Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Կարող էինք բոլորովին այլ արդյունք ունենալ

Բաթումում ավարտված  Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականն արժանի էր 7-րդից բարձր դասվելուն, սակայն տարբեր գործոնների պատճառով բաց թողեց մրցանակակիր դառնալու հնարավորությունը։ Մեր թիմի ելույթները «ՀՀ»-ի թղթակցի հետ հարցազրույցում վերլուծեց Հայաստանի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը։
—Ինչպե՞ս եք գնահատում մեր հավաքականի մասնակցությունը։
—Հաշվի առնելով, որ առաջնությունից առաջ ունեինք 13—րդ վարկանիշը, 7—րդ տեղը խոշոր հաշվով գուցե վատ արդյունք չէ, սակայն մեր թիմն արժանի էր առնվազն լավագույն հնգյակում լինելուն։ Պարզապես վերջին երկու տուրում, հավանաբար, լարվածության պատճառով կորցրեցինք կարեւոր միավորներ եւ բաժանելով 6—7—րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով հանգրվանեցինք 7—րդ հորիզոնականին։
—Հայաստանի հավաքականը կրեց երկու պարտություն՝ զիջելով Վրաստանի եւ Ադրբեջանի թիմերին։ Արդյոք կանանց շախմատում մենք ամենաթո՞ւյլն ենք Անդրկովկասում։
—Չէի ասի, որովհետեւ այդ պարտությունները տարբեր պատճառներ ունեն։ Նախ՝ Վրաստանն ավանդաբար շատ ուժեղ է կանանց շախմատում։ Սակայն այս անգամ մեր պարտությունը պայմանավորված էր մասնավոր դրվագով. Էլինա Դանիելյանը սպիտակներով մեծ առավելություն ունենալով Լելա Ջավախիշվիլու նկատմամբ՝ պարտվեց մեկ սխալ քայլի պատճառով, ինչն էլ վճռեց հանդիպման ելքը։ Այլապես 5—րդ տուրի այդ մրցավեճում կհասնեինք առնվազն ոչ—ոքի արդյունքի։ Իսկ ադրբեջանցիների հետ մրցախաղում մեզ միայն հաղթանակ էր անհրաժեշտ բրոնզե մեդալակիր դառնալու համար, քանզի նախորդ տուրում ոչ—ոքի էինք ավարտել Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը, որում շատ մոտ էինք հաղթանակի։ Մինչդեռ ադրբեջանուհիներին ձեռնտու էր նաեւ 2։2 հաշիվը, եւ նրանք խաղը տանում էին այդ հունով։ Այդ պարագայում Լիլիթ Մկրտչյանին հորդորեցի ռիսկի դիմել, որի արդյունքում նա պարտվեց։ Այնպես որ, այս պարտությունները չեն արտացոլում կանանց շախմատում այդ երեք հավաքականների իրական ներուժը։
—Դուք նկատի ունեցե՞լ էիք, որ Ադրբեջանի հավաքականը կփորձի հասնել իր համար ցանկալի ոչ—ոքիի, եւ նախապես ի՞նչ քայլեր էիք ձեռնարկել դրան հակազդելու համար։
—Անշուշտ, փորձում էինք խաղը տանել մեզ համար ցանկալի հունով։ Պարզապես Մարիա Գեւորգյանը հաղթած դիրքում վրիպեց եւ ոչ—ոքի խաղաց, որից հետո միակ հույսը մնում էր Լիլիթ Մկրտչյանը։
—Ի՞նչ տեղի ունեցավ Ռուսաստանի հավաքականի հետ խաղում, որում մեր աղջիկները բաց թողեցին իրական հաղթանակը։
—Հանդիպման 7—րդ ժամին Սիրանուշ Ղուկասյանը, հանդես գալով սեւերով, ոչ—ոքի դիրքում սայթաքեց եւ պարտվեց Եկատերինա Լահնոյին։ Վերջինս, ինչպես գիտեք, կանանց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկն է։ Նա պարտիայի ողջ ընթացքում մեծ ճնշում էր գործադրում Ղուկասյանի դիրքերին, որը, պետք է ընդունել, մինչ այդ չարաբաստիկ դրվագը շատ լավ պաշտպանվում էր։ Կարծում եմ՝ մեր շախմատիստուհուն խանգարեց նման կարգի մրցակիցների հետ խաղալու փորձի պակասը։ Հակառակ պարագայում Սիրանուշը հեշտությամբ կհասներ ոչ—ոքիի, քանզի տեսականորեն դիրքը տրամադրում էր նման արդյունքի։
—Ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ այս առաջնությունում մեր թիմի առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանի փոխարեն հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանը։
—Երկու հանգամանքով։ Նախ՝ Էլինան մեզ միացավ Անգլիայում անցկացրած ծանր մրցաշարից հետո՝ բավականին հոգնած։ Այդ պարագայում հեշտ չէր լինի առաջնորդել թիմը։ Եվ հետո՝ Լիլիթն էլ հավաքականում խաղալու մեծ փորձ ունի, եւ էական տարբերություն չկար, թե ով հանդես կգա առաջին խաղատախտակին։
—Լիլիթը 9 հնարավորից 4 միավոր ապահովեց։ Հնարավո՞ր է, որ նա ամրապնդվի առաջին համարի կարգավիճակում։
—Պետք է արձանագրենք, որ վերջին տուրում նա կարող էր եւս կես միավորով ավելացնել իր արդյունքը, բայց հանգամանքների բերումով պարտվեց։ Իսկ առաջինի հարցը, կրկնում եմ, սկզբունքային չէ։ Մեզ անհրաժեշտ է մեծացնել արդյունավետությունը մյուս խաղատախտակներին։
—Դանիելյանը 8 հնարավորից բերեց 5 միավոր...
—Նա երկու որոշիչ վրիպումներ ունեցավ։ Իսպանիայի հետ խաղում սպիտակներով հաջողացրեց պարտվել մի դիրքում, որում ուներ ավելի քան բացահայտ առավելություն։ Դա այնքան անսպասելի էր, որ բոլորս մեծ սթրես ապրեցինք։ Այդ իսկ պատճառով մեզ համար շատ ծանր ստացվեց նաեւ Վրաստանի հետ հաջորդ տուրի հանդիպումը։
—Պարզապես փայլուն արդյունք գրանցեց Աննա Սարգսյանը՝ 8 հնարավորից 7 միավոր։ Հավաքականը նոր «ռմբարկու» ունի՞։
—Նա ոչ միայն հավաքակականի, այլեւ ընդհանրապես Հայաստանի կանանց շախմատի ամենամեծ հույսերից է։ Նա մինչեւ այս առաջնությունն արդեն 70 կետով բարձրացրել էր իր վարկանիշը եւ հիմա էլ նույնքան ավելացնելով այն՝ կհասցնի 2382 միավորի։ Միաժամանակ Բաթումում երրորդ անգամ լրացրեց կանանց գրոսմայստերի եւ երկրորդ անգամ՝ տղամարդկանց վարպետի նորմը։ Մոտ օրերս նրան կշնորհվի կանանց գրոսմայստերի կոչում։
—Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանի արդյունքը։
—Պետք է նշեմ, որ թիմային շահերից ելնելով՝ Մարիայի եւ Սիրանուշի ուսերին ծանր բեռ էր դրված։ Նրանք ստիպված էին ավելի շատ հանդես գալ սեւ խաղաքարերով, ինչը Դանիելյանին եւ Սարգսյանին հնարավորություն էր տալիս կենտրոնանալ սպիտակներով խաղալու եւ թիմին կարեւոր միավորներ բերելու խնդրի վրա։ Այնպես որ, այս դեպքում անհատական արդյունքների վրա կենտրոնանալը տեղին չեմ համարում։
—Կարելի՞ է ասել, որ սա մեր հավաքականի օպտիմալ կազմն է։
—Այս պահին անվիճարկելի է Դանիելյանի, Մկրտչյանի եւ Սարգսյանի տեղը թիմում։ Մյուս երկու խաղացողներից մեկը կորոշվի Հայաստանի հերթական առաջնության արդյունքներով, իսկ մյուսը՝ ընդհանուր արդյունքներով։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

06-11-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO