Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Սպանվել են... հայ լինելու համար

Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների ամբողջ շղթան ցույց տալու նպատակով այսօր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա «Բաքու. շարունակական ցեղասպանություն (1905-1990 թթ.)» խորագրով գիտաժողով։
«Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցն արդեն անցել է։ Այս գիտաժողովով մենք պետք է ցույց տանք ջարդերի ամբողջական շղթան՝ սկսած 1905 թ. փետրվարից, ռուսական հեղափոխության ժամանակ հայ—թաթարական ընդհարումներից մինչեւ 2016թ. ապրիլյան պատերազմը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Գիտաժողովը կազմակերպել է պատմության ինստիտուտի հայկական գաղութների եւ սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը։ Ինչպես արդեն նշեցինք, զեկուցումների մի մասը նվիրված են 1905—1906 թթ. հայ—թաթարական ընդհարումներին։
Պրոֆեսոր Վահան Մելիքյանը կզեկուցի Բաքվի 1918 թ. մարտյան իրադարձությունների մասին, Հրայր Ուլուբաբյանի թեման կլինի «Համաթուրքական գաղափարախոսությունը եւ հայերի ցեղասպանությունը Սումգայիթում», Մարիամ Ավագյանը կներկայացնի «Ականատեսների վկայությունները Բաքվի 1990 թ. հայերի ջարդերի վերաբերյալ» թեման եւ հիմնական գլխավոր զեկուցող պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը կներկայացնի «Բաքու—1990 թ. Հայոց ցեղասպանության շարունակություն» թեման։
«Տարիների ընթացքում շարունակական ուսումնասիրություններ են կատարվել։ Ինչպես ասում են՝ դրսի աշխարհը անարձագանք էր թողել այս խնդիրը, եւ հիմա արտասահմանում եւս սկսել են այս մասին գրել։ Կամաց—կամաց այն ավելի շատ է որակվում որպես ցեղասպանական գործողություն, որովհետեւ այդ կոտորածների դրդապատճառը եղել է էթնիկ գործոնը։ Մարդկանց սպանել են ազգությամբ հայ լինելու համար»,–հավելեց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ 1940 թ. դեկտեմբերի 9—ի ցեղասպանության կոնվենցիայի բոլոր կետերին համապատասխան տեղի ունեցածը կարելի է որակել որպես ցեղասպանություն։

21-01-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO