Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Սննդի անվտանգության ապահովումն առաջնային է

Անասնաբուծության ոլորտում կսահմանափակվի հակաբիոտիկների եւ աճի խթանիչների օգտագործումը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայումս համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է։ Դրա դեմ պայքարը ոչ միայն առողջապահության, այլեւ գյուղատնտեսության հիմնախնդիրներից մեկն է, քանի որ անասնաբուժության, անասնաբուծության, թռչնաբուծության եւ ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման հետեւանքով դեղակայուն մանրէները կենդանիներից կարող են անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով։
Ըստ միջազգային տվյալների՝ ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50 տոկոսից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ որպես կերային հավելում։ ՀՀ—ում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիրառումը կանոնակարգված չէ։ Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաեւ աճի խթանման նպատակով, որը պատճառ է դառնում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար։
Որպես հիմնավորում ներկայացնելով վերոնշյալ հանգամանքը էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որի նպատակն է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես՝ բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործումը։ Առաջարկվող փոփոխության անհրաժեշտության եւ ակնկալվող արդյունքների վերաբերյալ «ՀՀ»—ն զրուցել է ոլորտի մասնագետների հետ։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ խիստ մտահոգիչ պատկեր ունենք հակաբիոտիկների նկատմամբ կայունության մասով, հետեւաբար, արդարացված է կերային հավելումների ցանկից հակաբիոտիկների հանումը։ «Դրա շնորհիվ հնարավոր կլինի սահմանափակել հակաբիոտիկների օգտագործումն անասնաբուծության ոլորտում։ Նույնիսկ մտահղացում ունենք, որ այն հակաբիոտիկները, որոնք օգտագործվում են առողջապահության ոլորտում, կիրառելի չլինեն անասնաբուծության մեջ»,–ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ, բացի հակաբիոտիկներից, նախագծով կարգավորվելու է նաեւ աճի խթանիչներ, այդ թվում՝ հորմոններ պարունակող հավելումների օգտագործումը։ Ի վերջո, այս փոփոխության հիմնական հասցեատերը մարդն է՝ որպես սննդի շղթայի կարեւոր օղակ։
Տեսչական մարմնի ղեկավարի կարծիքով՝ անասնաբուժական նպատակով հակաբիոտիկների օգտագործումը նույնպես պետք է դեղատոմսով լինի, ինչպես մարդկանց համար է։ Այդ դեպքում լիցենզավորված անասնաբույժն իրավունք կունենա դեղատոմս դուրս գրելու, եւ կախված այդ հակաբիոտիկների՝ օրգանիզմից դուրս գալու ժամկետներից, կթույլատրվի տվյալ կենդանու մսի կամ կաթնամթերքի օգտագործումը մարդկանց համար։
Գ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ նախագիծը քննարկել են ոլորտում ներգրավված շահառու խմբերի ներկայացուցիչների հետ եւ ստացել դրական արձագանքներ։ Թռչնաբուծությամբ զբաղվող ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ տեսչական մարմինը իր նախաձեռնությամբ տարին երկու անգամ առանց զգուշացման կկարողանա այցելել թռչնաբուծարաններ եւ յուրաքանչյուրից նմուշառում վերցնել։ Ի դեպ, արտադրության մեջ հորմոնների եւ հակաբիոտիկների առկայության ստուգումն իրականացվելու է տնտեսավարողի հաշվին։
«Հակաբիոտիկների եւ աճի խթանիչների, այդ թվում՝ հորմոնների կարգավորումը սննդամթերքում հանրային առողջապահական կարեւոր հիմնախնդիրներից մեկն է։ Այնպես չէ, որ սննդամթերքում դրանց օգտագործումը չի կարգավորվում. մեր օրենսդրությամբ ամրագրված է, որ չի թույլատրվում օգտագործել աճի խթանիչներ եւ հորմոնային միջոցներ այն կենդանիների դեպքում, որոնցից ստացված մթերքները պետք է օգտագործվեն սննդարդյունաբերության մեջ։ Սակայն այստեղ շատ կարեւոր օղակ բաց էր մնացել, այն է՝ կենդանիների կերը, եւ ստացվում էր, որ դրանք կարող էին թափանցել կենդանու օրգանիզմ անասնակերի միջոցով։ Հետեւաբար, պետական պատշաճ վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ էր օրենքով ամրագրել նաեւ կերի մեջ դրանց բացառումը»,–ասաց ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։
Մասնագետի կարծիքով՝ ոլորտն ունի լուրջ բարեփոխումների կարիք, միայն առաջարկվող փոփոխությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ իրականացնել ռիսկի գնահատում։ Իրենց իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ հաճախ ոլորտում օգտագործում են արգելված միջոցներ՝ մասնավորապես հակաբիոտիկներ կենդանական ծագում ունեցող մթերքների՝ թռչնամսի, մեղրի եւ ձկան մեջ։ Թեեւ մեր հանրապետությունում մեղրը եւ ձուկը մեծ քանակությամբ չեն սպառվում, հետեւաբար, դրանցում առկա արգելված միջոցների ռիսկը չի գերազանցում թույլատրելիի շեմը, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել։ Մեր հանրապետությունում որոշ ապրանքներ, օրինակ՝ մեղրը հիմնականում ձեռք է բերվում ոչ թե խանութներից, այլ մասնավոր անձանցից։ Նման պարագայում Պիպոյանը քիչ հավանական է համարում, որ այդ մեղրի մեջ հակաբիոտիկների պարունակությունը վերահսկողության ենթարկված լինի։
«Դա ի ցույց է դնում սննդի շղթայի առանձնահատկությունները եւ սննդի որակի պատշաճ վերահսկողության հետ կապված խնդիրները։ Այդ առումով մեր հանրապետությունը դեռեւս շատ հետ է եւ բազմաթիվ քայլեր ունի իրականացնելու, որոնք չպետք է սահմանափակվեն միայն իրավական ակտերի ընդունմամբ։ Եթե անգամ մենք ընդունենք այդ օրենքները, բայց վաղը այդ արտադրություններում պատշաճ գյուղատնտեսական պրակտիկա չներդրվի, եթե հումքը համապատասխան լաբորատոր փորձաքննությունների չենթարկվի, ապա իրավական ակտը կմնա միայն թղթի վրա»,–մեկնաբանեց զրուցակիցս՝ ընդգծելով, որ լաբորատորիաների հզորացման հայեցակարգը ստեղծելուց հետո տարիների ընթացքում այդ մասով բավականին դրական տեղաշարժ է արձանագրվել, եւ ներկայումս մեր հանրապետությունն ունի տեխնիկապես շատ հզոր լաբորատորիաներ, որոնք աշխատում են ամենանոր եւ զգայուն մեթոդներով։
Ոլորտի խնդիրներին անդրադառնալով՝ Պիպոյանը նշեց, որ ոչ բոլոր արտադրություններն ունեն սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր, հետեւաբար, անհրաժեշտ փորձաքննությունները չեն պատվիրում։ «Պետությունը շատ լավ է հասկանում, որ արտադրությունները ֆինանսական թույլ կարողություններ ունեն, եւ կարծես անընդհատ երկարաձգում է այդ համակարգերի ներդրման ժամկետները, բայց միեւնույն է՝ թե արտահանման, թե ներքին օգտագործման համար սննդամթերքի անվտանգության հարցերի լուծման նպատակով պետությունն ի վերջո պետք է գնա այդ ճանապարհով։ Առանց սննդի անվտանգության կառավարման համակարգի՝ երկիրը չի կարող ունենալ սննդի որակի երաշիքներ, իսկ հատվածական լուծումները արդյունավետ չեն կարող լինել»,– ասաց Պիպոյանը։
Մյուս կարեւոր խնդիրը սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատումն է։ Առանց դրա ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները նա համեմատեց այն իրավիճակի հետ, երբ «տանը լուսամուտներ չկան, իսկ մենք ջեռուցման համակարգ ենք տեղադրում»։ «Սննդի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքով ամրագրված է, որ բոլոր որոշումները պետք է ընդունվեն ռիսկի գնահատման հիման վրա, այսինքն՝ ռիսկերը պետք է չափվեն գիտականորեն։ Ռիսկի գնահատումը, ըստ օրենքի, պետք է իրականացնի գնահատման կենտրոնը, որին նշանակում է ՀՀ կառավարությունը։ Այս պահին կառավարությունը նման կենտրոն չի նշանակել, հետեւաբար, սննդի անվտանգության ոլորտում ընդունված որոշումները օրենքի կոպտագույն խախտմամբ են տեղի ունենում»,–ասաց Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ առաջնայինն այդ մարմնի ստեղծումն է։

06-11-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO