Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԼՂՀ


Մինչեւ տարեվերջ Բերձորը նոր հիվանդանոց կունենա

1995 թ. Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում սկսեց գործել շրջանային բուժմիավորումը՝ ռազմաճակատային բժիշկ, Արցախյան շարժման առաջամարտիկ, գրող, հասարակական գործիչ Արցախ Բունիաթյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցը տեղակայվեց երկհարկանի շենքում, որի պայմանները չեն համապատասխանում բուժական հաստատության պահանջներին։
2011թ. գարնանը կայացավ բուժմիավորման նոր՝ եռահարկ շենքի հիմնարկեքը՝ հնի հարեւանությամբ։ Անցած տարիների ընթացքում ընդհատումներով կատարվեց շենքի կառուցումը, որը ձգձգվում էր տարբեր պատճառներով։ 2018—2019 թթ. Արցախի կառավարության հատկացումներով է ընթանում շինարարությունը, որը կատարում է «Սուր—Նարեկ» շինարարական ընկերությունը՝ Պարթեւ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Այժմ շենքը գրեթե պատրաստ է, որ ընդունի հիվանդանոցի անձնակազմին։ Օրերս Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքաշինության, առողջապահության նախարարներ Կարեն Շահրամանյանի, Արայիկ Բաղրյանի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ այցելեց բուժմիավորման շինհրապարակ, ծանոթացավ կատարված աշխատանքներին, տվեց հանձնարարականներ։ Շրջվարչակազմի ղեկավարը համոզված է.
–Մինչեւ տարեվերջ ժամանակակից սարքավորումներով կահավորված այս հաստատությունը կսկսի գործել։ Վստահ եմ, որ հավելյալ կադրային պահանջարկը նոր խթան կարող է լինել Բերձորում մարդկային ենթակառուցվածքի եւ բնակֆոնդի հետագա զարգացման համար։
Օրերս հերթական անգամ շինհրապարակում էի, որտեղ կատարվում են շինարարական վերջին աշխատանքները, եւ դրան զուգահեռ՝ շենքում տեղակայվում է անհրաժեշտ գույքը։ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխհսկիչ Գագիկ Ասրյանը գրեթե ամեն օր լինում է այստեղ, հսկում ընթացող աշխատանքները։ Ասաց՝ շինարարությունը կատարվում է որակով եւ կավարտվի մոտ օրերս։ Այցի պահին շենքի ներսում շինարարները հատակներն էին պատում հատուկ ծածկով, կատարում ներկման եւ այլ աշխատանքներ։ Եռակցող Մամիկ Սարաջյանը դրսում ջրի խողովակներն էր միացնում ջրավազանին։ Գ. Ասրյանի հետ շրջեցինք բուժմիավորման բակում։ Նախկին հողապատ տարածքներն արդեն ասֆալտապատ ու բետոնապատ են։ Վարպետորեն է լուծվել ջրահեռացման խնդիրը։ Կենտրոնական մուտքի մոտ փոքր հրապարակ կա, որտեղ պետք է տեղակայվի Արցախ Բունիաթյանի կիսանդրին։ Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը կոչվում է հիմնադիր, երջանկահիշատակ բժշկի անունով։ Քիչ վերեւում՝ հսկա լորենու հարեւանությամբ գործելու է աղբյուր։
Գ. Ասրյանը տեղեկացրեց նաեւ՝ շուտով կտեղակայվեն կաթսայատան սարքավորումները, հատուկ 50մ/վ հզորությամբ գեներատորը, որը կգործի ընդհանուր հոսանքի անջատման դեպքում։ Վառելափայտով կգործի կաթսայատունը, որի հարեւանությամբ կառուցվել է պահեստ՝ վառելափայտն ամբարելու համար։ Մոտակայքում կկառուցվի 3 կայանատեղի շտապօգնության մեքենաների համար։ Բուժմիավորման ողջ տարածքը գիշերը լուսավորվելու է, լամպերն արդեն տեղադրվել են հենասյուներին։ Հիվանդանոցն ունենալու է առանձին էլեկտրական ենթակայան։ Այս օրերին ներկվելու են նաեւ պատերի արտաքին որոշ հատվածներ։
–Շենքում գործող բոլոր կոնստրուկցիաներն անցել են համապատասխան փորձաքննություն եւ համապատասխանում են նորմատիվներին,–ասաց Գ. Ասրյանը։
Ընթացքում շինհրապարակ այցելեց նաեւ «Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ—ի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը։ Տեղեկացրեց՝ ամենաուշը՝ 2020 թ. սկզբին կտեղափոխվեն նոր շենք, որտեղ գործելու են 20—ից ավելի մահճակալով հիվանդասենյակներ, ծննդատուն, վիրահատարան, վիրակապարան, դիահերձարան, լաբորատորիաներ, բժիշկների աշխատասենյակներ, պոլիկլինիկա, օդափոխության ներածման եւ արտածման համակարգեր, շտապօգնության ծառայություն, ստացիոնար բաժանմունք, այդ թվում՝ վիրաբուժական եւ թերապեւտիկ, պոլիկլինիկային եւ գինեկոլոգիական ծառայություններ։ Կարեւորեց այն, որ գույքն արդեն ստացել են, եւ բուժմիավորման տնտեսական մասի աշխատակիցները տեղավորում էին սենյակներում։ Բժշկական սարքավորումները նույնպես բերվելու են շուտով։ Հիմնական խնդիրը մնալու է բժիշկ—մասնագետներով բուժանձնակազմի համալրումը։
–Կփորձենք համալրել համապատասխան բժիշկներով, որպեսզի բնակչությունը կարողանա լիարժեք ապահովված լինել բոլոր բուժծառայություններով,–հավելեց Կ. Գրիգորյանը։
Հուսանք՝ նորակառույց շենքի եւ համապատասխան բուժսարքավորումների առկայությունը հնարավորություն կտա, որ բժիշկներ գան Բերձոր, եւ քաշաթաղցիներն ստիպված չլինեն բուժզննում անցնելու համար մեկնել Ստեփանակերտ, Գորիս ու Երեւան։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

31-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO