Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ծնելիության խրախուսումը՝ բնակարանային աջակցության ծրագրով

Ովքե՞ր են լինելու միանվագ դրամական աջակցության շահառուները

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որքան էլ վերջին երկու տասնամյակում հիփոթեքային վարկավորման միջոցով լուծվում է բազմաթիվ ընտանիքների՝ բնակարանի ձեռք բերման հիմնահարցը, այդուհանդերձ, բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են այս հարցում բավական զգուշավոր լինել։ Այն ընտանիքները, որոնք հավակնում են բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ, պետք է կարողանան մի շարք չափորոշիչներով բավարարել վարկատվության պահանջը։ Ֆինանսական կառույցների կողմից առաջարկի ճկուն բազմազանության մեջ, այդուհանդերձ, վարկառուին շռայլ պայմաններ չեն առաջարկվում։ Սակայն անաչառ լինելու համար չպետք է միաժամանակ ժխտենք, որ առանց հիփոթեքային վարկի հանրության մի զանգվածի բնակարանային հարցն առայսօր կմնար չլուծված։ Վերջին տարիներին բանկերն անգամ սկսել են հիփոթեքային վարկավորման նոր գործիքներ ներդնել, ընդլայնել բնակարան ձեռք բերելու հնարավորությունները։
Որպես օրինակ՝ նշեմ, որ գնվող բնակարանի կանխավճարի փոխարեն վարկառուն կարող է բնակարան ձեռք բերել հավելյալ երկրորդ գույքի գրավադրման միջոցով։ Ի դեպ, այս գործիքի ներդրման շնորհիվ ավելի մեծ թվով վարկառուներ են կարողացել բնակարան ձեռք բերել առանց կանխավճարի մայր գումարի մարման։
«Մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին» ներկայումս գործող ծրագրին անդրադառնալիս էլ պետք է նշել, որ այն պետական նպատակային ծրագիր է, որն ուղղված է իրավական, ֆինանսական եւ կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության տրամադրմանը։ Սակայն ծրագրի շահառուների համար գործող տարբեր սահմանափակումները եւս՝ տարիքային շեմ, գործող բարձր աշխատավարձ (400 000 դրամի շրջանակներում), խոչընդոտում են ծրագրում ներառվելու հավանականությունը։ Մասնավորապես, ամուսինները պետք է երիտասարդ լինեն, եւ վերջիններիս տարիքային գումարը չպետք է գերազանցի 70—ը, կամ կարող է շահառու լինել երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չպետք է գերազանցի 35—ը (ներառյալ)։ Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ ստանձնած վարկային պարտավորությունների կատարման համար։
Այսինքն, որքան էլ վերջին շրջանում մեծանում են հիփոթեքային վարկավորման հնարավորությունները, ընդլայնվում է ֆինանսական կառույցների առաջարկը, այդուհանդերձ, բնակարանային խնդիրը դեռեւս շատ երիտասարդ ընտանիքների պարագայում մնում է դժվար հաղթահարելի։ Ուստի ՀՀ կառավարությունը որոշել է ձեռք մեկնել երիտասարդ ընտանիքներին բնակարանային աջակցության միջոցով՝ ներդնելով բոլորովին նոր՝ նախկինում չկիրառված սոցիալական բաղադրիչ։ Ի՞նչ է այն ենթադրում։
Որպեսզի երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավվի, եւ երիտասարդ ընտանիքներում խրախուսվեն ծնելիությունն ու բազմազավակությունը, պետությունը պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել՝ աջակցելով բնակարանների ձեռք բերման գործընթացում հիփոթեքային կանխավճարի մարմանը։
Այս սոցիալական բաղադրիչի հիմքում ընկած է նաեւ այն գաղափարը, որ 2021—ից միջին վիճակագրական յուրաքանչյուր ընտանիք նվազագույնը երեք երեխա ունենալու ցանկություն եւ հնարավորություն ունենա։ Բացի միանվագ նպաստների բարձրացումից, կարեւոր է նաեւ բնակարանային հիմնահարցի լուծումը։ Այս խնդիրն առկա է նաեւ գյուղական համայնքներում։
Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնակարանային հիմնահարցը շարունակում է նաեւ մայրաքաղաքում խոչընդոտել ծնելիությունը։ Ըստ վիճակագրական մեկ այլ տվյալի, վերջին տարիներին բարձրացել է ամուսնությունների շեմը։ Այսինքն՝ զույգերն ավելի ուշ տարիքում են ընտանիք կազմում, ինչով էլ պայմանավորված նվազում է նաեւ շատ երեխաներ ունենալու հավանականությունը։
Երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքների բնակարանային կարիքները որոշակիորեն հոգալու համար 2020—ից մեկնարկելու է բնակարանային աջակցության 3 ծրագիր, որոնցից մեկն իրականացվելու է մարզերում, իսկ երկուսը՝ հանրապետության ողջ տարածքում, ներառյալ՝ մայրաքաղաքը։
Մինչ ծրագրին անդրադառնալը նշենք, որ 2020 թ. հուլիսի 1—ից երեխայի միանվագ դրամական նպաստն առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում կդառնա 300 հազար դրամ՝ գործող համապատասխանաբար 50 հազար եւ 150 հազար դրամի փոխարեն։ Ինչ վերաբերում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման մյուս ծրագրերին, ապա երեխայի ծնունդով պայմանավորված՝ հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը պատրաստ է տրամադրելու ե՛ւ միանվագ դրամական աջակցություն, ե՛ւ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում։ Այդ մասին՝ հաջորդիվ։

07-11-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO