Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Համաշխարհային արվեստին համաքայլ

«Նկարիչն իրեն ընկալում է իբրեւ տիեզերական մի հոգի՝ զգայուն աշխարհի բարու եւ չարի հանդեպ»

Ռուբեն Ադալյանն այսօր կարող էր լինել մեր կողքին։ Ծնվել է 1929 թ. նոյեմբերի 10—ին եւ մեզանից հեռացավ այս տարվա հունիսի 6—ին։ Նրա արմատները գալիս էին Մեծ Հայքի գեղատեսիլ Երզնկա քաղաքից։ Մեծ եղեռնի ժամանակ հայրը՝ Մարտիրոս Ադալյանը, միակ փրկվածն էր ու վերապրածը բազմամարդ գերդաստանից, որ նավով եկել էր Սիմֆերոպոլ ու այնուհետեւ տեղափոխվել Երեւան։ Նա հայ ժողովրդին նվիրել է երեք պայծառ անուն՝ նկարիչ Ռուբեն Ադալյան, գրող Նորայր Ադալյան եւ ջութակահար ու նկարիչ Ռաֆֆի Ադալյան։ Այս արվեստասեր ու իմաստուն հոր ազդեցությունը, անշուշտ, մեծ է եղել իր որդիների վրա։
Ռուբեն Ադալյանն ավարտել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ Նա ՀՀ ժողովրդական նկարիչ է եւ, ի թիվս բազմաթիվ պարգեւների ու մրցանակների, 2001—ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի։
Բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում՝ սկսած 1997—ից։ 2015 թ. Ռուբեն Ադալյանի անհատական ցուցահանդեսները բացվեցին Հայաստանի նկարիչների միության պատկերասրահի երկու հարկում ու Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում։ 2002 թ. արվեստաբան Պողոս Հայաթյանն իրականացրեց շնորհակալ մի գործ՝ ի մի հավաքեց տարբեր տարիների, տարբեր անհատների հոդվածները՝ նվիրված Ռուբեն Ադալյանի արվեստին, եւ հրատարակեց «Ռուբեն Ադալյան. Ստեղծագործական ճանապարհի արձագանքներ» գիրքը։
Շատ է գրվել Ռուբեն Ադալյանի արվեստի մասին։ Ինձ համար խիստ արժեքավոր է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Զարյանի պերճախոս առաջաբանը, որը երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, ներկայացնում է մեծ նկարչի արվեստի առանձնահատկությունները՝ 1976—ին լույս տեսած «Ռուբեն Ադալյան» ալբոմի առաջաբանում։ Ակադեմիկոսի հիացական բնութագրերը երիտասարդ նկարչի եզակիության ու խիստ ինքնատիպության վկայություններն են. «Նկարիչն իրեն ընկալում է իբրեւ տիեզերական մի հոգի՝ զգայուն աշխարհի բարու եւ չարի հանդեպ»։ Հետո ավելացնում է. «Ադալյանի ներաշխարհը, լինի իր սիրտը, թե միտքը, որոնք զարմանալի ներդաշնակ են իրար հետ, անհանգիստ հետեւում է մարդկությանը, խորհում այն մասին, թե ո՞ւր է գլորվում երկրագունդը, ի՞նչ է սպասվում մարդուն այս տագնապալի ժամանակներում։ Ողբերգական հոգի ունի նկարչի «քնարական հերոսը», գաղափարի մարդ է դա՝ ճշմարտության ձգտող, աշխարհում արդարություն որոնող»։
Ռուբեն Ադալյանի թեմատիկան բազմազան է թե՛ գեղանկարչության, թե՛ գրաֆիկայի եւ թե՛ քոլաժների մեջ։ Հատկապես խոսուն են նրա ինքնանկարները, որոնք կարծես ներկայացնում են նկարչական արվեստի զարգացման տարբեր ժամանակահատվածները՝ Վերածննդից մինչեւ ավանգարդիստական ուղղություններ։ Ինքնանկարներում ակնհայտ է մարդկային հարուստ ներաշխարհը, որն արտացոլված է տարբեր նկարչական ուղղություններ ներկայացնող բոլոր կտավներում։ Խիստ հուզիչ է, որ դեռ շատ երիտասարդ տարիքում Ադալյանը նկարաշար ունի՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Առանձին հմայք ունեն հին Երեւանին վերաբերող կտավները։
Ռուբեն Ադալյանը, իրոք, եզակի է ձիու եւ ձիերի կերպարներ կերտելիս։ Ձին մարդուն ուղեկցում է հնագույն ժամանակներից։ Հունական դիցաբանության պեգաս ձիերը կարծես գերմարդու հատկանիշներ ունեն, նույնը նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսի Քուռկիկ Ջալալին, որը Փոքր Մհերի հետ մնում է անմահ եւ սպասում մարդկային կյանքի լավագույն ժամանակներին։ Իմ կարծիքով Ադալյանն իր ձիերով, որոնք հզոր են ու ընդվզող, արտահայտել է իր երազանքը՝ այդպիսին տեսնել իր հայրենակիցներին։ Սա խորհրդանիշային ձեւ է, որը դիտելիս մարդու մեջ առաջանում է ուժի եւ ինքնավստահության ներարկում, միաժամանակ կյանքն այնքան գեղեցկացնող վսեմության զգացմունք։ Իսկ որքան բազմազան են կանանց մերկ մարմինների նկարները, որոնք հուշում են մեկնաբանական խորիմաստ տարբերակներ։
«Ռուբեն Ադալյան» ժողովածուում ինձ ուղղակի ցնցել է Նորայր Ադալյանի «Իմ եղբայր Ռուբեն Ադալյանը (Անշրջանակ դիմանկարի փորձ)» վերնագրով հոդվածը, որում նկարիչը բնութագրվում է հարազատի անչափ ուշագրավ դիտարկումներով։ Ադալյանի արվեստում ավանգարդիստական ուղղություններից որոշակի են գերիրապաշտական դրսեւորումները, որոնցով հեղինակը ներկայացնում է ներքին մարդու առավել անկաշկանդ ընկալումները։ Որքան խոր ցավ ու զգուշացում կա՝ ուղղված ողջ մարդկությանը «Հիրոսիմա» նկարում։
Երբ շրջում ես աշխարհի նշանավոր պատկերասրահներում, տեսնում ես աշխարհահռչակ օտարազգի շատ նկարիչների կտավներ, ակամայից կամենում ես այդ ներկայանալի սրահներում տեսնել Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի, Մինասի, Ռուբեն Ադալյանի եւ հայ այլ նկարիչների գործերը, որոնք հավասարի իրավունքով պետք է լինեն այդ սրահներում։ Ադալյանի նկարներն այժմ ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ժամանակակից արվեստի թանգարանում եւ Հայաստանի մյուս պատկերասրահներում։
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

09-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO