Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՅԼՔ...


Քյոլնի հայ երիտասարդությունը

Վերջին տարիներին Քյոլնի հայ համայնքը երիտասարդացել է։ Բոլոր միջոցառումներին ու պատարագներին ավելի շատ երիտասարդներ են հաճախում։ Պատճառները տարբեր են։ Նախ՝ սիրիահայերի մեծ հոսքը, ապա՝ համայնքի եւ եկեղեցու կազմակերպչական համատեղ աշխատանքը։
Այս հարցերի շուրջ զրույցի հրավիրեցի Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի երիտասարդ հոգեւորական տեր Վահրիճ քահանա Բաղդասարյանին։ Ի պատասխան իմ հարցի, թե ինչ կազմակերպչական աշխատանքներ են տարվում երիտասարդների հետ, տեր Վահրիճը պատասխանեց.
–Սփյուռքի մեջ երիտասարդության հետ աշխատանքը մեր առաջնային հարցերից է։ Թեմի գոյատեւումը պայմանավորված է այնքանով, որքանով այսօր երիտասարդ ունենք։ Որովհետեւ այդ գիտակից երիտասարդն է, որ վաղն այս համայնքը պետք է աշխույժ պահի։ Դա նաեւ նրանից է, որ ես էլ եմ երիտասարդ եւ քսանյոթ տարեկանում ստանձնել եմ այս պատասխանատվությունը։ Սա նաեւ օգնում է երիտասարդներին լավ հասկացվել եւ տարբեր հարցերի շուրջ խոսել։ Համայնքն ունի երիտասարդական ծրագրեր, որոնք կազմակերպվում են երիտասարդական հանձնախմբի կողմից։ Նրա կազմում չորս—հինգ երիտասարդ են, ովքեր փորձում են ամսվա մեջ գոնե մեկ միջոցառում կազմակերպել, որը հետաքրքրում է այսօրվա երիտասարդին։ Այս ձեւով փորձում ենք ամսվա առաջին կիրակին երիտասարդներին համայնք բերել, զրուցել, զվարճանալ, իրար հետ ծանոթանալ եւ կապ հաստատել։
—Այդպիսի ծանոթությունների արդյունքում, երեւի, ընտանիքներ են կազմվում, ինչպես, օրինակ, Վարդանի ու Նարինեի դեպքում էր։
—Այո։ Ի դեպ, նրանք այն բացառիկ երիտասարդ ընտանիքներից են, ովքեր այս եկեղեցում միշտ կան։ Ուրախ եմ, որ նրանք երիտասարդ ընտանիք են կազմել եւ շատ երիտասարդների համար կարող են լավ օրինակ լինել։ Վերջերս ամբողջ թեմի համար կազմվեց մի հանձնախումբ, որի նպատակը պետք է լինի կապ հաստատել տարբեր համայնքների մեջ գործող երիտասարդական հանձնախմբերի հետ եւ հաճախ կազմակերպել համագերմանական երիտասարդական միջոցառումներ։ Օրինակ՝ փետրվարի 8—ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով, երիտասարդների հանդիպման օր էր, որովհետեւ Վեհափառ հայրապետի կողմից Սուրբ Սարգսի տոնը հռչակվեց որպես երիտասարդների օրհնության օր։ Սուրբ Սարգիսը նաեւ սիրո բարեխոս է։ Այսպիսով, երիտասարդները պահում են իրենց քրիստոնյա կերպարը, որովհետեւ Գերմանիան աշխարհիկ պետություն է, եւ ազատության այդ հոսքի տակ երիտասարդներն ունեն զվարճանալու հնարավորություն։ Իմ՝ իբրեւ երիտասարդ հոգեւորականի, ծառայությունը Տիրոջ եւ իմ ժողովրդի համար է։ Ինձնից առաջ այստեղ շատ հոգեւորականներ են եղել, եւ բոլորի ծառայությունն էլ գնահատելի է եղել։ Աստված ամեն մեկին տեսակ—տեսակ շնորհներ է տալիս։ Ես ուրախ եմ, որ թեմի կյանքը առաջընթաց է ապրում։ Կարեւորն այն է, որ վաղն ունենանք ամուր եւ կայուն հայ համայնք։
Երվանդ ՊՈՂՈՍՅԱՆ
Գերմանիայում «ՀՀ» սեփական թղթակից

28-02-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO