Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.11.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Մրցանակներ՝ ՏՏ ոլորտում 2019 թ. լավագույն աշակերտներին եւ ուսանողներին

Հանդիսավորապես նշվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-ամյակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Երեւանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում մասնակցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառմանը եւ ՏՏ ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը։
Վարչապետ Փաշինյանն անձամբ պարգեւներ է հանձնել «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Լավագույն սփյուռքահայ ուսանող» եւ «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթող ճանաչված 47 մրցանակակիրներին։
Կառավարության ղեկավարը նաեւ դիտել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակիցներից կազմված «Նաիրի» ազգագրական պարային համույթի կատարումը, որի շրջանակում ներկայացվել է հայկական «Ճոճք» պարաձեւը։ Ելույթներ են ունեցել «Սինոփսիս» ընկերության արտասահմանյան եւ հայաստանյան ղեկավարները, ովքեր անդրադարձել են Հայաստանում ընկերության ծավալած 15 տարվա գործունեությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ելույթով. «Շնորհավորում եմ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15—րդ տարեդարձի կապակցությամբ եւ շնորհավորում եմ ոչ միայն «Սինոփսիս» ընկերությանը, ոչ միայն «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը եւ նրա աշխատակիցներին, այլեւ շնորհավորում եմ բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ կարծում եմ, որ «Սինոփսիս» ընկերության նման ընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն շատ կարեւոր եւ նշանակալի բան է նշանակում բոլորիս համար։
Եվ, առաջին հերթին, այդ ընկերության մուտքը, թերեւս, համընկնում է (չնայած 15 տարի առաջ է տեղի ունեցել) մեր կառավարության ձգտումներին եւ գործունեությանը։ Այդ ձգտման մասին մենք բազմիցս խոսել ենք, եւ եթե ավելի կարճ ձեւակերպենք, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինժեներական երկիր, որպես ինժեներական մտքի, գործունեության եւ տեխնոլոգիական երկիր, եւ սա շատ կարեւոր է մեզ համար։
Հաջորդը, որ ուզում եմ ընդգծել, աշխատանքային նոր մշակույթն է, գործատու—գործավոր հարաբերությունների նոր կերպը եւ մակարդակը. անկեղծ ասած, այնպես չէ, որ ես խորացված տիրապետում եմ «Սինոփսիսի» գործունեությանը, բայց ինչքան հասցրել եմ տեղեկանալ՝ նախկինում որպես լրագրող, որպես պատգամավոր, հետագայում նաեւ՝ որպես վարչապետ, դա իսկապես շատ կարեւոր է, այդ նոր մշակույթը, որ բերվել է Հայաստանի Հանրապետություն՝ աշխատանքային նոր միջավայրից սկսած՝ աշխատանքային նոր հարաբերություններով շարունակած։
Երրորդը՝ նման ընկերությունների մուտքը եւ ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտի մուտքը ես շատ կարեւոր եմ համարում իսկապես Հայաստանի Հանրապետության, ինչպես մենք անվանում ենք, հպարտ քաղաքացու ձեւավորման գործում. երբ իսկապես ինքնիշխան քաղաքացու ձեւավորման շատ կարեւոր գործընթաց է տեղի ունենում, եւ դրա համար ձեւավորվում է ֆինանսատնտեսական շատ կարեւոր հենք, երբ գործավորը, ի տարբերություն հին համակարգերի, այնպիսի կապերով եւ կախվածություններով կապված եւ կախված չէ ընկերությունից եւ գործատուից, որ ստիպված չէ երբեմն զոհաբերել իր հայացքները, իր քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումներն աշխատանք ունենալ—չունենալու այլընտրանքի հետ։ Տեխնոլոգիական ոլորտի զարգացումը շատ կարեւոր եմ համարում այս տեսանկյունից, որ որեւէ նման ընկերությունում որեւէ նման խնդիր ծագում է, 100 տոկոսանոց հավանականություն կա, որ այդ աշխատողը, մասնագետը շատ արագ առնվազն նույնպիսի աշխատանք կգտնի մեկ այլ ընկերությունում եւ հաստատ չի համալրի գործազուրկների բանակը։
Այս առումով, իսկապես, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործունեությունը շատ կարեւոր է։ Եթե հիշողությունս չի դավաճանում, այս ընկերությունը նշված ոլորտի առաջամարտիկներից է եղել Հայաստանի Հանրապետությունում, եւ չգիտեմ այս ամբիոնից ինչպես կհնչի, բայց նման ընկերությունների ձեւավորումը, նման մասնագետների եւ աշխատանքային նման խավի ձեւավորումն է, որը Հայաստանում հանգեցրել է քաղաքական փոփոխությունների, եւ դա փաստ է։ Այդ մարդիկ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման, նոր մտածողության զարգացման գործում ունեցել են իսկապես առաջնորդի դերակատարում, եթե ոչ անհատապես, չնայած շատ մարդիկ նաեւ անհատապես են ներգրավված եղել, առնվազն խմբային իմաստով այս ոլորտում աշխատող մարդիկ այդ առաջնորդող դերակատարումն ունեցել են, եւ սա շատ կարեւոր է։
Ես ուզում եմ շնորհավորել նաեւ մեր այսօրվա մրցանակակիրներին եւ ուզում եմ ընդգծել, որ առաջընթացի համար ամենակարեւոր պայմանը գիտելիքի նկատմամբ պահանջարկի ձեւավորումն է, եւ այս մարդիկ այդ պահանջարկի ձեւավորման առաջամարտիկներն են։ Ընդհանրապես վերջին շրջանում առիթներ ունեցել եմ ասելու, կարծում եմ՝ առաջիկայում էլ առիթ կունենամ ասելու, որ գիտելիքը եւ հմտությունը մեզ համար հնարավորի սահմաններն ընդարձակելն է, մեծացնելն է։ Այսօրվա միջոցառումը կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք համարում ենք, որ ե՛ւ դահլիճում նստած բազմաթիվ մարդիկ, ե՛ւ բեմում կանգնած մեր հարգելի մրցանակակիրներն զբաղված են հենց դրանով՝ հնարավորի սահմաններն ընդլայնելով։ Հնարավորի սահմաններն ընդլայնելը մեր ամենամեծ առաքելությունն է, եւ Հայաստանում այս կերպը՝ հնարավորի սահմաններն ընդլայնելու առաքելությունը, պիտի դառնա պետական առաքելություն, պիտի դառնա հանրային առաքելություն, պիտի դառնա ժողովրդական առաքելություն։ Հիմա շատ կարեւոր է, որ սակավագիտության եւ բացամտության հավերժական պայքարում հնարավորինս արագ եւ հնարավորինս տեսանելի կերպով մենք արձանագրենք բացամտության հաղթանակը, որովհետեւ ընդլայնելով հնարավորի սահմանը՝ մենք ընդլայնում ենք մեր երկրի սահմանը, մեր հնարավորությունների սահմանը, մեր ժողովրդի ապագայի տեսլականի եւ իրականության սահմանը։
Եվ երրորդ դիտարկումը, որ ուզում եմ ասել, նաեւ ժամանակին շատ էր խոսվում այդ մասին՝ իսկ ի՞նչ կլինի մեր հանրության հետ, երբ օտարածին ընկերությունները գան, մեր երկրում գործունեություն ծավալեն, մեր երիտասարդությանը ներգրավեն իրենց աշխատանքներում, ինչպիսի՞ ազդեցություն դա կունենա մեր ազգային նկարագրի, ավանդույթների եւ կերպարի վրա։ Ես կարծում եմ, որ շատ սիմվոլիկ էր, ես չգիտեի նույնիսկ այդ մասին, որ այստեղ՝ այս բեմում, մենք տեսանք ազգային մի պար, որը նույնիսկ պաշտոնական համույթների համերգացանկում հաճախ չէ, որ պատահում է, եւ դա տեսանք «Սինոփսիս» ընկերության աշխատակիցների կատարմամբ։ Դա շատ սիմվոլիկ է, որովհետեւ ես կտրականապես չեմ կարող ընդունել այն կեցվածքը, երբ գիտելիքը, իմացությունը, հմտությունը, առաջադիմությունը, զարգացումը որեւէ կերպ փորձ է արվում հակադրել ազգային ինքնությանը։ Այդ ներկայացումը կարեւոր է, որովհետեւ հիմա եթե փորձենք վիճակագրություն անել, համոզված եմ՝ չենք գտնի շատ ընկերություններ, որի աշխատողներն ունեն մշակութային ինքնագործ խումբ, որտեղ զբաղված են իրենց հմտությունների շրջանակը մեծացնելով, ազգային մշակույթի, արվեստի նմուշների շուրջ պարապելով, հետազոտելով, ներկայացնելով։ Մենք շատ չենք գտնի ընկերություններ, որտեղ կան կոլեկտիվներ, ովքեր պատրաստ են բեմ դուրս գալ եւ հարյուրավոր մարդկանց առաջ ազգային թիվ մեկ համերգասրահում այդպիսի համարձակություն, վստահություն, առաքելություն եւ նվիրվածություն ունենալ, որպեսզի պարեն մի պար, որը մոռացված էր եւ ահա այսօր վերածնվում է նոր շնչով, նոր կերպարով եւ մեր նոր ապագայի մասին տալիս է շատ ընդհանրական, եւ շատ կոնկրետ, եւ շատ սիրելի, եւ շատ ազգային պատկերացում։
Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս, այդ թվում՝ այսօրվա միջոցառման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ մեր երկրում իսկապես միտքը կհաղթի։ Ավելի ճիշտ հույս չեմ կարող հայտնել, ես կարող եմ միայն համոզվածություն հայտնել, որ մեր երկրում միտքը կհաղթի, որովհետեւ մեր երկրում միտքն արդեն հաղթել է, եւ նրա հաղթանակն անշրջելի է»։

***
Ի դեպ, ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 15—րդ անգամ։ ՀՀ պետական կրթական մրցանակ շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին եւ աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի եւ բնական գիտությունների տարբեր օլիմպիադաներին եւ մրցույթներին, գիտական հոդվածների հեղինակներ են, ներգրավված են հասարակական ծրագրերում։
«Սինոփսիս» ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 2004 թվականին, «Սինոփսիս Արմենիան» զբաղվում է գիտահետազոտական եւ ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման եւ կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում։ Ընկերությունում աշխատում է շուրջ 850 ՏՏ ոլորտի հայ մասնագետ։ Ընկերությունն իրականացնում է տեխնոլոգիական ոլորտի խթանմանը միտված տարբեր ծրագրեր։

07-11-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO