Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Կարեւոր էր ոչ այնքան արդյունքը, որքան մասնակցության փաստը

Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ 12 մեդալով վերադարձան Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարից։ Մեր բոլոր չորս մասնակիցն էլ անմասն չմնացին խաղարկված մրցանակներից։ Բայց ստուգատեսը կարեւոր էր ոչ այնքան մեդալներ նվաճելու, որքան գալիք օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ստանալու տեսանկյունից։ Այդ առումով խնդիրը, կարելի է ասել, գերակատարվեց։
Մեր այն ընթերցողներին, որոնք դեռ ամբողջական տեղեկություն չունեն այս մրցաշարում մեր ծանրորդների գրանցած արդյունքների մասին, տեղեկացնենք, որ գերծանր քաշային կարգում առաջին երկու տեղերը հաջորդաբար գրավեցին Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը։ Արծաթե պարգեւներով բավարարվեցին նաեւ Իզաբելա Յայլյանը (59 կգ քաշային կարգ) եւ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ)։ Մեր բոլոր մարզիկներն էլ գրանցեցին միջին կարգի արդյունքներ։ Այսպես՝ Ալեքսանյանը երկամարտում հավաքեց 411 կգ (պոկում՝ 180, հրում՝ 231 կգ), Մինասյանը՝ 410 կգ (190+220), Յայլյանը՝ 202 կգ (92+110), իսկ Կարապետյանը՝ 343 կգ (161+182)։ Վերջին երկուսը երկամարտի գումարով համապատասխանաբար 13 եւ 1 կգ զիջեցին իրենցից բարձր դասված մարզիկներին։ Ի դեպ, կանանց եւ տղամարդկանց հաշվարկի 9—ական քաշային կարգում հայտավորված էր 17 երկրի 30 մարզիկ եւ 26 մարզուհի։
Հայաստանի մարզաձեւի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով սաների արդյունքները, նշեց, որ այս դեպքում կարեւորն, իրոք, զուտ մասնակցությունն էր։
–Արդյունքները կարծես առանձնապես տպավորիչ չե՞ն։
–Պետք է նկատի ունենալ, որ սա այն 6 պարտադիր մրցաշարերից մեկն էր, որին պետք է մասնակցեն օլիմպիական խաղերին ներկայանալու հավակնություններ ունեցող ծանրորդները։ Մեր մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ՝ հավանական օլիմպիականներն (անկախ տիտղոսներից եւ նվաճումներից) 1,5 տարվա ընթացքում պետք է իրենց դրսեւորեն հենց այդքան վարկանիշային մրցումներում՝ ներառյալ աշխարհի ու մայրցամաքային առաջնությունները։ Դա էր մրցաշարին մեր մասնակցության նպատակը։ Ունեցանք միանգամայն նորմալ արդյունքներ, եւ, որ պակաս կարեւոր չէ, մեր մարզիկները խուսափեցին վնասվածքներից։ Ի դեպ, այդ արդյունքները կարող են անգամ նշանակություն չունենալ մեզ համար, քանզի օլիմպիադայի մասնակիցները որոշվելու են այդ 6 մրցումներում գրանցված 4 լավագույն ցուցանիշների հիման վրա։
–Այսինքն՝ մեր թիմի անդամները չունեի՞ն բարձր կիլոգրամներ գրանցելու խնդիր։
–Իհարկե, չունեինք նման նպատակ։ Եվ մասնակիցներից շատերը չունեին այդպիսի խնդիր։ Օրինակ՝ գերծանր քաշային կարգում աշխարհի հնգակի չեմպիոն Լաշա Տալախաձեն բավարարվեց միայն մրցահարթակ բարձրանալով։ Այստեղ շատ ավելի էական էր հերթական դոպինգ ստուգում անցնելը։ Իսկ մենք այլ կերպ դատեցինք եւ որոշեցինք, որ, ամեն դեպքում, ճիշտ չի լինի մեկնել մրցման ու չմասնակցել դրան։ Առավել եւս, որ դա մեր ընկերոջ՝ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ալեքսանդր Կուրլովիչի հուշամրցաշարն էր։ Եվ վատ չստացվեց, որ չորս մասնակցով թիմային հաշվարկում գրավեցինք 3—րդ տեղը։
–Օլիմպիական խաղերին մասնակցելու համար մեր բոլոր թեկնածուներն արդեն լրացրե՞լ են այդ 6 պարտադիր մրցումներին մասնակցելու պահանջը։
–Դեկտեմբերին մասնակցելու ենք Քաթարի միջազգային մրցաշարին, որին, հավանաբար, կմեկնենք նույն կամ անգամ ավելի փոքր կազմով։ Իսկ աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը կպատրաստվի փետրվարին Իրանում անցկացվելիք մրցաշարին։ Դրանից հետո նա կմասնակցի Եվրոպայի առաջնությանը եւ դրանով կլրացնի անհրաժեշտ վեց մրցաշարը։
–Մինչ այս մրցաշարը մեր ծանրորդները մասնակցել էին մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որում ունեցանք 7 չեմպիոն։ Նրանք, որքան հասկանում եմ, մեր հիմնական հո՞ւյսն են հաջորդ օլիմպիական մրցափուլում։
–Անշուշտ։ Ուրախալի է, որ աճում է հուսալի հերթափոխ։ Այդ մարզիկներից շատերն արդեն ներգրավված են ազգային հավաքականում եւ պարբերաբար մասնակցում են մեր մարզումներին։ Նրանցից ակնկալում ենք արդյունքների շարունակական աճ եւ, իհարկե, մասնակցություն հաջորդ օլիմպիական խաղերին։ 7 չեմպիոնն ու 2—ական արծաթե եւ բրոնզե մրցանակակիրը լուրջ ցուցանիշ է, որի մասին կերազի ցանկացած երկիր։ Դա կատարած մեծ աշխատանքի գրավական է։
–Եվ ի՞նչ է անհրաժեշտ այդ հաջողությունը զարգացնելու համար։
–Միմիայն՝ համակարգված, նվիրված եւ քրտնաջան մարզումներ։ Մնացած բոլոր հարցերը կարգավորված են՝ մասնակցում են երիտասարդական եւ ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքներին, ստանում են համապատասխան թոշակներ։ Այնպես որ, կազմակերպչական առումով որեւէ խնդիր չկա։
–Գրոդնոյում ունեցա՞ք հանդիպումներ միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Քննարկել ե՞ք օլիմպիական խաղերում Հայաստանին հատկացվելիք տեղերի հարցը։
–Նման հանդիպումներ միշտ էլ ունենում ենք, բայց քանի դեռ հարցը վերջնական լուծված չէ, անիմաստ է քննարկել այդ ամենը։ Իսկ բոլոր պատասխանները կունենանք միայն հաջորդ տարվա մայիսի 31—ին։ Այդ ժամանակ էլ կկարողանանք վերլուծել ամեն ինչ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

09-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO