Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԼՂՀ


Արցախի մայր բուհը 50 տարեկան է

Շարունակելով կրթության եւ գիտության լուսավորման ճանապարհը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի մայր բուհի՝ պետական համասարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանին էր նվիրված խորհրդարանի նիստերի դահլիճում հրավիրված ուսանողության միջազգային գիտաժողովը, որին ներկա էին պետական այրեր, կրթօջախի, Հայաստանի եւ արտերկրի տարբեր բուհերի ուսանողներ եւ գիտնականներ, նաեւ մարդիկ, ովքեր «կանգնած են եղել ուսումնական հաստատության կայացման ակունքներում»։
Համալսարանն իր գոյության տարիներին տասնյակ մասնագիտությունների գծով շուրջ 23 հազար մասնագետների է կյանք ճանապարհել։ Բացելով գիտաժողովը, ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով հիշարժան տարեդարձի առթիվ՝ բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը նշեց, որ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի այդ ձեռնարկմամբ տրվում է հոբելյանական միջոցառումների մեկնարկը։
Բուհի պատմությունը, բնականաբար, նույնպես կապված է Արցախյան շարժման «վաղ շրջանի» հետ, երբ անցյալ դարի 60—ական թվականներին «13»—ի հայտնի նամակի հեղինակները պատմական արդարությունը վերականգնելու ակնկալիքով դիմել էին Մոսկվա եւ փաստաթղթում, ի թիվս արցախահայության իրավունքների ոտնահարման, որպես Բաքվի կողմից վարվող հայատյաց քաղաքականության ցայտուն օրինակ, նշել Հայաստանում ուսանելու մեկնողների իրավունքներին բռնանալու փաստը։ «Տեղի տալով» երիտասարդության ընդվզմանը՝ Ադրբեջանի իշխանությունները խորամանկ քայլի դիմեցին եւ 1969—ին Ստեփանակերտում բացելով Բաքվի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը՝ այնտեղ տեղափոխեցին ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական բաժնի ուսանողությանն ու ազերի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, որոնց Հեյդար Ալիեւի ցուցումով քաղաքի կենտրոնում հարմարավետ բնակարաններ տրամադրվեցին։
Չնայած 1973—ին հաստատությունը ստացավ առանձին բուհի կարգավիճակ, այս անարդար վճռի եւ կամայականության հետ, որ ազգայնամոլական, բացահայտ թշնամական վերաբերմունքով դրսեւորվեցին ադրբեջանցիների կողմից, չէին կարող հայկական բաժնի սովորողներն ու ուսանողները հաշտվել։ Եվ 1988—ին ազատության համար պայքարի ելած ժողովուրդը, որոնց շարքերում մեծ թիվ էին կազմում Ստեփանակերտի մանկավարժականի ներկայացուցիչները, առաջին համարձակ հանրահավաքը կազմակերպելով կենտրոնական հրապարակում՝ մերժեց բռնությունն ու կամայականությունը։ Երբ Սումգայիթում կազմակերպված հայերի ջարդերից հետո այլեւս անհնար դարձավ կրթօջախում ազերիների հետ համատեղ ուսանելը, իսկ վերջիններս տեղափոխվեցին Բաքու, Ադրբեջանի իշխանությունը բուհը փակելու որոշում կայացրեց։ Սկզբնական շրջանում ուսանողները սովորում էին Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։ Մեկ տարի անց՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, բուհն իր մասնաճյուղը բացեց Ստեփանակերտում։ Իսկ 1992—ին մասնաճյուղի եւ Հայաստանի ճարտարագիտական ու շինարարության պետական ինստիտուտի միավորմամբ ստեղծվեց Արցախի պետական համալսարանը։
Մայր բուհի հիմնադրման հոբելյանի առիթով ելույթներ եւ շնորհավորանքներ շատ հնչեցին։ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, որ համալսարանի շրջանավարտներից է, իր շնորհավորական խոսքում նույնպես անդրադարձավ հաստատության անցած ճանապարհին՝ վերարժեւորելով եւ ուրվագծելով ապագայի տեսլականը։ «Դժվար թե 50 տարի առաջ, հիմնադրելով բուհը, որեւէ մեկը կարող էր պատկերացնել, որ մի օր այն պետական համալսարանի կարգավիճակ կստանա, կդառնա զարգացած գիտակրթական օջախ, իր ծանրակշիռ ներդրումը կունենա ազգային ազատագրական պայքարում, 88—ի փետրվարյան օրերին եւ դրանից առաջ՝ ազատագրական շարժման թե՛ ընդհատակյա եւ թե՛ հրապարակային պայքարի կենտրոնակայան կդառնա»,–ասաց Աշոտ Ղուլյանը՝ համոզմունք հայտնեց, որ կատարելագործելով բարձրագույն կրթության մակարդակն Արցախում՝ բուհը կպատրաստի մրցունակ եւ բարձր որակավորման մասնագետներ՝ երաշխավորելով հայրենիքի կայուն եւ առաջընթաց զարգացումը։
Արցախի մայր բուհն է ավարտել նաեւ ԱՀ ներկայիս պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը, ում համոզմամբ, այն «բարձրագույն կրթության եւ գիտության, հասարակական, տնտեսական ու քաղաքական բնագավառներում իր ուրույն տեղն ու դերն ունի»։ Նրա խոսքով՝ «համալսարանն այսօր դիտարկվում է որպես ոչ միայն բարձրագույն կրթության, գիտության ճանապարհը լուսավորող ուսումնական հաստատություն, այլ նաեւ հանրապետության մասնագիտական ներուժի հիմնական մատակարար»։ Պետնախարարը միաժամանակ հավելեց, որ համալսարանը կայանալու տեղ ունի, եւ առաջընթացի ապահովումը միջազգային փորձի եւ ժամանակակից պահանջները հմտորեն օգտագործելու մեջ է, որին պիտի ուղղված լինեն պրոֆեսորադասախոսական անձնակազմի ջանքերը։
Գիտաժողովին ներկա էր նաեւ Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, ով Արցախի մայր բուհի հետ՝ տարիներ առաջ համագործակցության վերաբերյալ ստորագրած հուշագրի շրջանակում դասախոսություններ է վարում Ստեփանակերտում։ Իր շնորհավորանքները հաղորդելով հոբելյանի կապակցությամբ՝ նա նշեց, թե խորհրդանշական է, որ Հայաստանի մայր բուհի հիմնադրման 100—ամյակը համընկնում է Արցախի պետական համալսարանի 50—ամյա տարեդարձի հետ, ինչի մեջ ինքը «լուսավոր խորհուրդ» է տեսնում։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան եւ շնորհավորանքներ հղեցին Հայաստանի ու արտերկրի տարբեր բուհերի ներկայացուցիչներ։
Գիտաժողովն իր աշխատանքները շարունակել է 7 մասնախմբում։ Իսկ նախօրեին Երեւանի Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում անցկացվել են քննարկումներ «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները» թեմայով, որում եւ ամփոփվել են գիտաժողովի արդյունքները։
Ստեփանակերտ

07-11-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO