Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Աշխարհին հետեւել կնոջ աչքերով

«ԿԻՆ» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 11-15-ը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ամենամյա այս փառատոնի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում կնոջ աչքերով հետեւելու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ բացահայտել ռեժիսորների ստեղծագործական տաղանդը։ Այն կարեւոր հարթակ է կին ռեժիսորների համար, որոնք իրենց առաջին քայլերն են անում կինոյի ոլորտում։ Փառատոնի ընթացքում նրանք հնարավորություն են ունենում ծանոթանալ արդեն միջազգային հաջողության հասած կինոռեժիսորների հետ։ Միջոցառման շրջանակներում ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրների կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը։ Սա նաեւ փորձի փոխանակման հարթակ է հայ եւ արտասահմանցի կին կինոռեժիսորների միջեւ։
«ԿԻՆ» 16—րդ միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում շեշտեց՝ իրենց գլխավոր նպատակն է աջակցել կին ստեղծագործողներին. «Ամբողջ աշխարհում կին ռեժիսորները համեմատաբար ավելի փոքր թիվ են կազմում, հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում օգնել նրանց, լրացուցիչ հարթակ ստեղծել, որպեսզի կարողանան ցուցադրել իրենց ֆիլմերը, մասնակցել քննարկումների, կլոր սեղանների եւ այլն։ Այս տարիների ընթացքում բավականին շատ բան է փոխվել։ Նկատում ենք, որ Հայաստանում աճել է կին ռեժիսորների թիվը։ Կան կանայք, որոնք մասնակցում են լուրջ փառատոների, որն իրապես մեծ ձեռքբերում է»։
Այս տարի կինոփառատոնի ընթացքում հնարավորություն կունենանք դիտելու 65 ֆիլմ՝ 13 երկրից։ Ֆիլմերը կցուցադրվեն հետեւյալ ծրագրերում՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր, հյուրերի ծրագիր, Բրիտանական խորհրդի «Իրականությունից կինոժապավեն» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի եւ կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրեր։ Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաեւ միջազգային կինոքննադատների կողմից բարձր գնահատանքի արժանացած Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։
Ցուցադրվող ֆիլմերի գաղափարական բովանդակությունը տարբեր է, որոնց մեծ մասը, ըստ Օհանյանի, շատ հաճախ ուսուցողական բնույթ է կրում։ 16 տարվա փորձը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ կանանց հուզող խնդիրներն իրականում մեկ անգամ բարձրաձայնելով չեն լուծվում։ «Կնոջ վիճակի մասին խոսելն Իրանում շատ ավելի բարդ է, քան Հայաստանում, բայց նրանք բազմաթիվ ֆիլմեր ունեն կանանց խնդիրներն արծարծող։ Մեզ մոտ համեմատաբար ազատ է կնոջ թեման, սակայն կանայք՝ հասարակական կարծիքի պատճառով, խուսափում են խոսել այդ թեմաներից»,—նշեց փառատոնի տնօրենը։
Ռեժիսորներն ազատ են, թեման կարեւոր է, բայցեւայնպես, բոլոր ֆիլմերն առաջին հերթին ընտրել են արվեստի տեսանկյունից նայելով։ «Այս տարի մենք ունենք ֆիլմ՝ ընտանեկան բռնության մասին, որը թեեւ չի մտել մրցութային ծրագրում, քանի որ ստեղծագործական առումով ուժեղ չէ, բայց կարեւոր խնդիր բարձրացնող ֆիլմ է, ուստի կցուցադրվի այլ ծրագրում»,–նշեց Օհանյանը՝ հավելելով, որ մրցութային ֆիլմերում այս տարի կներկայացվի 4 հայկական կինոժապավեն։
«ԿԻՆ» 16—րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթից զատ կցուցադրվեն նաեւ Բրիտանական խորհրդի «Իրականությունից կինոժապավեն» ֆիլմերի շարքը, կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը։ Այս տարի միջազգային հյուրերն են կանադական «Կանացի հայացք» կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլսը եւ սցենարիստ Անաստասիա Գորյունովան, Ռուսաստանից։ Վերջինս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում կվարի սցենարագրության վարպետության դաս։ Փառատոնի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը նվիրված կլինի ֆրանսիական «Նոր Ալիքի» տատիկ՝ Անյես Վարդայի հիշատակին, կցուցադրվի նրա հայտնի «Կլեո 5—ից 7—ը» ֆիլմը։
Կինոփառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11—ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում։ Փառատոնի ժյուրիի անդամներն են լինելու Լեսլի Անն Կոլսը (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Կարինե Վերդյանը (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ելենա Շուվաեւան (գրող, Ռուսաստան/Հայաստան), Ռաֆֆի Նիզիբլյանը (պրոդյուսեր, Հայաստան/Կանադա), Անաստասիա Գորյունովան (սցենարիստ, Ռուսաստան)։ Կինոփառատոնի ավարտին կշնորհվեն հետեւյալ մրցանակները՝ լավագույն ֆիլմ, հատուկ մրցանակ, դիպլոմներ, մրցանակներ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի, «Մոսկվայի տան», «Անկախ կինոգործիչների» ակումբի կողմից։
Փառատոնն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ՀԲՄԸ—ի, Կանադայի դեսպանատան, Երեւանի «Գյոթե» կենտրոնի, Ֆրանսիայի դեսպանատան, Բրիտանական խորհրդի, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի, «Մոսկվայի տան» եւ այլ հովանավորների աջակցությամբ։

09-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO