Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Երեխաների կրթությունը՝ ժամանակակից պայմաններում

Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցը վերազինվել է 32 նոր համակարգչով

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցը, հուրախություն կրթական հաստատությունում սովորող սաների, վերազինվել է 32 նոր համակարգչով։ Աշակերտներն այսուհետ կկարողանան ինֆորմատիկա առարկայի շրջանակներում ստացած գիտելիքները գործնականում կիրառել հագեցած տեխնիկական սարքավորումներով, դիզայներական հետաքրքիր լուծումներով վերանորոգված 4 դասասենյակում։
Համակարգիչներից բացի, դասասենյակները հագեցված են նաեւ համապատասխան գույքով՝ սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, անհրաժեշտ այլ պարագաներ։ Լուսավոր ու ընդարձակ սենյակներում փոխված են պատուհանները, անցկացվել է ջեռուցման նոր համակարգ։ Իսկ միջանցքներում սպասող ծնողներին՝ հայկական չքնաղ բնաշխարհով, սուրբ քաղաքի եկեղեցիներով պատկերված նկարները, ծաղիկներն ու հարմարավետ նոր նստարանները ձանձրանալու առիթ չեն տա։
Դպրոցի այս հարկաբաժնի վերանորոգումն ու ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորումն իրականացվել են բարեգործական հիմունքներով՝ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Համակարգչային նոր դասասենյակների հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեկ, որին ներկա էին նաեւ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցները, դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական անձնակազմը։
Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Վիրաբյանի խոսքով՝ 2019 թ. փետրվարին, երբ սկսվեցին սանհանգույցների վերանորոգման աշխատանքները, հիմնադրամի տնօրինությունը հանձն առավ ստուգելու դպրոցի այդ մասնաշենքի սեյսմակայունությունը եւ առաջարկեց այն դարձնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների դասասենյակներ։ «Փետրվարից սկսվեցին նաեւ դասասենյակների շինարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, դպրոց է բերվել 32 համակարգիչ, որոնք տեղադրվել են 4 ընդարձակ դասասենյակում։ Մինչեւ պայմանավորվածություն կհաստատենք մարզպետարանի եւ նախարարության հետ, երեխաներն առաջիկայում կանցնեն ինֆորմատիկա։ Ինֆորմատիկայի ուսուցչուհին կսկսի նախապատրաստել երեխաներին՝ հետագայում ՏՏ ոլորտում առավել խորացված ուսուցման համար։ Նախկինում ունեինք մեկ—երկու հին համակարգիչ, որոնք, կարելի է ասել, այլեւս չէին ծառայում նպատակին»,–ասաց Վիրաբյանը։
Բարեգործական հիմնադրամի նախագահ Արթուր Ասատրյանը նշեց, որ վերանորոգվելու եւ նոր համակարգիչներ են ունենալու Էջմիածնի եւս 12 դպրոց։ Ինֆորմատիկա առարկայի գործնական ուսուցումը զարգացման ծրագրի նախնական, առաջնային փուլն է։ Կազմակերպիչները նպատակ ունեն հետագայում դասավանդման կամ պարզապես փորձի փոխանակման համար դպրոցներ հրավիրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հմուտ մասնագետների։ «Սուրբ քաղաքն ունենալով հազարամյակների պատմություն՝ դպրոցներում չունի ուսման համար հարմարավետ պայմաններ։ Էջմիածին քաղաքի կրթօջախները ոչ բարվոք վիճակում են։ Այս ամենի հետ մեկտեղ ինձ համար առաջնահերթություն է նաեւ երեխաների զարգացվածության մակարդակի բարձրացումը։ «Թումո» կենտրոնի մասնագետների հետ նախնական համաձայնություն ունենք։ Լսարանների բացումից հետո առաջին մեկ տարին ուսուցիչների աշխատավարձը կապահովի հիմնադրամը, որից հետո, եթե ԿԳՄՍ նախարարությունը կամ Արմավիրի մարզպետարանը պատրաստակամ կլինեն վճարել, շնորհակալ կլինենք։ Իսկ եթե ոչ, ֆինանսավորումը կշարունակի իրականացնել հիմնադրամը՝ արժանապատիվ աշխատավարձով՝ արժանապատիվ աշխատանք մատուցելու ակնկալիքով»,—նշեց հիմնադրամի նախագահը։
Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը շեշտեց՝ դպրոցաշինության ոլորտում արվող ցանկացած ներդրում ողջունելի է. «Արված աշխատանքին գնահատանքի խոսք ասելու խնդիր չկա։ Ինչպես արդեն նշեց պարոն Ասատրյանը, այս գործն արվում է կիրթ, բանիմաց եւ զարգացած սերունդ ունենալու հեռանկարով։ Այն, որ մենք հետագայում կաջակցենք, հստակ է, իսկ թե ինչպես՝ պարզ կլինի մարզպետի հետ քննարկումներ ունենալուց հետո։ Պետք է դեռ հստակեցնենք ուսման գործընթացի կազմակերպումը, որպեսզի այն լինի արդյունավետ եւ հասանելի բոլորի համար»։
Ս. Բուդաղյանը մտահոգություն հայտնեց մարզի մյուս դպրոցների վերաբերյալ՝ նշելով, որ բազմաթիվ կրթօջախներ այսօր վատթարագույն պայմաններում են. «Այս տարի մարզի վեց դպրոցում հիմնանորոգում պիտի իրականացվի։ Դպրոցաշինությունը սկսվել է շատ մեծ թափով զարգանալ։ Ունենք դպրոցներ, որոնք ընդգրկված են տարբեր ծրագրերի մեջ։ Այս դպրոցը եւս առաջիկայում կընդգրկվի այդօրինակ մի ծրագրում, իսկ թե երբ, առայժմ հստակ չեմ կարող ասել»։

08-11-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO