Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Սպասվում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափով առաջին գագաթնաժողովը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, ողջունելով Հունաստանի նախագահին ՀՀ կառավարությունում, վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ—հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը։ «Պարոն նախագահ, ես հաճույքով եմ հիշում մեր հանդիպումը Չինաստանում՝ Պեկինում, Ասիական քաղաքակրթությունների ֆորումում, որտեղ մենք հագեցած զրույց ունեցանք մեր երկրների հարաբերությունների եւ ընդհանրապես մեր երկկողմ օրակարգի հարցերի մասին։ Մեր երկրների միջպետական եւ միջժողովրդական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, եւ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս նպաստավոր ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել, նաեւ այլ ոլորտներում մեր համագործակցության մակարդակը բարձրացնել եւ արդյունքներն ավելացնել։
Ես հաճույքով եմ հիշում նաեւ սեպտեմբերին տեղի ունեցած իմ հանդիպումը Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Նրա հետ նույնպես առիթ ունեցանք քննարկելու մեր հարաբերությունները եւ պայմանավորվելու մեր առաջիկա անելիքների մասին։ Եվ հունվարին մենք սպասում ենք եռակողմ՝ Հայաստան—Հունաստան—Կիպրոս ձեւաչափով մեր առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երեւանում։ Դա շատ կարեւոր իրադարձություն է, որն էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք, եւ մեր ժողովուրդը մեծ գնահատանքով է հիշում այն փաստը, որ դեռեւս 1996 թվականին Հունաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ուզում եմ արձանագրենք, որ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել է հույների, ասորիների ցեղասպանությունը։ Կարծում եմ՝ այս փաստը հիմք է ստեղծում, որ մենք գլոբալ անվտանգության հարցերում նույնպես համագործակցության ուղիներ փնտրենք, որովհետեւ մեզ համար ցեղասպանությունների ճանաչումը ոչ միայն պատմության ճանաչման խնդիր է, այլեւ գլոբալ անվտանգության եւ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված կարեւոր ջանք։
Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում եւ արտահայտել իմ գոհունակությունը Ձեր այցի առիթով։ Համոզված եմ՝ սա նոր, ավելի լավ դինամիկա կհաղորդի մեր երկրների հարաբերություններին»,–նշել է վարչապետ Փաշինյանը։
Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ նշել. «Պեկինում մեր հանդիպման ժամանակ ես Ձեզ խոստացա, որ մեկ տարվա ընթացքում կայցելեմ Հայաստանի Հանրապետություն եւ շատ ուրախ եմ, որ կարողացա կատարել իմ այդ խոստումը։ Երկրորդը, որ ուզում եմ նշել՝ ուրախ եմ, որ Հայաստանը մասնակցում է հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, քանի որ այդ ձեւաչափը շատ կարեւոր է։ Հույս ունեմ, որ այդ ձեւաչափի շրջանակում Հայաստանն իր դերակատարությունը եւ նպաստը կբերի քաղաքակրթությունների ամրապնդման շրջանակում համագործակցությանը։
Մենք հատկապես ողջունում ենք Հայաստանի եւ հայ ժողովրդի կողմից գործադրված ջանքերը, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Դա շատ կարեւոր քայլ է, եւ մենք մեր կողմից մեր աջակցությունն ենք ցուցաբերում այդ հարցին։ Մյուս կողմից, շատ ուրախ եմ, որ այդ պայքարի շրջանակում Հայաստանն իր հերթին ճանաչել է հույների եւ ասորիների ցեղասպանությունը։ Միեւնույն ժամանակ, ողջունում ենք եւ ուրախանում, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարեւոր է։ Մենք դա չենք անում վրեժխնդրության համար, մենք դա անում ենք, որպեսզի այլեւս երբեւէ չկրկնվեն նմանատիպ հանցագործություններ եւ ոճրագործություններ։
Շատ ուրախ եմ եւ ողջունում եմ այն եռակողմ համագործակցությունը, որը կա Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ։ Հանդիպումներ պետք է տեղի ունենան արտաքին գործերի նախարարների, ինչպես նաեւ երկրների ղեկավարների մակարդակով։ Վստահ եմ, որ եռակողմ ձեւաչափով համագործակցությունը ոչ միայն օգուտներ կարող է բերել եւ արդյունավետ կարող է լինել յուրաքանչյուր երկրի համար, այլեւ ընդհանրապես Հայաստանի՝ Եվրոպական միության հետ համագործակցության համար»։
Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով համագործակցությանը վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության շուրջ։ Վարչապետ Փաշինյանը կարեւորել է Հունաստանի կողմից ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ եւ կարեւորել Հայաստան—Հունաստան—Կիպրոս եռակողմ ձեւաչափով համագործակցությունը՝ մարտահրավերներին միասնական դիմագրավելու եւ ընդհանուր շահերը պաշտպանելու առումով։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին ղարաբաղյան հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար եւ բարձր գնահատել երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես, հայ սպաների համար Հունաստանում ուսումնառության ծրագրերի կազմակերպման առումով։ «Պարոն նախագահ, մեր երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարի առումով բոլոր հիմքերն ունենք»,–ասել է վարչապետ Փաշինյանը։ «Համոզված եմ՝ մեր եռակողմ համագործակցության ձեւաչափը կարող է մեծ արդյունքներ ապահովել։ Հայ ժողովրդին մաղթում եմ հաջողություններ եւ բարգավաճում»,–իր հերթին նշել է Հունաստանի նախագահը։

06-11-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO