Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


«Հայաստանը ճիշտ ընթացք է ընտրել»

Տակեո Կանադեին շնորհվեց ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Երեկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն։ Նրան բուհի գիտական խորհրդի որոշմամբ շնորհվեց ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում։
ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը ողջունեց հյուրին եւ իր ներածական խոսքում մասնավորապես նշեց. «Արդեն ավանդույթ է դարձել պոլիտեխնիկական համալսարանի հարկի ներքո հյուրընկալել համաշխարհային այնպիսի անձնավորությունների, որոնք նշանակալից ներդրում ունեն տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման գործում։ Սա արդեն 10—րդ մրցանակաշնորհումն է եւ նախորդող բոլոր մրցանակակիրները այցելել են պոլիտեխնիկ՝ նկատի ունենալով համալսարանի էական դերակատարությունը ինժեներական կրթության ոլորտում։ Եվ համալսարանը միշտ էլ այդ այցելությունները նշանավորել է իր բարձրագույն տիտղոսներից մեկի՝ պատվավոր դոկտորի կոչման շնորհմամբ»։ Ռեկտորը նշեց, որ պոլիտեխնիկի համար պատիվ է 86—ամյա Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համալսարանում ընդունել այնպիսի հռչակավոր հետազոտողի, ինչպիսին է Տակեո Կանադեն։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ա. Աբրոյանը։ Նա նշեց, որ սա կարեւոր միջոցառում է նաեւ Հայաստանի համար, որը թույլ է տալիս եւս մեկ անգամ ներկայանալ որպես տարածաշրջանային կենտրոն, որը կարեւորում է ՏՏ ոլորտում հայտնի մարդկանց եւ նրանց հայտնագործությունները։
Միջոցառմանը ներկա էր նաեւ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հ. Պողոսյանը, ով եւս ողջունեց ներկաներին եւ շնորհավորեց Տ. Կանադեին։
Նշենք, որ այցի շրջանակներում Տ. Կանադեն հանդես եկավ մասնագիտական արժեքավոր դասախոսությամբ։ Զեկույցից հետո նա շնորհակալություն հայտնեց համալսարանին իր գործունեության գնահատման եւ ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչման արժանացնելու համար՝ նշելով որ Հայաստանը ճիշտ ընթացք է ընտրել։

06-12-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO