Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Խորհրդարանական հարթակները՝ հնարավորությունների դաշտ

Պատգամավորները կարեւորում են խորհրդարանական դիվանագիտության դերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Խորհրդարանական դիվանագիտությունը նոր հնարավորություններ է ընձեռում արտաքին հարաբերություններում մեր օրակարգը ներկայացնելու եւ առաջ տանելու համար։ «2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարեւորել էր խորհրդարանական հարթակի դերը, որտեղ տարբեր խորհրդարանական կազմակերպություններում յուրաքանչյուրի աշխատանքը կարեւոր գործիքներից է։
Այս համատեքստում կարեւորվում են նաեւ խորհրդարանական եւ դասական դիվանագիտական հարաբերությունների համակարգված զարգացմանն ուղղված քայլերը։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ներկայիս խորհրդարանն իր առջեւ նպատակ է դրել խորհրդարանական դիվանագիտության միջոցով լուծելու օրակարգային մի շարք խնդիրներ։ «Մեզ համար օրակարգային կարեւոր հարցերից է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Ցավոք, Վրաստանի օրինակի վրա հիմնվելով՝ որոշ եվրոպական երկրներ ավելի զգուշորեն են մոտենում հարցին, եւ ՀՀ քաղաքացիների համար այդ նախադեպը դժվարացնում է գործընթացը։ Հայկական կողմի հիմնական ուղերձն այն է, որ ԵՄ—ի եւ անդամ պետությունների մոտեցումը պետք է հիմնված լինի արժանիքների վրա։ Տարիներ շարունակ մեր երկրի առջեւ որոշ տեխնիկական առաջադրանքներ են դրվել, որոնք ներառում են ռեադմիսիայի պայմանագրի կատարումը, բիոմետրիկ անձնագրերը կամ սահմանների վերահսկումը, որոնք մեր երկիրն իրագործում է»,–մանրամասնեց պատգամավորը՝ շեշտելով, որ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական գործընթացները լիովին համապատասխանում են ԵՄ—ի կողմից բարձրաձայնվող արժեքներին, մասնավորապես ժողովրդավարական արժեքների մասով՝ նկատելով, որ «մեր քաղաքացին տեր կանգնեց ժողովրդավարացման գործընթացին»։
Հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը հավելեց, որ Հայաստանն իր արժեքային բարձր հանձնառություններով այն երկիրն է, որը կարող է հավակնել՝ սկսելու վիզաների ազատականացման բանակցությունները։ Նա նույնպես կարծում է, որ այլ երկրների ունեցած վատ նախադեպը հսկայական բացասական ազդեցություն է ունենում մեզ համար, բայց համոզված է, որ այն կարելի է չեզոքացնել երկրում իրականացվող բարեփոխումների միջոցով։ «Նախորդ տարի, ըստ եվրոստատի տվյալների, Հայաստանը բավականին քիչ հայցողներ ունի, նկատելի է թվի նվազում։ Սա եւս մեկ փաստարկ է ի նպաստ մեզ։ Մյուս կողմից՝ վիզաների ազատականացումը երկար ընթացակարգեր է պահանջում, եւ պետք չէ շատ շտապել։ Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք»,–ասաց նա։
Ս. Ղազարյանի խոսքով՝ իրենց այցերի արդյունքում բարեկամական, անձնական կապեր են հաստատվել եվրոպացի գործընկերների հետ, որոնք օգտագործվելու են երկրում բարեփոխումների իրականացման նպատակով։
Միջազգային հարթակներում մեր խորհրդարանականներն ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ ոչ հայանպաստ նախագծերն ու բանաձեւերը չեզոքացնելու ուղղությամբ։ Դրա լավագույն օրինակներից էր, ըստ պատգամավորի, այս ամռանը ԵԱՀԿ—ում մեր հաղթանակը, երբ Հայաստանի պատվիրակության ջանքերով չընդունվեց Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը։ «Դա մեր թիմի՝ որպես խորհրդարանական դիվանագիտության հաղթանակի փայլուն դրսեւորում էր։ Դրան նախորդել էին եվրոպական մի շարք մայրաքաղաքներում ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակների հետ մեր պատգամավորների երկարատեւ եւ ակտիվ բանակցությունները»,– պարզաբանեց զրուցակիցս։
Գայանե Աբրահամյանն էլ նշեց, որ խորհրդարանական դիվանագիտության հարթակներն այսօր ավելի ակտիվ են օգտագործվում, դրա անհրաժեշտությունը հստակ երեւում է, եւ փորձում են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել։ Արձագանքերով այն քննադատություններին, թե մեծացել են գործուղումների ծախսերը, պատգամավորը վտահեցրեց, որ դրանք լիովին տրամաբանված եւ արդարացված են։ «Նախկին խորհրդարանի պատգամավորները տարիներ շարունակ հարաբերություններ էին հաստատել եվրոպացի խորհրդարանականների հետ, արդեն իսկ ձեւավորվել էին աշխատանքային եւ մարդկային, մտերմական հարաբերություններ։ Այսօր ամեն ինչ նորից պետք է սկսենք, քանի որ նոր է ոչ միայն մեր խորհրդարանը, այլեւ եվրախորհրդարանը։ Նման պարագայում լիովին տրամաբանված եւ անհրաժեշտ է պարբերաբար այցեր կատարել՝ մեր մոտեցումներն ու օրակարգը ներկայացնելու համար։ Սա աշխատանքային մեծ ծանրաբեռնվածություն է ենթադրում»,– նկատեց Աբրահամյանը։
Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ, 2020 թ. արտաքին գերատեսչությանը կհատկացվի շուրջ 15 միլիարդ 342 միլիոն դրամ։ Oտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպման եւ իրականացման համար կհատկացվի 10.7 միլիարդ դրամ։ Հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է դեսպանություն բացել Ավստրալիայում։ Առաջնահերթություններից է Եթովպիայում դեսպանության բացումը։ Այդ ուղղությամբ գործընթացը կմեկնարկի 2020 թ. սկզբին։ Միջազգային կազմակերպություններին անդամակցության գումարը կկազմի 2.4 մլրդ դրամ, իսկ արարողակարգային ծառայություններինը՝ 181 մլն դրամ։ Նախատեսվում է որոշ միջազգային կազմակերպություններում նոր կադրեր ներգրավել։

02-11-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO