Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԱՇԽԱՐՀ


Իրաքում ցույցերը շարունակվում են

Դեպքերի զարգացումները երկիրը կրկին պատել են անորոշության շղարշով

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Իրաքում իրավիճակը մնում է խիստ լարված, բողոքի ցույցերը շարունակվում են, կառավարության բարեփոխումների խոստումները, այդ թվում՝ սոցիալ—տնտեսական ոլորտներում եւ անգամ վաղաժամկետ ընտրությունների անցկացումը, չեն բավարարել ցուցարարներին, ինչը պայմանավորված է ոչ միայն ներքին լուրջ խնդիրներով, այլեւ արտաքին ուժերի ազդեցությամբ։
Այս առնչությամբ հատկանշական է Իրաքի շիաների ազդեցիկ հոգեւոր առաջնորդ այաթոլա Սիսթանիի հայտարարությունը, որում նա խիստ դատապարտելով ցուցարարների դեմ բռնությունները՝ միաժամանակ շեշտել է, թե տարածաշրջանի եւ միջազգային ուժերը իրավունք չունեն իրենց տեսակետները պարտադրել ցուցարարներին։ Իրաքի բնակչության 65—70 տոկոսը շիաներ են, որոնք մինչեւ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումը ճնշումների են ենթարկվել մշտապես իշխող սունի փոքրամասնության կողմից։
2003—ից հետո Իրաքում, թերեւս, Իրան—ԱՄՆ անուղղակի համագործակցությամբ, ընտրություններով իշխանության են եկել շիաները, եւ առ այսօր գործադիր իշխանության ղեկի մոտ հայտնված առաջնորդները վայելել են Իրանի աջակցությունն ու հովանավորությունը եւ առնվազն հակված են եղել Իրանի հետ սերտ հարաբերություններ ունենալուն։ Հանգամանք, ինչը, բնականաբար, դժգոհությամբ է ընդունվել արաբական երկրների, մասնավորապես՝ վահաբական Սաուդյան Արաբիայի կողմից, ինչի հետեւանքով խիստ լարված են եղել երկու երկրների փոխհարաբերությունները։ Ավելին՝ արաբական որոշ երկրներ մտահոգություն են հայտնել, թե դաիշականների դեմ պայքարի նպատակով ձեւավորված, իրանական հակումներով «Հաշդ ալ Շաբբի» (Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր) կազմակերպությունն Իրաքում կվերածվի նոր «Հեզբոլահի», մանավանդ որ այն Սիրիայի ներքին բախումների ընթացքում կառավարական ուժերի կողքին կռվել է ընդդեմ ծայրահեղական խմբերի։ Թերեւս պատահական չեն որոշ ցուցարարների՝ «Հաշդ ալ Շաբբիի» եւ Իրանի դեմ հնչեցրած կարգախոսները։
Բացի այդ, ինչպես հայտնել է «Ասոշիեյթերպրես» գործակալությունը, Քյարբալայում ցուցարարները հարձակվել են Իրանի հյուպատոսարանի վրա։ Այլ կերպ ասած՝ իրավացիորեն կառավարությունից ու սոցիալ—տնտեսական վիճակից ժողովրդի դժգոհությունների պատճառով որոշ ուժեր լուրջ ջանքեր են գործադրում բողոքի ցույցերն ուղղել նաեւ Իրանի ազդեցությունը այդ երկրում առնվազն կրճատելուն, սակայն, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, դա հազիվ թե հաջողվի։
Նոյեմբերի 2—ից Բաղդադում եւ Իրաքի այլ քաղաքներում, մասնավորապես՝ նավթի պաշարներով հարուստ Բասրայում, բողոքի ցույցերը նոր թափ են ստացել, որոնք, ինչպես նշում են միջազգային ԶԼՄ—ները, հետսադամյան շրջանում եղել են ամենամարդաշատը։ Դրանց ընթացքում զոհվել է երկու մարդ, վիրավորվել 91—ը։ Այլ կերպ ասած՝ թվում է, թե նույնիսկ այաթոլա Սիսթանիի՝ նախօրեին հրապարակած հայտարարության մեջ տեղ գտած հորդորներն ազդեցություն չեն ունեցել, որում նա անվտանգության ուժերին կոչ է արել բռնություններ չկիրառել ցուցարարների նկատմամբ՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցվել ներքին բախումների։ Ավելին՝ ցուցարարները նոյեմբերի 3—ին հայտարարել էին քաղաքացիական անհնազանդության օր, ակտիվիստները Բաղդադում ու մի շարք այլ քաղաքներում փակել էին բանուկ փողոցներն ու կամուրջները, ինչի վերաբերյալ տեղեկությունները խիստ հակասական են։
Իշխանամետ լրատվությունը հայտնում է, թե ցուցարարների հայտարարած քաղաքացիական անհնազանդությունը տապալվել է, քանի որ մարդկանց մեծ մասը ոտքով գնացել է աշխատանքի, իսկ աշակերտներն ու ուսանողները հաճախել են դպրոց ու համալսարան, թեեւ ակտիվիստները փակել էին բանուկ փողոցները։ Մինչդեռ ցուցարարները, ինչպես նաեւ արեւմտյան ԶԼՄ—ները, հայտնել են, թե փակելով բազմաթիվ բանուկ փողոցներ ու ճանապարհներ՝ թույլ չեն տվել, որ պետական եւ ոչ պետական հիմնարկների աշխատողները գնան գործի, իսկ ուսանողներն ու աշակերտները՝ դասի։ Նրանք շեշտել են, որ այս քայլով կառավարությանն ուղերձ են հղել, որ հաստատակամորեն շարունակելու են բողոքի ակցիաները մինչեւ նպատակին հասնելը (www.bbc.com, 3 նոյեմբերի 2019թ.)։ Երեկ երկրի վարչապետ Ադել Աբդուլմեհդին կրկին հանդես է եկել հայտարարությամբ եւ, դիմելով ցուցարարներին, շեշտել, որ ժամանակն է վերջ դնել մեկամսյա ցույցերին, որոնց պատճառով պետական ու մասնավոր հիմնարկ—ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները չեն կարողացել լիարժեք գործել։ Նա հավելել է, թե ցուցարարների տեսակետները երկրի կառավարման համակարգի, ընտրությունների օրենքների, կառավարության գործունեության մասին, ինչպես նաեւ նրանց պահանջները քաղաքական, օրենսդրական ու ծառայությունների ոլորտներում բարեփոխումների առնչությամբ, լսելի են դարձել։ Նա ընդգծել է, որ ցուցարարներին հաջողվել է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններին մղել վերանայելու իրենց դիրքորոշումները։
Միաժամանակ հայտարարությունում խոսվել է նաեւ խաղաղ ցույցերին միացած չարագործ խմբերի մասին, որոնք ձգտել են դրանք օգտագործել իրենց նպատակների իրականացման համար։ Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է բաասականներին ու արաբական երկրներից Իրաք ներթափանցած վահաբականներին ու սալաֆիականերին։ Նոյեմբերի 1—ին Իրաքի ԶԼՄ—ները հայտնել էին Արաբական Միացյալ Էմիրությունների օգտին գործող լրտեսական խմբի բացահայտման մասին, որն անմիջապես կապված է եղել այդ երկրի ղեկավարի անվտանգության հարցերով խորհրդականի հետ, ֆինանսավորել Բաղդադում եւ Իրաքի այլ քաղաքներում հատուկ խմբերի, որոնք նպատակամղված են եղել կործանել իշխանությունը։
Իրաքում ցույցերն ընդդեմ կառավարության սոցիալ—տնտեսական քաղաքականության, կոռուպցիայի, գործազրկության աճի, որը Համաշխարհային բանկի տվյալներով 25 տոկոս է կազմում, ընդդեմ հանրային ծառայությունների անբավարար լինելու եւ այլնի, սկսվել են ընթացիկ տարվա հոկտեմբերի 1—ից Բաղդադում։ Այնուհետեւ դրանք տարածվել են երկրի հարավում ու հարավ—արեւելյան 10 նահանգներում։ Ինչպես սովորաբար տեղի է ունենում, հաջորդ օրվանից արդեն ցուցարարների պահանջների շրջանակն ընդլայնվել է. առաջ են քաշվել նաեւ քաղաքական հարցեր, այդ թվում՝ կառավարության հրաժարականը։ Ցույցերն ավելի քան մեկ շաբաթ շարունակվել են, ապա շուրջ 10 օր դադարից հետո ավելի մեծ թափով վերսկսվել են հոկտեմբերի 25—ից եւ շարունակվում են։ Շուրջ մեկամսյա ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 250 մարդ, հազարավորներն էլ վիրավորվել են։
Վարչապետի հայտարարության արձագանքները դեռեւս հայտնի չեն։ Ավելին, ըստ Բաղդադից ստացվող լուրերի, ցույցերը շարունակվում են, նույնիսկ փորձեր են արվում ներթափանցելու քաղաքի արեւմտյան՝ անվտանգությունն ապահովված հատված, որտեղ գտնվում են պետական հիմնարկներ ու օտարերկրյա դեսպանություններ։ Դեպքերի այդօրինակ զարգացումներն Իրաքը կրկին ծածկել են անորոշության շղարշով։

05-11-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO