Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


«Հոգեւոր արժեքներն իմ կյանքի անբաժանելի մասն են»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու, Գերագույն հոգեւոր խորհրդի նիստի անդամներին հանդիպելու համար եւ ներկայացրել նիստում քննարկվող հարցերի օրակարգը։
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Վեհափառ տեր,
Սրբազան հայրեր,
Գերագույն հոգեւոր խորհրդի հարգելի անդամներ,
Ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Իհարկե, նման հանդիպումների կարիքը եւ անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում։ Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն—եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները շատ կարեւոր են, առավել եւս նոր իրավիճակում եւ նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ պայմաններն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ նրբություններ, եւ ես հույս ունեմ, որ այսօր այդ նրբությունների կարեւոր դետալներին մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ։
Ընդհանուր առմամբ, երբ ասվում է պետություն—եկեղեցի հարաբերություն, ես առաջին հերթին հասկանում եմ ոչ միայն եւ ոչ այնքան նյութական հարաբերությունների կարգավորումներ, չնայած դրանք էլ կարեւոր եւ էական են, այլ հասկանում եմ քննարկում՝ մեր երկրում հոգեւոր կյանքի, հոգեւոր արժեքների եւ ընդհանրապես հոգեւոր մթնոլորտի առումով։
Ընդհանուր առմամբ, երբ ես մտածում եմ մեր երկրում առկա մթնոլորտի մասին, այն եզրակացությանն եմ գալիս, որ, ցավոք, մեր ժամանակներում, ես չեմ ուզում այդ ժամանակների մեկնարկ, ավարտ, այսինքն, մի կոնկրետ ժամանակ նշել, ընդհանուր միտումը ապահոգեւորականացումն է։ Եվ սա ես նկատի չունեմ որպես ծառայություն, ես նկատի չունեմ որպես պաշտոն, կարգավիճակ, ես նկատի ունեմ առաջին հերթին ընկալումը հանրային հարաբերություններում, այսպես ասած, էլիտայի եւ հանրության հարաբերությունները, ընդհանրապես, կամայական երկու քաղաքացիների հարաբերությունները։ Իմ կարծիքն այն է, որ այդ ապահոգեւորականացման ֆոնին է, որ տեղի են ունենում քաղաքական դեգրադացիաներ, եւ տեղի է ունենում կոռուպցիայի ծավալում եւ ոչ միայն կոռուպցիայի ծավալում, այլեւ դա դառնում է շատ սովորական հարաբերությունների կերպ եւ այս ապահոգեւորականացման ճանապարհին եւ ֆոնին է, որ հանրության ավելի ու ավելի մեծ շերտեր են ներգրավվում ահա այդպիսի երեւույթների մեջ։
Ընդհանրապես, ուզում եմ անկեղծ խոստովանել, որ երբ մի որեւէ քաղաքական թիմ կամ անձ հասնում է իշխանության կամ իշխանական կարգավիճակ է ձեռք բերում, սովորաբար, համենայն դեպս պատմական տրամաբանությունը շատ հաճախ եղել է այդպիսին, նրանց առաջին մտածումը եւ միտումը լինում է հետեւյալը. ինչպե՞ս անել՝ այդ կարգավիճակը հնարավորինս երկար պահել եւ եթե նույնիսկ հնարավոր է՝ սեփականել։
Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ մեր կառավարության առաքելությունը եւ անձամբ իմ առաքելությունը ընդհանրապես ոչ միայն այս կարգավիճակում, այլեւ իմ ողջ կյանքի ընթացքում ես համարել եմ իրական փոփոխություններ բերելը, այնպիսի փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, որոնք կծառայեն երկրին, որոնք կծառայեն պետությանը, որոնք կծառայեն եկեղեցուն, որովհետեւ ինձ համար հոգեւոր արժեքները, հոգեւոր կյանքը, հոգեւոր բովանդակությունը չափազանց կարեւոր են եւ բազմիցս ասել եմ՝ դա համարում եմ իմ քաղաքական գործունեության եւ կյանքի անբաժանելի մասը։ Ես ընդհանրապես համարում եմ, որ քաղաքական գործունեությունն ինձ համար իմաստ չէր ունենա, եթե այդ շատ կարեւոր կոմպոնենտը տեղ չզբաղեցներ այդ գործունեության մեջ։
Եվ ուզում եմ ասել, որ ես նաեւ, իմ սուբյեկտիվ ընկալումն է սա, չեմ հավակնի պնդել, որ սա ամենաճիշտ կամ ամենաարդարացված կամ գուցե ամենապրագմատիկ ընկալումն է, բայց դա իմ ընկալումն է, որ ընդհանրապես մեր կյանքին պետք է նայել այս պրիզմայով, որովհետեւ ժամանակակից քաղաքակիրթ հարաբերությունները ես պատկերացնում եմ որպես որոշակի սպեկտրի եւ մասերի բաժանած շրջանակ, որտեղ կան տարբեր կոմպոնենտներ՝ կա նյութական կոմպոնենտ, հոգեւոր կոմպոնենտ, քաղաքական կոմպոնենտ, արժեքային կոմպոնենտ եւ իրավական կոմպոնենտ։
Այդ ամեն ինչի ճիշտ համադրությամբ է, որ ձեւավորվում է մրցունակ պետություն եւ հասարակություն։ Ուզում եմ ասել նաեւ, որ հենց այս առաքելության գիտակցությունից է բխում, որ ես հասկանում եմ, որ մենք եւ հանրության հետ, եւ եկեղեցու հետ, եւ քաղաքացիների հետ, եւ քաղաքական ուժերի հետ պետք է պատրաստ լինենք ուղիղ, բաց, անկեղծ խոսակցության, եւ այդ խոսակցությունների նպատակն է շատ կարեւոր, որ մենք արձանագրենք՝ ինչի համար է այդ խոսակցությունը՝ հաղթահարել ճգնաժամը կամ կանխարգելել ճգնաժամն այն դեպքերում, երբ ճգնաժամ չկա։
Իսկ ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, բոլոր ոլորտներում կա ճգնաժամ, որովհետեւ եթե չլիներ այդ ճգնաժամը, այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում, ուղղակի տեղի չէին ունենա։ Եթե չկա ճգնաժամ, այդ իրադարձությունները տեղի չէին ունենա եւ այն, որ Հայաստանի Հանրապետության հարյուրհազարավոր քաղաքացիներ եւ սփյուռքի հարյուրհազարավոր մեր հայրենակիցներ շատ հստակ դիրքորոշում արտահայտեցին՝ սկսած դպրոցականներից, ավարտած տարեցներով։ Սա վկայությունն էր այն բանի, որ 2018 թվականի գարնան դրությամբ՝ մենք չունեինք մի ոլորտ, բացարձակապես չունեինք ոլորտ, որտեղ չունեինք ճգնաժամ։ Ես, քավ լիցի, չեմ ասի, թե այս մեկ ու կես տարվա ընթացքում այդ ճգնաժամերը լուծվել են, բայց մի ճգնաժամ հաստատ լուծվել է, վստահության ճգնաժամը հաստատ լուծվել է։
Սա լավ հիմք է, որպեսզի մենք շարունակենք մեր ճանապարհը, լուծենք նաեւ մյուս բոլոր ճգնաժամերը եւ լուծենք դա կառուցողականության, փոխադարձ հարգանքի, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության եւ քննարկումների միջոցով։ Համենայնդեպս, ես այսպիսին եմ պատկերացնում նաեւ պետություն—եկեղեցի հարաբերությունները։
Չեմ կարող ասել, թե մենք այս առումով հասել ենք երկխոսության մի այնպիսի մակարդակի, որը կարող ենք համարել, որ կատարյալ է, բայց որ մենք այս ճանապարհին տեղում կանգնած չենք մնացել՝ դա էլ փաստ է։ Մենք որոշակի քայլեր արել ենք, խոսել ենք, զրուցել ենք, քննարկել ենք, եւ ես ուրախ եմ առաջինը սրա համար, որ մենք կարող ենք դա անել։ Սա առողջության շատ կարեւոր ցուցիչ է եւ առողջության շատ կարեւոր վկայություն։ Ես շնորհակալ եմ նաեւ այսպիսի հնարավորության համար, շնորհակալ եմ Վեհափառ հայրապետին, որ ինքն անընդհատ այս հնարավորություններն օգտագործում է նման խոսակցությունների համար եւ նորանոր առիթներ է փնտրում եւ ստեղծում, որպեսզի մենք այս երկխոսությունն ունենանք։ Ես այսօր այստեղ եկել եմ Վեհափառ հայրապետի հրավերով՝ հենց այսպիսի զրույց եւ երկխոսակցություն ունենալու։ Շնորհակալ եմ»։
Բաց եւ անկեղծ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են եկեղեցի—պետություն հարաբերություններին, մեր պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին, առկա խնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին, պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաեւ հանրության շրջանում հնչեղություն ունեցող թեմաներին վերաբերող մի շարք հարցեր։

02-11-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO