Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայ-վրացական բարեկամության հերթական հանգրվանը

Նախատեսվող հանդիպումները երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլի սկիզբ կդառնան

Հայաստանը եւ Վրաստանը մշտապես ունեցել են ջերմ բարիդրացիական հարաբերություններ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել պատմության ընթացքում շահերի լայն շրջանակի համընկնմամբ։ Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այց է կատարում Վրաստան։
Այցի շրջանակում, պաշտոնական տեղեկատվության համաձայն, Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի նախագահի եւ Համայն Վրաստանի կաթողիկոս—պատրիարքի հետ։
Նկատենք, որ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո սա արդեն երրորդ այցն է Վրաստան, որոնցից երկուսը՝ պաշտոնական այցեր են եղել։ Ըստ որում, առաջին՝ 2018 թվականի մայիսին տեղի ունեցած այցի ընթացքում վարչապետն այցելել էր նաեւ Ջավախք, ինչը կարեւոր մեսիջ էր թե՛ ջավախահայությանը, թե՛ բարեկամ Վրաստանին։ Այս այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում արդեն Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայաստանի ու Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2010—ական թվականներից գնալով աճել է։ Միայն 2018—ին է անկում նկատվել, երբ ներմուծումը կազմել է 70105,8 հազար, իսկ արտահանումը՝ 68696,2 հազար ԱՄՆ դոլար, ինչը, սակայն, անպայմանորեն աճելու լուրջ պոտենցիալ ունի։ Իսկ սպասվող այցի ընթացքում նախատեսվող հանդիպումների լայն ու ներկայացուցչական շրջանակը ենթադրում է, որ սահմանված է հարաբերությունների ու քննարկումների բավական լայն օրակարգ։
Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր է Վրաստանի նշանակությունը տարածաշրջանային քաղաքականության համատեքստում։ Այն մի կողմից ապահովում է Հայաստանի ու Ռուսաստանի ցամաքային կապը, մյուս կողմից՝ Ադրբեջանի ու Թուրքիայի։ Այդ երկու երկրները բավականին ներդրումներ են կատարել Վրաստանի տնտեսության մեջ։ Ի՞նչ կկարողանա հակադրել Հայաստանն այդ ներդրումներին, դժվար է ասել, բայց փաստ է, որ Հայաստանը պետք է հետաքրքրի Վրաստանին ոչ որպես խոշոր ներդրող։ Այս պահին նշանակալի նախագծերից է ՌԴ—Վրաստան—Հայաստան—Իրան էներգետիկ միջանցքը, որը հետաքրքիր նախադեպ կարող է դառնալ եւ որոշակիորեն հուշել հյուսիսից հարավ տնտեսական համագործակցային հարաբերությունների կարեւորությունը, որն էլ կարող է վերածվել քաղաքական համագործակցության։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

03-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO