Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԵՐԵՎԱՆ


Որոշակի մտահոգություններ

Երեւանն ավելի գեղեցիկ ու բարետես տեսնելու ակնկալիքով

Երեւանն, անշուշտ, կառուցապատվում է, բայց հախուռն, անկառավարելի, մասնավոր կառուցողի նախաձեռնությամբ եւ հայեցողությամբ։ Ամենացավալին երկնաքերների կետային կառուցումն է հենց քաղաքի կենտրոնում, առավել եւս, կենտրոնական հրապարակի հենց մոտակայքում։ Դրանք ուղղակի աղավաղում են հրաշք հրապարակի եւ Երեւանի ճարտարապետական դիմագիծը։ Մինչդեռ, անհասկանալի պատճառներով, չեն կառուցվում հասանելի գներով բարձրահարկ բնակելի զանգվածներ։ Մոռացության է մատնված «նախապես հայտարարված»՝ նախկին Երիտասարդական պալատի տեղում կառուցվելիք բարձրահարկի շինարարությունը, մոռացված՝ սակայն ամենասպասված, զբոսաշրջիկների կողմից սիրված Կասկադի, «Քաֆեսջյան» արվեստի կենտրոնի անավարտ վերին հարթակների եւ կողային թեքությունների շինարարության շարունակությունը, մյուս շինարարական նախագծերը, որոնց կառուցումը պետք է սկսվեր տարիներ առաջ։ Դա «Հին Երեւան» նախագիծն է Ֆիրդուսու փողոցին հարող տարածքում, որտեղ պետք է հավաքվեին մինչխորհրդային Երեւանի կազմաքանդած սեւ շենքերը, եւ կառուցվեր նոր հրապարակը։ Դա նախապես հայտարարված հին Կոնդ թաղամասի վերակառուցման նախագիծն է, որի ճարտարապետությունը պետք է կրեր ազգագրային երանգ եւ բնութագիր։
Հայտարարված կառուցապատումից բացի, Երեւանն ունի անցյալի թերացումները վերացնելու «պարտավորեցնող» շինարարություն։ Երեւանի Կենտրոն թաղամասը, ավելի ճիշտ, կենտրոնական ամֆիթատրոնը, Նորքից Կոնդ, Կոնդից հեռուստաաշտարակ, այնտեղից Կասկադ գրեթե չունի ճարտարապետական նախագծով ձեւավորված բակային համալիր։ Երեւանում չկայացավ բակային ճարտարապետությունը, կենտրոնի գլխավոր պողոտաների եւ փողոցների միջեւ գտնվող անանցանելի բակերը պահպանել են կավաշեն, բետոնապատ, քարաշեն հարյուրամյա տնակների եւ նորակառույց դղյակների անցումներից, անցուղիներից զուրկ կուտակումներ ծուռումուռ փողոցներով։ Դա մայրաքաղաքի մարտահրավերներից մեկն է, որը հնարավոր չէ անտեսել կամ շրջանցել։
Կա անգամ թաղամաս, դա Այգեստանն է, նրա մի հատվածը, որն ըստ ամենայնի արվարձան է քաղաքի կենտրոնում։ Այն ունի հինգ փողոց եւ, իր տեսակի մեջ եզակի, Երեւանի, ամենա—կարճ, —մաքուր, —նեղ, Մարտի 8—ի փողոց անունը կրող անցուղի։ Այն պետք է դուրս գա իր մեկուսացումից եւ ձուլվի մայրաքաղաքին, դա ժամանակի հարց է։ Ըստ իս, եթե Այգեստանում կառուցվի հինգ—վեց բարձրահարկ շենք, դրանք կարող են ընդունել Այգեստանի բոլոր հինգ փողոցների բնակիչներին, իսկ տասնապատիկ անգամ ավելացած ազատ տարածքը կարելի է տրամադրել կանաչ գոտիներին, ծառուղիներին, շատրվաններին եւ այլն։ Սակայն Երեւանի ամենամեծ մարտահրավերը զարմանք առաջացնող ձեղնահարկերն են շենքերի կտուրներին։ Դրանք առաջացել են վերնահարկերի ապօրինի վերակառուցման հետեւանքով, լավ տեսանելի են եւ հանդիպում են կենտրոնի գրեթե բոլոր փողոցներում։ Մարդ անգամ խոսքեր չի գտնում իր զարմանքն արտահայտելու համար։ Որպես առաջին քայլ, մեր կարծիքով, ձեղնաբնակների անհատական շինարարությանը պետք է վերջ տրվի։ Հետո այդ հարցը պետք է քննարկվի՝ որոշելու ձեղնահարկերի ապագան։
Կան Երեւանի հետ կապված հարցեր, որոնց հնարավոր չէ շրջանցել։ Ըստ այդմ, ներկայացնենք դրանցից մի քանիսը։ Արցախյան պատերազմի պանծալի հաղթանակներից է Շուշիի գրավումը, որի հիշատակը պետք էր հավերժացնել, եւ Շուշիի ազատագրմանը նվիրված հուշասյունը կանգնեցվեց ի պատիվ հենց այդ հաղթանակի։ Սակայն, չգիտես ինչու, այն դրվեց Ազատության պողոտայի հենց մեջտեղը, որը չունի նրան մոտենալու մատույցներ, խմբովին միջոցառումներ անցկացնելու, պարզապես՝ կանգնելու, Շուշիի հերոսներին պատվելու, նրանց հիշատակը հարգելու հնարավորություն։ Այսօր, մինչեւ 45 տարեկան ոչ մի երեւանցի, հավատացած եմ, չգիտի Հ. Պարոնյանի հուշարձանի (հուշապատ՝ բարձրաքանդակով) տեղը, չգիտի, թե ինչպես 35 տարի առաջ նրա կողքին հայտնվեց մի սրճարան, որի հետ հարեւանության պատճառով հուշարձանը հայտնվեց ծառապատման մեջ։ Ավելի ուշ սրճարանը վաճառվեց, փոխվեց, դարձավ բժշկական կենտրոն, իսկ հուշարձանն այդպես էլ մնաց անտեսանելի, մոռացված, շրջապատված խիտ ծառերով։ Այդ անէության համա՞ր էր, արդյոք, կյանքի կոչվել պայծառ ժպիտ առաջացնող անվանի գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանի յուրօրինակ հուշարձանը։ Անշուշտ՝ ոչ։
Երեւանցիները երեւի չգիտեն, բայց մեր մայրաքաղաքն ունի իր վիշապը, ավելի ճիշտ՝ վիշապների դարաշրջանից մնացած վիշապ—խորհրդանիշը, անունը՝ Վիշապ, ազգանունը՝ Երեւանյան։ Ջուր սիրող՝ Երեւանի ոլորուն կիրճի, Հրազդան գետի, Սեւանա լճի վիշապներն ունեն միլիոնավոր տարիների պատմություն, սակայն վերջին միլիոն տարվա պատմության ընթացքում վիշապներն սկսեցին քանակապես պակասել եւ ի վերջո, չգիտես ինչու, վերացան։ Բայց 5000 տարի առաջ Հրազդան գետի Երեւանյան կիրճի քարգործ վարպետների քանդակած վիշապի քարե պատկերը մնաց։ Սակայն, մոտ 80 տարի առաջ, թե՛ նրան պահել—պահպանելու, թե՛ Երեւանի շենքերին սիմվոլիկ ամրություն հաղորդելու, թե՛ որպես հ. 1 երեւանցի վիշապի հասցեն ամրագրելու համար իրեն գրանցեցին «Տիգրան Մեծի պողոտա, հ. 2 շենքի հիմք» հասցեով, ինչն այսօր, մեր համոզմամբ, սազական չէ։
Սազական չէ իր՝ առաջին պատվավոր երեւանցու կարգավիճակի, իր տարիքի, հարազատ դարձած տեսքի նկատմամբ անտարբեր չմնալու, նրանով հիանալու եւ հպարտանալու, քաղաքին յուրահատուկ հմայք հաղորդելու պատճառով, ուստի «արտահայտելով նորօրյա երեւանցիների միասնական կարծիքը», առաջարկում ենք «ազատել Երեւանյան Վիշապին» կապանքներից եւ տեղադրել կենտրոնական հրապարակի երգող շատրվանների ամենապատվավոր տեղում։ Այս պատմությունը զբոսաշրջիկները լսում են մեծ հետաքրքրությամբ եւ շատ են ուրախանում, երբ տեղեկանում են նրա՝ կապանքներից ազատվելու եւ շատրվանների մոտ տեղափոխելու մասին։
Շարունակելի
Գասպար ԵՐԻՑՅԱՆ
Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամ

07-02-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO