Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԵՐԵՎԱՆ


Իջե՛ք մայթերից, սիրելի... մեքենաներ

Երբ խառնվում են հետիոտնի եւ ավտոմեքենայի տեղերը

Լուսանկարում ներկայացված պատկերը եզակի չէ, Երեւանում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել այդպիսի տեսարանի։ Ավտոմեքենաները պարզապես զավթում են մայթերը՝ կողքից մի նեղ անցում թողնելով հետիոտնին։ Հաճախ այդ հնարավորությունն էլ չեն թողնում։ Եթե կար ժամանակ, երբ դիտողություն անելու դեպքում ավտոմեքենաների վարորդները լռելյայն ընդունում էին իրենց սխալը, հիմա չեն լռի, կպատասխանեն։ Այն էլ ինչպե՜ս կպատասխանեն. «Բա ինչպե՞ս կանգնեմ, հո մեքենաների ճանապարհը չեմ կարող փակել»։ Իսկ եթե ասես. «Տեղ չկա, մի կանգնիր», պարտքի տակ կմնաս. «Չհասկացա՛նք, էս քաղաքում կայանելու իրավունք չունե՞նք, բոլոր իրավունքները ձե՞րն են»։
Այո, խելքից դուրս շատացած եւ շատացող ավտոմեքենաները մայրաքաղաքում առաջացրել են մի վիճակ, որից ելք գտնելը օր օրի դժվարանում է։ Կայանելու տեղ բոլորի համար դժվար է գտնել։ Գրեթե բոլոր փողոցների եզրային երկու գոտիները զբաղեցվում են դրանցում կայանող ավտոմեքենաներով։ Նույնիսկ ամենանեղ փողոցներում երկու գոտի ծառայում է որպես կայանատեղ։ Այս դեպքում անցնող մեքենաների համար մնում է մեկ կամ լավագույն դեպքում 1,5 գոտի, չնայած կես գոտի հասկացություն չկա։ Կայանելը խնդիր է առաջացնում, սակայն եթե մարդն իր անձնական ավտոմեքենայով է գնում աշխատանքի, պիտի մի տեղ կայանի, չկայանել չի կարող։ Փողոցներ կան, որտեղ մարդիկ փորձում են կայանման հարթակ դարձնել նաեւ երթեւեկելի երկրորդ գոտին։ Եթե երեւույթը նույն տեմպով զարգանա, ապա այդ իրողությունը նույնպես սովորական կդառնա շատ մոտ ապագայում, իսկ դա հղի է ծանրագույն հետեւանքներով։ Ի՞նչ անել։
Մեզ մոտ նոր է ահագնանում հիմնահարցը, մինչդեռ աշխարհի զարգացած շատ երկրներում այն վաղուց է առկա, եւ ամեն մեկը յուրովի գտել է լուծումը։ Համենայնդեպս, գտել են տարբերակներ, որոնց կիրառմամբ մեղմել են երեւույթը։ Ինչ խոսք, լուծման գործիք է ծառայել սահմանափակումը։ Որքան էլ սահմանափակումը մեր պատկերացումներով մարդու իրավունքի սահմանափակում ընկալվի, այդուհանդերձ, առանց դրա հնարավոր չէ արդյունքի հասնել։ Կոնկրետ սահմանափակումների մասին չխոսենք։ Դրա համար կան պետական մարմիններ եւ կառույցներ։ Բոլոր դեպքերում հասունացող խառնաշփոթը մեզ ստիպում է արդեն մտածել լուծումների մասին։ Մայթերը զավթելը լուծում չէ հաստա՛տ։ Հետիոտնն ու ավտոմեքենան տարբեր ճանապարհներ պիտի ունենան, մեր անվտանգությունն է դա պահանջում։ Գիտե՞ք, այդ երկուսի առանձին ճանապարհի պահանջը միայն անվտանգության պահանջ չէ, դա մեծ քաղաքի, ժամանակակից մեգապոլիսի ներսում տեղաշարժի կարգ ու կանոն ապահովելու հրամայական է, առանց որի հնարավոր չէ ապահովել քաղաքի կենսագործունեության կազմակերպվածությունը եւ ռիթմը։
Երեւանի կենտրոնի փողոցների վիճակը հիշեցնում է մարդու արյունատար անոթներ, որոնք ներսից նստվածք ունեն պատերին եւ աստիճանաբար նեղանում են՝ արյան համար առաջացնելով դժվարանցանելիություն։ Մեր կարծիքով, այս վիճակի հետեւանք է մայթերի՝ ավտոմեքենաների ոտնատակ—կայանատեղ դառնալը՝ որպես յուրօրինակ արյան զեղում։ Տարօրինակ է, որ ճանապարհային ոստիկանը կարող է անցնել մայթին կայանած ավտոմեքենայի կողքով եւ չպահանջել վարորդից՝ ազատել մայթը։ Այս վերաբերմունքը նշան է այն բանի, որ հարցը դեռեւս լուրջ քննարկման թեմա չի դարձել մեզանում։ Մինչդեռ որքան ուշանա մոտեցումը, այնքան կարծրանալու է անոթների նստվածքը, եւ դժվարանալու է բուժումը։
Մի պահ վերանանք կազմակերպական «թերապիայից» եւ խնդիրը դիտարկենք պարզ մարդկային գիտակցության պրիզմայով։ Ճի՞շտ ենք, արդյոք, վարվում, որ մեր անձնական օգտագործման ավտոմեքենայի ապահով կայանման վայր ենք դարձնում մայթը՝ ներխուժելով հետիոտնի տարածք։ Չէ՞ որ դա մեքենայի համար չէ։ Մարդու եւ ավտոմեքենայի անցումները պետական օրենքով են առանձնացված, մեքենան մայթին բարձրացնելը օրենքի կոպտագույն խախտում է։ Եթե մեքենայի համար տվյալ պահին կայանման տեղ չկա, կամ տեղը փոքր է, ապա դա չի նշանակում, որ կարելի է զբաղեցնել մայթի մի մասը։ Մենք դեռեւս չենք հասել այն ծայրահեղ բարդ վիճակին, որ արդարացվի մայթերը կայանատեղ դարձնելը։ Հուսանք, որ չենք էլ հասնի դրան. լուծումներ կգտնվեն։ Բայց մեր կողքին գտնվում են մարդիկ, որոնք եսասիրաբար անցնում են թույլատրելի սահմանը՝ իրենց պատկերացնելով ծայրահեղ բարդ վիճակում։ Մի՞թե այս քայլը ներհակ է մեր հռչակած փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության գաղափարին։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

18-12-2019





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO