Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինչու դարձա Ռոբինզոն

Ո՞ւմ հետ բախտը չար կատակներ չի խաղացել
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ես իմ մասին դժվարանում եմ ասել, թե Ռոբինզոն եմ։ Թեկուզ սեփական մտքերի, զգացմունքների, հոգուս թագավորող Ռոբինզոն։ Չեմ կարող պնդել, թե տիրապետում եմ այն ամենին, ինչ Ռոբինզոնին թագավոր էր դարձնում անբնակ կղզում։ Իմ կղզին բնակված է հազարամյակներով, եւ ես թագավոր չեմ այստեղ։ Սակայն, որքան էլ բնական թվա սեփական զգացմունքներին եւ հազվադեպ այցելող մտքերին տիրապետող մարդուն, Ռոբինզոնից ժառանգել եմ այն, ինչն իսկապես Ռոբինզոնին դարձրեց Ռոբինզոն. իմ մարդաբնակ կղզում օրավուր ավելի ու ավելի մենակ եմ դառնում՝ անհաղորդ մնալով այն քաղաքական կապիկներին, որոնցից մեկը, հնարավոր է, եղել է իմ հեռավոր նախնին՝ Բաբելոնից դուրս գալուց առաջ։
Ո՞ւմ հետ բախտը չար կատակներ չի խաղացել։ Ռոբինզոն լինելու մի թեական հնարավորություն էլ ունեմ։ Սովետական տարիներին դուրս չեմ եկել ԽՍՀՄ—ից, անկախության տարիներին՝ Հայաստանի Հանրապետությունից։ Սակայն չեմ տառապում ոչ ազգային սնափառությամբ, ոչ էլ համեմատելու գայթակղությունը անառակ որդին մի երկրի, որ իմ ծննդավայրն է, որին պարտական եմ լավագույնով՝ ինչ ունեմ, եւ վատագույնով, որ չէի կարող չունենալ։ Ավա՜ղ, ո՛չ Հայրենիք ենք ընտրում, ո՛չ երկիր։ Եվ սա մեր պետականությունն է՝ առանց չափազանցումների։
Իրավունքներից հարգում եմ մարդու իրավունքը, օրենքներից՝ երկրի Սահմանադրությունը, չնայած մինչեւ վերջ չեմ կարդացել, բայց չեմ կարծում, որ այն կարող է վատը լինել, եթե անգամ կասկածում ենք հայկական ծագումնաբանությանը։
Մարդկանց մեծամասնության նման ինձ մյուսներից բարձր չեմ դասում, սակայն տարիների հետ հաշտվում եմ այն մտքի հետ, որ եթե քեզ այդպիսին չես համարում, ուրիշները այլ կարծիքի չեն։ Սակայն այս միտքը ո՛չ զայրացնում է, ո՛չ էլ գոտեպնդում. այն եմ, ինչ եմ եւ եթե ինչ—որ մեկն եմ, պարզապես փոքր—ինչ ավելին գիտեմ իմ մասին։ Մի քիչ էլ՝ եւ ես այլեւս պատրանքներ չեմ ունենա ո՛չ այս երկրի, ո՛չ այս ժողովրդի, ո՛չ անցյալի, ո՛չ էլ առավել եւս՝ ապագայի նկատմամբ։
Փորձում եմ ճշտել իմ քաղաքական գոյության իրավունքը։ Ուրիշներից ոչ վատն էինք, ոչ՝ լավը։ Միջինը չէինք կարողանում գտնել։ Սակայն միջինը պետականության գաղափարն էր։ Գնչու լինելու համար ինքնահավատարմություն չունեինք, ինքներս մնալու համար՝ մեծ մշակույթ։ Կարծում էի, որ կայսրությունները իրենց գոյության համար պարտական են եղել իրենց մտավոր հանճարի՝ ավելի, քան զորավարների նապոլեոնականությանը։ Շեքսպիրը Բրիտանական կայսրության ճարտարապետն է, Պուշկինը ու Տոլստոյը Ռուսական կայսրության սահմանները ընդարձակեցին մինչեւ Բոսֆոր, Բերինգ եւ Բեռլին, Գյոթեն հաստատապես Բիսմարկի նախահայրն էր՝ անկախ հիտլերգեբելսյան իրացումների, ի վերջո, Ֆաուստը փրկվում է՝ վճարելով։
Մեր Նարեկացին 10—րդ դարի քրիստոնեական աշխարհի միակ ողբացյալն է, առանց առաջնորդության, չնայած 300 տարի անց Դանտեի պես խռովյալ հոգիներին պարունակներում չէր պատկերում։ Մեր Թումանյանը գրականությանը զուգընթաց ազգին պնդվելու այլ Կատախեզիս չէր առաջարկում, մեր Չարենցը Ղարսը թողնելու դանթեականը մկրտության համար նախատեսված ավազանում խեղդում է Երկիր Նաիրին, մեր Պարույրը՝ «Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի, ես վախենում եմ»— փաստագրությանը «ինչ չի կարելի» ասելով ավարտում էր մեր պատմությունը անիմաստ զոհաբերությամբ։ Մեր Մինասը կտավների հանգույն շառագույն ներկեց երեւանյան մայթերը, մեր Խաչատրյանը մեր մեջի ստրուկին Սպարտակ էր սարքում, սակայն մեր Մաթեւոսյանի Ալխոն տրոյական ձի չի դառնալու, քանի դեռ Իլիոնը վերցնելուց առաջ չգիտենք՝ ինչ ենք անելու...։
Ես քաղաքական նախահայր չունեմ, իսկ մեր բոլոր նախահայրերը մեզ քիչ էին մխիթարում։ Սակայն մեր մխիթարությունը նույնն էր. ինչպես հնարավոր չէ պետություն առանց մշակույթի, ոչինչ հնարավոր չէ առանց հավատի, չնայած երբեմն թվում է, որ այդպես մտածելն առանձնապես սփոփիչ չէ։ Նույնիսկ մտածում էինք, որ հայի ձեռքով թունավորված Աղբյուր Սերոբը, Հայրենիքը անթշնամանք լքած Անդրանիկը, թիկունքից խփված Չաուշը, իբր թե տիֆից մեռած Մանուկյան Արամը, օդաղետից զոհված Ալ. Մյասնիկյանը գալիք ճակատամարտերում մեզ չեն օգնելու՝ ազգային օկուլտիզմի բոլոր օրենքներին հակառակ։

02-11-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO