Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հիշենք, որ ինչ-որ մեկը մեր արյան կարիքն ունի

Արյունաբանական կենտրոնի մասնագետները տիրապետում են բուժման նորագույն մեթոդներին ու ձեւերին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Արյան հիվանդության տարածվածությունը Հայաստանում միջազգային վիճակագրական միջին տվյալներին համապատասխան է։ Շրջանառվող տեղեկատվությունը, թե այդ առումով մեր երկիրն առաջին տեղում է, իրականությանը չի համապատասխանում։
Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Դանիելյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ընդգծեց. «Արյան եւ չարորակ այլ հիվանդություններով տառապող մարդկանց թիվը միջազգային ցուցանիշների շրջանակում է։ Տարվա ընթացքում մանուկների մոտ չարորակ հիվանդությունների թիվը մոտավորապես մոտենում է 100—ի, իսկ չափահաս մարդկանց շրջանում՝ 400—ի»։
Մասնագետը նշում է, որ հիվանդացությունը ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում 3 հիմնական պատճառ ունի՝ ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական ուռուցքածին գործոններ։ Այդ հարցում նաեւ գենետիկան իր նշանակությունն ունի։ Նպաստող գործոններից էլ կարող է լինել ծխախոտը, ինչպես նաեւ՝ շատակերությունը, գիրությունը, նստակյաց կյանքը, շարժունակության սահմանափակումը եւ այլն։ Քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծանում է նաեւ տարիքի մեծացմանը զուգահեռ։
«Երկար ապրելը լավ բան է, բայց շատ ավելի լավ է առողջ ապրելը»,–բարձրաձայնում է հանրապետության գլխավոր արյունաբանը՝ ընդգծելով, որ հիվանդության բուժման հարցում հաջողությունը պայմանավորված է ախտորոշման փուլով։ Լեյկեմիաների դեպքում, ճիշտ է, վաղ ախտորոշումն այդքան էլ մեծ նշանակություն չունի, բայց, օրինակ, տեղակայված ուռուցքների դեպքում շատ կարեւոր նշանակությունի ունի։ Ահա թե ինչու՝ անգամ կատարյալ առողջ լինելու դեպքում, մեր զրուցակիցը բարձրաձայնում է, 45—50 տարեկանից հետո մարդը պարտավոր է դիմել տարբեր հետազոտությունների։ Այդ դեպքում ապրելիության հավանականությունն ավելի մեծ է, հատկապես որ հայ մասնագետները չեն զիջում «դրսի» բժիշկներին։
«Անցել են այն ժամանակները, երբ անգլիացի կամ հոլանդացի բժիշկը որեւէ բանից տեղեկություն էր ունենում, որից անտեղյակ էր հայ բժիշկը։ Այն այցերի աշխարհագրությունը եւ ինտենսիվությունը, որը կա մեր կենտրոնում, իսպառ զրկում է մեզ անտեղյակ մնալու «հնարավորությունից»։ Միջազգային ծրագրերի շնորհիվ է նաեւ, որ կենտրոնում լավ արդյունքներ են արձանագրվում»,–ասում է արյունաբանական կենտրոնի տնօրենը։
Տնօրենը պատմեց, որ պատահում է՝ հիվանդը նույնիսկ տեղյակ չի էլ լինում, թե ինչպիսի ժամանակակից եւ նորագույն մեթոդներով է բուժվում, ընդ որում՝ երեխաները եւ մինչեւ 25 տարեկան բոլոր հիվանդները՝ գրեթե անվճար։
Արյունաբանականում հաջողությամբ շարունակվում են նաեւ ոսկրածուծի փոխպատվաստման ուղղությամբ աշխատանքները։ Առաջիկայի համար ծրագրում են դոնորից ոսկրածուծի պատվաստում հիվանդին։ «Դա ավելի բարդ է, աշխատատար ու ծախսատար։ Բայց ձգտում ենք դրան։ Կարծում եմ՝ ժամանակ է պետք, մեկ կամ երկու տարի»,–նշեց տնօրենը՝ ավելացնելով, որ կենտրոնն անընդհատ դինամիկորեն զարգանում է։ Իսկ այդ զարգացումն իր պտուղներն է բերում հիվանդների համար, ինչպես, օրինակ՝ «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը։
Ս. Դանիելյանը հավատացնում է, որ առանց հիմնադրամի գործնականում անհնար կլիներ մանուկների ու երիտասարդների բուժումը կատարյալ եւ լիարժեք կազմակերպել. «Բժշկությունն աստիճանաբար թանկանում է։ Այսօր մելանոմա կոչվող չարորակ նորագոյացությունը բուժվում է համեմատաբար նորահայտ դեղամիջոցով, որի դեպքում մեկ հիվանդի համար պահանջվում է մեկ միլիոն դոլար։ Աստիճանաբար նոր մեթոդներ ու միջոցներ են ի հայտ գալիս, եւ բնական է, որ առանց նմանօրինակ ֆոնդերի անհնար կլիներ աշխատել»։
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը տեղեկացրեց, որ հիմնադրամում այս պահին գրանցված է շուրջ 240 շահառու։ Այս տարի 130—140 նոր դիմում ունեն։ Իսկ առողջացման դեպքերին վերաբերող հարցին ի պատասխան՝ նշեց, որ քաղցկեղի դեպքում առողջացումը «դժվար» արտահայտություն է. «Քաղցկեղի դեպքում խոսվում է նահանջի մասին, ոչ թե ամբողջական առողջացման։ Վերջնական բուժման մասին խոսում ենք միայն 6—7 տարի հետո, իսկ մեր հիմնադրամը ավելի քան մեկ տարի է՝ գործում է։ Առողջացման դեպքեր ունենք, երբ ավելի վաղ են ախտորոշվել եւ բուժում սկսել։ Այդպիսի 30—35 բուժման դեպք ունենք։ Ցավոք, պատահում է, որ երեխաների մոտ նահանջային շրջան է լինում, բայց հիվանդությունը մեկ կամ երկու տարի հետո կրկնվում է»։
«Պետք է նշեմ, որ մենք սկսել ենք 3 տոկոս առողջացումից։ Հիմա արդեն ունենք 70—75 տոկոս կատարյալ առողջացում։ Դա մեծ թիվ է։ Գերմանական ծրագրերի ներդրումից հետո ավելի քան 1000 երեխա կատարյալ առողջացել է, ամուսնացել, երեխաներ ունեցել»,–ներկայացրեց արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ ընդգծելով, որ հայ բժիշկները ձգտում են հասնել արեւմտյան արդյունավետությանը։
Իսկ թե կգա՞ ժամանակ, երբ քաղցկեղը լիարժեքորեն կբուժվի, Սամվել Դանիելյանը պատասխանում է, որ չի կարծում՝ գա այնպիսի ժամանակ, երբ քաղցկեղ ախտորոշումը շատ ծանր տագնապներ չառաջացնի մարդկանց մոտ։ Եվ քանի դեռ իրավիճակն այդպիսին է, կարեւոր նշանակություն ունի դոնորությունը։ «Ամենակարեւոր բանը, որն ուզում եմ փոխանցել՝ եկեք, արյուն հանձնեք, ժողովուրդ։ Արյունն արհեստականորեն չի կարող ստեղծվել, օդից չի կարող գալ։ Մենք ինչ—որ մեկից պետք է արյուն վերցնենք, որպեսզի կարողանանք ամբողջ հանրապետությանն ապահովել արյունով»,–բարձրաձայնեց նա՝ շեշտելով, որ արյուն տալով՝ մեր քրիստոնեական պարտքն ենք կատարում այն մարդկանց նկատմամբ, որոնց հանդեպ ճակատագիրն ավելի ժլատ է եղել առողջության հարցում։

31-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO