Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Թյուրքական քաղաքականության ձեռագիրը տարածաշրջանում

Հայաստանը հավատարիմ է միջազգային խաղաղասիրական շարժմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Այսօր Սիրիայում հարաբերական անդորր է։ Ինչպես հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում, այնպես էլ թուրք-սիրիական սահմանային գոտիներում անդորրը հաճախակի է խախտվում։ Հետաքրքիր է, որ երկու դեպքում էլ խախտման հեղինակները թուրքերն են, Հայաստանի դեպքում՝ թուրքերի փոքր եղբայր ադրբեջանցիները, Սիրիայի դեպքում՝ հենց թուրքերը։
Եթե նախկինում թուրքական հրետակոծությունից իրենց բնակավայրերից հեռացող խաղաղ բնակչությանը ճանապարհներին գնդակահարում էին թուրքական բանակի աջակցությունը վայելող եւ թուրքական կողմից զինված ռազմական խմբավորումները, ապա այսօր դա արվում է տեղում պայթյունների միջոցով։
Այն ժամանակ էլ զոհվում ու վիրավորվում էին տասնյակ քաղաքացիական անձինք, այսօր էլ նույն իրավիճակն է։ Մի՞թե ոչինչ չի կարելի կարգավորել։ Մի՞թե ռուսական ոստիկանական ուժերը, որ պարեկային ծառայություն են իրականացնում թուրք զինվորների հետ, ի վիճակի չեն ուժեղացնել հսկողությունը։ Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին քաղաքի շուկայի տարածքում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով նորից զոհեր ու վիրավորներ կան։ Հիշեցնենք, որ 2019—ի «Խաղաղության ակունք» ռազմագործողությունից առաջ, դեռ 2018—ին Թուրքիայի զինված ուժերը Աֆրինում քուրդ զինյալների դեմ իրականացրեցին «ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը, որի հետեւանքով նահանգը անցավ Թուրքիայի բանակի ու նրանց հարող խմբավորումների վերահսկողության տակ։
Փաստորեն, Սիրիան, գտնվելով զինադադարի վիճակում, այնուամենայնիվ, չի կարողանում խուսափել տասնյակ զոհերից եւ վիրավորներից, ինչը մեկ անգամ եւս հիմնավորում է այն համոզմունքը, որ տարիներ առաջ Հայաստանի որդեգրած արտաքին փոխլրացնող քաղաքականությունը շատ կարեւոր քայլ էր, ինչը պիտի պահպանել։ Առավել եւս, որ վերեւում նշված համեմատականն ուղղակի չէր արված, եւ հայ—ադրբեջանական ու թուրք—սիրիական սահմաններում առկա խաբուսիկ անդորրը իրապես հարաբերական է, քանզի մեր հակառակորդները նույն մտածելակերպն ունեն եւ զավթելու նույն անդադար մղումները։
Այս իրավիճակում Հայաստանը չէր կարող իր օգնությունը չառաջարկել բարեկամական արաբական պետությանը, եւ այդ օգնությունը եղել է նաեւ մինչեւ 2019—ի հոկտեմբերի թուրքական ներխուժումը։
Հայաստանը Սիրիային եւ Իրաքին աջակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում եւս ու դրանից հետո։ Այդ ժամանակ մեր երկրի հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները տեխնիկական հետազոտության եւ մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել։ Հայկական մարդասիրական խմբի բժիշկները միայն հունիսին թերապեւտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել մոտ 100 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 8 քաղաքացի, մանկաբույժը զննել եւ համապատասխան բուժում է նշանակել 22 երեխայի։ Եվ սրանք վերջնական տվյալները չեն։
Իսկ վերջին իրադարձությունների ընթացքում Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երրորդ խմբի սակրավորները հոկտեմբերի 8—ից մինչեւ հոկտեմբերի 30—ը տեխնիկական հետազոտության եւ մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 1500 քմ տարածք։ Ընդհանուր առմամբ՝ փետրվար—հոկտեմբեր ամիսներին հայ մասնագետները 116 հազար քմ տարածք են մաքրել։ Հայտնաբերվել են հակահետեւակային ականներ (ՊՄՆ—2, ՄՕՆ—50), հակատրանսպորտային ականներ (ՏՄ—62, SB—80), ձեռքի նռնակներ (Ֆ—1), կասետային ենթառազմամթերք, նաեւ ինքնաշեն եւ այլն։
Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել շուրջ 700 մարդու։ Հայաստանցի բժիշկները սիրիացի մասնագետների հետ գործակցությամբ իրականացրել են հիվանդ զինվորականների եւ տեղի խաղաղ բնակչության հետազոտություններ ու բժշկական միջամտություններ։ Վիրաբուժական օգնություն է ստացել 39 քաղաքացի, էնդոկրինոլոգին դիմել է 76 մարդ, թերապեւտիկ պրոֆիլների հիվանդների թիվը 86 է, դիմածնոտային հետազոտության է ենթարկվել 11 մարդ, գինեկոլոգները բուժել են 191, մաշկաբանականները՝ 104, ատամնաբույժը՝ 13 հիվանդների։ Հայ մասնագետներն աջակցել են 108 երեխայի։ Ընդհանուր առմամբ՝ փետրվար—հոկտեմբեր ամիսներին բժշկական օգնություն է ցուցաբերվել 6288 քաղաքացու։
Հատկապես բուժօգնություն ստացած քաղաքացիների թվում շատ են երեխաները։ Սիրիայի կառավարությունը, նաեւ հենց բնակիչները պարբերաբար երախտագիտություն են հայտնում հայ մասնագետներին խիստ կարեւոր առաքելության համար՝ այն որակելով եղբայրական աջակցություն։ Հայաստանի նախաձեռնած մարդասիրական առաքելությունը շարունակվում է։
Բացի ՀՀ պետական եւ կրոնական այրերից, Սիրիայի նախագահի հետ պարբերաբար հանդիպում են նաեւ սփյուռքահայության ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Նրա հետ իր նախագահական նստավայրում էր հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Քննարկվել են Սիրիայի վիճակը, հայկական համայնքին վերաբերող հարցեր ու երկկողմ հետաքրքրող ծրագրեր։ Արամ Առաջինը նշել է, որ հայ համայնքը կառչած է մնում Սիրիայից եւ վճռականորեն մղված է վերականգնման աշխատանքների։
Սիրիայի նախագահը նշել է, որ հայերն իրենց համար եղել են վստահելի, սիրելի, աշխատասեր քաղաքացիներ, իրենց դրական մասնակցությունն են բերել Սիրիայի առաջընթացին։ Բաշար Ասադը կոչ է արել այն սիրիահայերին, որոնք պայմանների բերումով հեռացել են Սիրիայից, շուտ վերադառնալ ու վերականգնել իրենց տներն ու աշխատատեղերը, վստահեցրել է, որ Սիրիայի հայ համայնքը կշարունակի վայելել պետության զորակցությունը։
Հիշեցնենք նաեւ, որ միջազգային խաղաղարար ծրագրերում եւս ընդգրկված են հայ խաղաղապահները եւ տարբեր տարածաշրջաններում խաղաղությանը նպաստող առաքելություն են իրականացնում միջազգային ծրագրերի շրջանակներում։ Մեր խաղաղապահներն իրենց նպաստն են բերել հակամարտության մեջ հայտնված շատ երկրներում, ինչպես Աֆղանստանը, Կոսովոն, Լիբանանը, Իրաքը, Սիրիան եւ այլն։
Օրերս էլ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն՝ Տաջիկստանում անցկացվող «Անքակտելի եղբայրություն—2019» համատեղ խաղաղապահ զորավարժությանն ընդգրված ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները մասնակցել են Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության կազմակերպած դասընթացին։ Հիշեցնենք, որ մեր խաղաղապահները մասնակցել են նաեւ այնպիսի միջազգային առաքելությունների, որոնք իրականացվել են ՆԱՏՕ—ի հսկողության ներքո, որից հետո այդ ռազմական դաշինքի պատասխանատուները շատ դրական են արձագանքել մեր զինվորների ու մասնագետների պատրաստակամությանն ու պատրաստվածությանը։
Հայաստանը ցայսօր մշտապես հավատարիմ է մնացել միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորություններին, ինչն ակնկալում ենք ստանալ նաեւ փոխադարձաբար։ Սակայն, ցավոք, երբեմն դա անբավարար է լինում, հատկապես երբ հայ—ադրբեջանական սահմաններում, ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին հերթական ադրբեջանական սադրանքներից հետո կրկին երկակի չափանիշներով հերթական հայտարարությունն է հնչում միջազգային այս կամ այն կազմակերպությունից։
Հոկտեմբերի վերջերին կրկին ՀՀ սահմաններին, Տավուշում հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի ու մարտական դիրքերի ուղղությամբ, եւ միայն պատասխան կրակից հետո է հակառակորդը լռել։ Մինչ այդ էլ Բաքուն սրում էր իրավիճակը ինչպես ԼՂՀ, այնպես էլ ՀՀ սահմաններին։
Ակնհայտ էր, որ Բաքվում ընթացող թյուրքալեզու երկրների գագաթնաժողովում եղած հակահայ մթնոլորտը Ադրբեջանի նախագահը որոշել էր տեղափոխել ԱՊՀ երկրների հավաքին, որին արձագանքել էր նաեւ ՀՀ ՊՆ մամլո խոսնակը. «Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների՝ ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից եւ մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա… սակայն նիստից հետո»։
Փաստորեն, հակառակորդը առաջնագծում իրադրությունն արհեստականորեն լարում է, երբեմն էլ նպատակային, այս կամ այն կարեւոր միջազգային հանդիպումից առաջ, իսկ մենք մշտապես պահպանում ենք չխախտելու եւ բանակցությունները չխաթարելու սկզբունքը։ Եվ միշտ նույն հարցն է առաջ գալիս, իսկ ո՞րն է շահավետը։ Ոչ թե ճշմարի՛տը (ինչը մեզ՝ հայերիս բացատրելու կարիք չկա, մենք միշտ հավատարիմ ենք մեր դաշնակիցներին եւ պայմանավորվածություններին), այլ՝ հենց շահավետը, քանզի այսօրվա աշխարհում, ցավոք, առավել մեծ պաշտպանության է արժանանում հենց շահը, իսկ այն լինում է նաեւ փոխադարձ, ինչը, թերեւս, մենք էլ պիտի հաշվի առնենք։ Մեր ավելի քան 100 տարվա արդար պահանջը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հերթական հաջողությունը գրանցում է, երբ նաեւ շահերի համընկնում է գրանցվում։

06-11-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO