Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԱՇԽԱՐՀ


Հարիրիին կհաջողվի՞ տեխնոկրատ կառավարություն ձեւավորել

Եվ հաղթահարել Լիբանանում առաջացած քաղաքական ճգնաժամը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Երկրի տնտեսական ծանր վիճակից ու համատարած կոռուպցիայից դժգոհ Լիբանանում հոկտեմբերի 16-ին բողոքի ցույցեր սկսվեցին։ Երկրի վարչապետ Սաադ Հարիրին իրավիճակի բարելավմանն ուղղված քաղաքական ու տնտեսական բարեփոխումների ծրագիր ներկայացրեց, ինչը չբավարարեց ցուցարարներին։ Ուստի ունենալով քաղաքական որոշ ուժերի, այդ թվում՝ «Հեզբոլահի» աջակցությունը, հարկադրված հոկտեմբերի 29—ին հրաժարական տալով՝ հայտարարեց, թե Լիբանանը փակուղու առջեւ է հայտնվել, եւ շոկային թերապիայի անհրաժեշտություն կա։ Նա հրաժարականը պատճառաբանեց իր քաղաքական մրցակիցների կողմից խոչընդոտներ ստեղծելով։
Նախագահ Միշել Աունը, ընդունելով Հարիրիի հրաժարականը եւ հոկտեմբերի 30—ին հանդես գալով հայտարարությամբ, կրկին նրան հանձնարարեց նոր կառավարություն ձեւավորել։ Հատկանշական է նաեւ, որ թեեւ Սամիր Ջաաջաայի առաջնորդած մարոնական լիբանանյան ուժերը եւ Վալիդ Ջոմբալատի գլխավորած առաջադեմ սոցիալիստական կուսակցությունները, որոնք ցուցարարներին միացած՝ ճնշում գործադրելով պահանջում էին Հարիրիի հրաժարականը, այժմ հայտարարել են, թե կողմ են Հարիրիի գլխավորությամբ նոր կառավարության ձեւավորմանը։ Սակայն Հարիրին առաջարկն ընդունել է նախապայմանով։ Նա նշել է, որ կառավարության կազմում պետք է ընդգրկված լինեն տեխնոկրատներ, որոք ի զորու կլինեն շուտափույթ իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումներ եւ պատնեշելու երկրի տնտեսական փլուզումը։
Արաբ որոշ վերլուծաբաններ, նշելով, որ երկիրը դժվարին իրավիճակում է հայտնվել, շեշտում են, թե դրանում դերակատարություն ունեն նաեւ օտարերկրյա հակընթաց շահերը։ Այս առնչությամբ հատկանշական են նաեւ Իրանի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի մտահոգություններն ու գնահատականները Լիբանանում եւ Իրաքում տեղի ունեցող բողոքի ցույցերի առնչությամբ։ Նա շեշտել է, որ այդ երկրներում բարեփոխումներ իրականացնելու՝ ցուցարարների պահանջները ընդունված օրենքներին համապատասխան են։ Միաժամանակ շեշտել է, թե առաջնայինը բոլորի համար պետք լինեն երկրի կայունությունն ու անվտանգությունը։ Նա ԱՄՆ—ին եւ Պարսից ծոցի որոշ երկրների մեղադրել է այդ երկրներում ստեղծված իրավիճակի համար։
Նշենք, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան մրցակցում են մեծացնելու իրենց ազդեցությունն այդ երկրներում։ Մինչդեռ Իրանը ներկա դրությամբ թե՛ Իրաքում եւ թե՛ Լիբանանում զգալի ազդեցություն ունի, իսկ իրանամետ կուսակցությունները կարեւոր տեղ են զբաղեցնում նշյալ երկրների խորհրդարաններում ու կառավարություններում։ Թերեւս հենց դրանով են պայմանավորված Իրանի մտահոգություններն այդ երկրներում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առնչությամբ։ Իրաքում Իրանի ազդեցությունը մեծացել է 2003—ից, երբ ԱՄՆ—ի հարձակման հետեւանքով փլուզվեց Սադամ Հուսեյնի վարչակարգը, եւ այդ երկրում իշխանության եկան բնակչության մեծամասնություն կազմող շիաները։ Իրաքում, որտեղ ցուցարարները հնչեցնում են նաեւ հակաիրանական կարգախոսներ, բողոքի ցույցերը սկսվել են դեռեւս հոկտեմբերի սկզբից։ Այդ ընթացքում եղել են զոհեր, որոնց ընդհանուր թիվն ավելի քան 150 է։
Հարաբերական դադարից հետո այդ երկրում վերսկսվեց բողոքի ցույցերի երկրորդ ալիքը, եւ հոկտեմբերի 30—ին Քյարբալա քաղաքում անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում զոհվեց 18 մարդ, եւ շուրջ 850—ը վիրավորվեց։ Վարչապետ Ադել Աբդոլմեհդին հայտարարել է, որ հրաժարական չի տալու, հարցի լուծումը տեսնում է քաղաքական բանակցություններում։ Հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այդ թվում՝ կառավարության ձեւավորման հետ կապված խնդիրները, ըստ ամենայնի, այդ երկրներում բողոքի ցույցերը հազիվ թե հանգեցնեն խորհրդարանական նոր ընտրությունների։
Լիբանանում 2018 թ. մայիսի 6—ին, 5 տարի ուշացումով, տեղի ունեցան խոհրդարանական ընտրություններ։ Վերջին ընտրությունները 2009 թ. էին, որտեղ հաղթող ուժը «Հեզբոլահն» էր, որը զգալիորեն մեծացրեց խորհրդարանում զբաղեցրած տեղերը։ Թերեւս պաճառներից մեկն էլ հենց սա է, որ այս ուժը դեմ է բողոքի ցույցերին։ Օրենքի համաձայն՝ 128 անդամ ունեցող խորհրդարանի 64 անդամ քրիստոնյա է, իսկ 64—ը՝ մահմեդական։ Քրիստոնյաների ներկայացուցիչներն իրենց հերթին հետեւյալ կազմն ունեն խորհրդարանում. մարոնականները՝ 34, ուղղափառները՝ 14, կաթոլիկները՝ 8, հայ առաքելականները՝ 5, հայ կաթոլիկները՝ 1, ավետարանչականները՝ 1, եւ մեկ ներկայացուցիչ էլ՝ այլ համայնքներից։ Իսկ մահմեդականները ներկայացված են հետեւյալ կազմով. հավասարապես՝ 27–ական ներկայացուցիչ ունեն շիաներն ու սունիները, դրուզիները՝ 8, ալեւիները՝ 2 ներկայացուցիչ։ Բացի այդ, երկրի Սահմանադրության համաձայն՝ նախագահը մարոնական է, վարչապետը՝ իսլամի սունի ուղղության ներկայացուցիչ, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա։
Եվ ահա ընտրությունների արդյունքներով ձեւավորված նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվեց Նաբիհ Բերիին, իսկ երկրի նախագահի պաշտոնում՝ Միշել Աունին։ Վերջինս մայիսի 24—ին Սաադ Հարիրիին հանձնարարեց ձեւավորել կառավարություն։ Նա Լիբանանի նախկին վարչապետ, 2005 թ. ահաբեկչության զոհ դարձած սաուդացի Ռաֆիկ ալ Հարիրիի որդին է։ Սաադ ալ Հարիրին ծնվել է 1970 թ., Էր Ռիյադում։ Հարիրին Լիբանանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2009—11 թթ., այնուհետեւ, 3 տարի երկրից բացակայելուց հետո, վերադարձել եւ 2016 թ. նոյեմբերի 3—ին կրկին ստանձնել էր վարչապետի պաշտոնը։ 2017 թ. նոյեմբերի սկզբին Սաուդյան Արաբիա այցելեց եւ հենց այնտեղ էլ հրաժարական տվեց ու քաղաքական լուրջ ճգնաժամ առաջացրեց երկրում՝ հրաժարականը պատճառաբանելով Լիբանանում իր կյանքի հանդեպ առկա սպառնալիքով։
Հարիրիից բավական երկար ժամանակ պահանջվեց նոր կառավարություն ձեւավորելու համար, նույնիսկ ստեղծված վիճակը բնութագրվեց որպես ճգնաժամային։ 8 ամիս լուրջ ջանքեր գործադրելուց հետո, ի վերջո, 2019 թ. հունվարի 31—ին նրան հաջողվեց ձեւավորել նոր կառավարություն, որը, փաստորեն, աշխատել է շուրջ 9 ամիս։ Եթե խորհրդարանում ներկա քաղաքական ուժերը չընդունեն Հարիրիի ներկայացրած՝ տեխնոկրատ կառավարություն ձեւավորելու առաջարկը, ինչը կարեւորում են նաեւ որոշ վերլուծաբաններ, ապա դրա ձեւավորումը, մեծ հավանականությամբ, լուրջ խոչընդոտների առաջ է հայտնվելու, ինչը, թերեւս, ավելի կխորացնի ճգնաժամը։

01-11-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO