Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.03.2021
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Այսօր նշվում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

Օրը հագեցած կլինի, եւ երիտասարդներին հաճելի անակնկալներ են սպասվում

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների տոնն այս տարի նշվում է փետրվարի 8-ին։ Տոնի առթիվ հոգեւոր արարողություններին զուգահեռ իրականացվում են երիտասարդներին ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ սիրո տոնը լցնելով հայկական երանգներով ու տրամադրությամբ։ Առանձնահատուկ կարեւորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը։
Այսօր հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի երեք՝ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները (առաջնորդանիստ, Նոր Նորքի եւ Արգավանդի) բաց կլինեն մինչեւ երեկոյան ժամը 22.00։ Տոնին նախորդած օրերին տեղի ունեցած միջոցառումներին այսօր կգումարվեն նորերը։ Այսպես, երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում։ Երեւանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից 17—րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, ս. պատարագի ողջ ընթացքում կլինի ս. խորանի վրա։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ ս. Սարգսի աջը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի։ Հավարտ ս. պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին։
Տոնի առթիվ ս. պատարագ կմատուցվի Ս. Սարգսի անունը կրող ԱՀԹ—ի չորս՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի, Արգավանդի, Ոստանի (խոնարհված) եկեղեցիներում։
Արդեն ձեւավորված ավանդույթով Արարատյան հայրապետական թեմի երիտասարդների նախաձեռնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցական համայնքների անդամներ, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ եւ բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչերթին։
Հայաստանի նկարիչների տանը կբացվի Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական երիտասարդական 7—րդ ցուցահանդես—մրցույթը։ Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգեւների։ Սիրահարների պուրակում տոնի առթիվ կազմակերպված է մեծ համերգ։
Այս տարի հինգերորդ անգամ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կպարգեւատրի վերջին շրջանում սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած 20 զինծառայողի։
Ապա խաչերթ՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից դեպի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Ռազմական ինստիտուտի թմբկահարների ուղեկցությամբ՝ խաչերթին կմասնակցեն եկեղեցու համայնքի անդամները, ռազմական ինստիտուտի սաները։ Եկեղեցու բակում կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։ Ավարտին տեղի կունանա համերգ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Նոր Նորքի հայորդաց տան գեղ. խմբերի մասնակցությամբ։ Նվերներ կբաժանվեն նախորդ տարվա ընթացքում Նորքի Ս. Սարգիս եկեղեցում մկրտված, նշանադրված, պսակադրված Սարգիս անունով երիտասարդներին։

08-02-2020





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO