Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայաստան են ժամանում լեգենդար երաժիշտներ

Նրանց համախմբում է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հուրախություն դասական երաժշտության սիրահարների, հայ մշակութային կյանքը հարստացավ եւս մեկ ուշագրավ նախաձեռնությամբ։ Նոյեմբերի 1-9-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։
Մշակութասերները փառատոնի շրջանակներում բացառիկ հնարավորություն կունենան ունկնդրելու աշխարհի տարբեր ծայրերից Երեւան ժամանող մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներին՝ Ցիգան Չենին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Ալեքսեյ Շորին, Գեորգս Պելեցիսին, Ալեքսանդր Չայկովսկուն եւ Կառլ Ջենկինսին։ Անվանի երաժիշտներին կմիանա նաեւ մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ «Սա բացառիկ եւ հետաքրքիր փառատոն է, քանի որ Հայաստանում համախմբելու է աշխարհի ժամանակակից լավագույն կոմպոզիտորներին։ ժամանելու են հայտնի ու կայացած լավագույն մենակատարները։ Խոսքն այնպիսի արվեստագետների մասին է, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, Մարիո Բրունելոն, որն այստեղ կատարելու է Տիգրան Մանսուրյանի թավջութակի կոնցերտը, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը եւ բազմաթիվ այլ մեծանուն երաժիշտներ։ Հիրավի, այս փառատոնը մեր մշակութային կյանքում նոր ձեռքբերում է։ Մենք ամեն օր ունենալու ենք համերգներ։ Նման ձեւաչափով անցկացվող փառատոն քիչ կա»,–փառատոնի մեկնարկին ընդառաջ Կոմիտասի թանգարան—ինստիտուտում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Այս մեծամասշտաբ եւ իր բնույթով յուրօրինակ ծրագրի նպատակն է հանդիսատեսին հնարավորություն տալ հանդիպելու մեր ժամանակի լեգենդներին եւ կենդանի կատարմամբ վայելելու նրանց երաժշտությունը։ Սա աշխարհում առաջին փառատոնն է, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում մեկ տեղում տեսնելու բազմաթիվ աշխարհահռչակ կոմպոզիտորների մի ամբողջ աստղաբույլ։ Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը կնվիրվի կոմպոզիտորներից մեկին, որի ընթացքում կներկայացվեն հեղինակների ստեղծագործությունները։ Կոմպոզիտորների գործերը կկատարեն աշխարհում մեծ հռչակ վայելող մենակատարներ՝ դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը եւ բազմաթիվ այլ մեծանուն մենակատարներ։ Երեկոն կնվիրվի նաեւ վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին, ով մեկ ամիս առաջ հրաժեշտ տվեց կյանքին։ Մաեստրո Կանչելին նույնպես հրավիրված էր՝ մասնակցելու «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին, ցավոք, մենք չենք վայելի կոմպոզիտորի ֆիզիկական ներկայությունը, սակայն նրա երաժշտությունը կթեւածի՝ ապրեցնելով մեծ կոմպոզիտորի հիշատակը։
Սմբատյանը նշեց, որ նոյեմբերի 2—ին Չինաստանից հայտնի կոմպոզիտոր Ցիգան Չենին նվիրված համերգն է լինելու, նոյեմբերի 3—ի համերգը նվիրվելու է նվագախմբի լավագույն ընկեր Գիա Կանչելիին։ Լեգենդար Քշիշտոֆ Պենդերեցկին Երեւան է ժամանելու նոյեմբերի 4—ին։ Վերջինս ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը։ Ալեքսեյ Շորի համերգը նախատեսված է ամսի 5—ին, 7—ին՝ Գեորգս Պելեցիսի գործերն են հնչելու։ Նոյեմբերի 8—ին կայանալիք համերգը նվիրվելու է Կառլ Ջենկինսին։ Նա նույնպես կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Նոյեմբերի 9—ի համերգը նվիրվելու է Չայկովսկուն։ Համերգին մասնակցելու է Յուրի Բաշմետը։
«Սա նմանը չունեցող իրադարձություն է հայ երաժշտության բնագավառում»,—շեշտեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մաեստրոն կարեւորեց այն հանգամանքը, որ փառատոնին հնչելու է նաեւ իր լավ բարեկամի՝ Գիա Կանչելիի երաժշտությունը։ Մանսուրյանն ափսոսանք հայտնեց, որ Կանչելին ներկա չի լինելու։ «Հետաքրքիր տասնօրյա փառատոն է սպասվում բոլորիս։ Նոյեմբերի 1—ին հնչելու են մի քանի ուշագրավ գործեր։ Ուրախ եմ, որ իմ վաղեմի բարեկամի՝ Ալեքսան Սիրանոսյանի դուստրը՝ Շուշան Սիրանոսյանն այստեղ է ու մասնակցելու է փառատոնին։ Նա ջութակի հասուն վարպետ է։ Ես հիացած եմ Մարիո Բրոնելոյի կատարումնրով։ Արդեն մի քանի տարի սպասում է, որ գա Հայաստան, եւ այստեղ լսենք նրա ելույթը։ Վերջապես գալու է»,–ուրախությամբ նշեց մաեստրոն՝ ընդգծելով նրա մեծագույն թավջութակահար լինելու հանգամանքը։ «Երկուսն էլ առաջին անգամ են նվագելու իմ երաժշտությունը։ Այն կոմպոզիտորները, որ պետք է ժամանեն Հայաստան, իրապես այսօրվա դասականներն են»,–ասաց Տիգրան Մանսուրյանը։
Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի խոսքերով՝ փառատոնն իրապես շատ հետաքրքիր է, հայ արվեստասերներին հնարավորություն է տալու լսել ժամանակակից հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այս փառատոնի յուրահատկությունը, ասում է, այն է, որ հնարավոր է ոչ միայն տեսնել այդ մեծանուն կոմպոզիտորներին, որոնք հատուկ փառատոնի համար են ժամանելու Երեւան, այլեւ մոտիկից ծանոթանալու նրանց հետ։ Նա իր ցավակցությունը հայտնեց հանրահայտ վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի մահվան կապակցությամբ եւ վերստին հիշեցրեց, որ համերգներից մեկը նվիրվելու է նրա հիշատակին։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը համախմբելու է նաեւ հայաստանյան կոլեկտիվների։ Աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երեւանի ձայնի պահպանման վոկալ—երգչախմբային դպրոցի երգչախումբը, «Այբ» դպրոցի երգչախումբը։ Համերգները կկայանան դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի եւ Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։ Փառատոնը կազմակերպվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

31-10-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO