Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԱՅԼՔ...


Երբ շատ բնակավայրերում կեղտաջրերի մաքրման համակարգեր չկան

Ինչ լուծումներ են քննարկվում, եւ ինչքան գումար կպահանջվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հայաստանի մի շարք բնակավայրերում ջրահեռացման եւ հատկապես կեղտաջրերի մաքրման ծառայությունների որակն անբավարար է։ Այս բնորոշումը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեինն է։ Հաշվի առնելով, որ գյուղական բնակավայրերում այդ ծառայությունները հիմնականում չեն մատուցվում այն պատճառով, որ կեղտաջրերի մաքրման համակարգեր չկան, մենք կասենք՝ այդ ծառայությունների որակը ոչ թե անբավարար է, այլ՝ ծառայություններ, որպես այդպիսիք, չկան։
Քաղաքներում վիճակը փոքր–ինչ բարվոք է. բնակչության շուրջ 95 տոկոսն ունի կոյուղու համակարգերից օգտվելու հնարավորություն։ Սակայն այդ համակարգերի զգալի մասը տեխնիկապես անբավարար վիճակում է։ Նախկինում գործել են 20 կեղտաջրերի մաքրման կայաններ (ԿՄԿ—ներ)։ Հիմա գործում են Երեւանի «Աէրացիա», Գավառ, Մարտունի, Վարդենիս, Դիլիջան եւ Ջերմուկ քաղաքների ԿՄԿ—ները։ Նախատեսվում է կառուցել ԿՄԿ—ներ Արմավիր (Մեծամոր) եւ Սեւան քաղաքներում։ Բոլոր գործող ԿՄԿ—ներում մեխանիկական մաքրում է արվում։
Ի՞նչ է լինելու հետո։ Արձանագրում ենք ոլորտի պատկերն ու վե՞րջ։ Ջրային կոմիտեից տեղեկանում ենք, որ այժմ քննարկման փուլում է կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը։
Առաջնային հարցերից մեկը, որը մեզ հուզում է, Սեւանա լճի մասով է. լուծում տալո՞ւ են, արդյոք, լիճ թափվող կեղտաջրերի մաքրման խնդրին։ Պարզվում է՝ հայեցակարգի նպատակային ուղղություններից մեկը Սեւանա լիճ թափվող կեղտաջրերի ամբողջական մաքրման համար համակարգերի, այդ թվում՝ մաքրման կայանների կառուցումն է։
Ընդհանուր առմամբ՝ կեղտաջրերի մաքրման ոլորտում խնդիրները շատ են։ Բայց եթե հակիրճ, ապա պատկերը սա է. ավելանում են առանց մաքրման հեռացվող կեղտաջրերի ծավալները, հստակ չի գնահատվում, թե շրջակա միջավայրի վրա ինչպես են ազդում ձկնաբուծարաններից հեռացվող կեղտաջրերը, արդյունավետ չի վերահսկվում արդյունաբերական կեղտաջրերի արտանետումների որակն ու ծավալը։
Շարքն, իհարկե, շարունակելի է, բայց փորձենք հասկանալ, թե ինչ լուծումներ են առաջարկվում…
Երբ նայում ենք թվարկումը, առաջին քայլերից մեկը սա է. հնարավորության սահմաններում վերանայել ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների գործող սակագները՝ ինքնածախսածածկման սկզբունքի կիրառմամբ։ Քանի որ այս առումով դեռ որոշակիություն չկա (ինչքան կփոխվի սակագինը), այս խնդրին առայժմ չենք անդրադառնա։
Լուծումներից մեկն էլ այն է, որ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից չսպասարկվող բնակավայրերում ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) որակյալ ծառայությունների մատուցման նպատակով ստեղծեն մասնագիտացված կազմակերպություն (կազմակերպություններ) կամ գործող մասնագիտացված կազմակերպության հետ կնքեն պայմանագիր։
Մեկ այլ լուծում է տնտեսավարողներին դիմելը, այլ կերպ՝ կենտրոնացված ջրահեռացման ցանց չունեցող տարածքներում տնտեսավարող սուբյեկտների կողմից սեփական միջոցների հաշվին ապահովել տեղական լոկալ մաքրման կայանների եւ սարքերի տեղադրումն ու շահագործումը։
Այլ լուծումներ էլ են թվարկված.
1. մշակել ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների վերաբերյալ հուսալի տեղեկատվական բազա,
2. իրականացնել տեղական պայմանների եւ ընթացիկ խնդիրների ամփոփ գնահատում,
3. ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման, տիղմի մշակման, մաքրված կեղտաջրերի ու տիղմի վերաօգտագործման գործընթացների կանոնակարգման նպատակով բարելավել իրավական դաշտը,
 4. մշակել եւ ընդունել կեղտաջրերի մաքրման գործընթացի կազմակերպման համար տնտեսական խթաններ եւ այլն։
Կա՞, արդյոք, ֆինանսական գնահատականը, ինչքա՞ն ներդրումներ են անհրաժեշտ՝ ոլորտի խնդիրները (որոնք որ ներառված են հայեցակարգի նախագծում) լուծելու համար։
Հստակ թիվ չի ասվում։ Նշվում է միայն, որ մեր երկրի բոլոր բնակավայրերում («Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող եւ չսպասարկվող) ջրահեռացման եւ կեղտաջրերի ամբողջական մաքրման նպատակով բնագավառի ներկա ու նախատեսվող կարիքների բավարարման համար կպահանջվեն մեծածավալ ներդրումներ։
Եվ այս ներդրումները պետք է իրականացվեն փուլային տարբերակով՝ սահմանելով առաջնահերթությունները։ Ներդրումների համար ֆինանսական աղբյուրներ կարող են լինել միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցները, պետական բյուջեից ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացվող համապատասխան միջոցները, օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները։ Այս խնդրի լուծման գործում պետք է ներգրավվեն նաեւ կեղտաջրեր արտանետող արտադրական ու այլ կազմակերպությունները (առեւտրայինների մասին է խոսքը)։
ՏԿԵՆ ջրային կոմիտեն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ներդրումների որոշակի մասը կփոխհատուցվի ամբողջական մաքրում իրականացնող ԿՄԿ—ների կողմից՝ տիղմի մշակումից ստացվող եկամուտների հաշվին։ Այս ամենը մենք կմանրամասնենք այն ժամանակ, երբ տեսնենք, թե քննարկումից հետո կառավարությունը կեղտաջրերի մաքրման ոլորտային խնդիրների ո՛ր լուծումներն է համարում առաջնային (ըստ այդմ, գուցե որոշ ուղղություններով ֆինանսական գնահատականները հստակեցված լինեն)։

07-11-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO