քաղցկեղը, որը, ցավոք, հայտնաբերվում է բավական ուշ փուլում, երբ այն հասցնում է ախտահարել հարակից եւ հեռակա օրգանները։ Այս պարագայում, որքան էլ բուժման հնարավորությունները քիչ լինեն, այդուհանդերձ, պետք է կառչել ամենավերջին հույսից։ Ասել հիվանդին, թե բժշկությունը ոչինչ չի կարող անել, ըստ իս, սխալ է։ Եղել են դեպքեր, երբ ծանր պաթոլոգիաներով, քաղցկեղի վերջին փուլում նույնիսկ մարդիկ վիրահատվել են, բուժվել եւ շարունակում են առայսօր լիարժեք կյանքով ապրել։ Հիվանդության տեղակայումն ու հնարավորություններն անհատական են, չպետք է բուժման վերջին հնարավորությունները ձեռքից բաց թողնել»,–նշեց բժիշկը։
«Եթե մարդկային քաղաքակրթությունն այլ կերպ զարգանա, եւ մարդու գիտակցական ու գիտական ուղղություններն ուղղվեն քաղցկեղի եւ նմանատիպ ծանր հիվանդությունների բուժմանը եւ կյանքի որակի բարելավմանը, ապա շատ ավելի հեշտ հնարավոր կլինի բուժման արդյունավետության հասնել։ Կան մոտեցումներ, որոնք ուռուցքի տարբեր տեղակայումների ժամանակ արդյունք են տալիս, բայց կգա ժամանակ, երբ մենք կխոչընդոտենք քաղցկեղի զարգացմանը։ Պետք է կանխատեսենք, թե քաղցկեղի ռիսկի զարգացմանը նպաստող ինչ գործոններ կան, եւ կանխարգելենք դրանք։ Հեռանկարը դրանում է»,–համոզված է նա։
Ըստ Խաչատուր Բադալյանի՝ Հայաստանում շատ ցածր է քաղցկեղն առաջին փուլում հայտնաբերելու հնարավորությունը։ Կան կազմակերպչական շատ հարցեր, երբ կատարում են հետազոտություններ եւ հայտնաբերում ուռուցքը։ Մոսկվայում բժշկական ոլորտում, նրա տեղեկացմամբ, բարեփոխումներն ուղղված են առաջին փուլում հիվանդությունը հայտնաբերելու գործընթացին, որովհետեւ եթե մարդիկ չեն հետազոտվում, ապա հետագայում հայտնաբերված հիվանդությունն առաջացնում է լուրջ բարդություններ։
Այն հարցադրումը, թե քաղցկեղի որ տեսակի եւ որ փուլի դեպքում որ երկիր է պրոֆեսոր Բադալյանը խորհուրդ տալիս մեկնել իր հաճախորդներին, գուցե տարակուսելու տեղիք է տալիս, սակայն բժշկին դադարել է այն զարմացնել։ Շատ ենք լսում այն մասին, թե երկրից որքան մարդ է մեկնում արտերկիր դեղորայքային բուժման, վիրահատության կամ բուն հետազոտման նպատակով։ Առայսօր չկա հստակ վիճակագրություն, թե մեկնողներից քանիսն է վերադառնում ապաքինված, կամ ում մոտ ինչ ընթացք է ունենում հիվանդությունն արդեն ստացած բուժումից հետո։
Բժիշկ Բադալյանը, ծանոթ լինելով համաշխարհային բժշկության չափանիշներին, վստահեցնում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս ժամանակաշրջանում հնարավոր չէ որեւէ երկրում քաղցկեղի բուժման նոր մեթոդ կիրառել եւ այն դարձնելով բժշկի սեփականությունը՝ նորությամբ չկիսվել։ Այսօր ցանկացած ինֆորմացիա կամ նորարարություն աննախադեպ արագությամբ տարածվում է, ուստի ասել, թե այլ երկրում նոր ու արդյունավետ մեթոդ են կիրառում, զրուցակցիս համոզմամբ՝ այնքան էլ միանշանակ չպետք է ընդունել. «Ասել, թե Հայաստանում քաղցկեղը անարդյունավետ են բուժում, իսկ արտերկրում լավ՝ չեմ կարող հաստատել։ Եթե մարդիկ ինչ—ինչ պատճառներից ելնելով՝ որպես այլընտրանք են դիտարկում արտերկիրը, ապա դա դեռ չի փաստում, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է»։
Ըստ նրա՝ պետք է օգտագործել նաեւ ազգային առանձնահատկությունը եւ, հաշվի առնելով բնակչության ոչ մեծ թիվը կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու առումով, սքրինինգներ ու հետազոտություններ կազմակերպել, բարձրացնել բնակչության առողջության որակը եւ այդ գործընթացների արդյունքում հասնել բարձր արդյունավետության։

30-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO