Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Որքանով է իրականում վտանգավոր կորոնավիրուսը

Համենայնդեպս, բորսաներում այնպիսի տեղաշարժ է առաջացրել, որը չէր կարելի անգամ երեւակայել

Կորոնավիրուսի տարածման խնդրի, դրա կանխարգելման, ինչպես նաեւ, առհասարակ, այդ վիրուսի վտանգավորության աստիճանի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է բժիշկ Հայկ Մանասյանի հետ։
—Պարոն Մանասյան, որքանո՞վ է իրականում վտանգավոր նոր կորոնավիրուսը։
—Վիրուսն իրական է, վիրուսի հասցրած վնասները մենք կարող ենք դիտարկել միայն համեմատության մեջ։ Այսինքն, եթե վերցնենք, որ աշխարհում մահ գոյություն չունի, մարդիկ միայն մահանում են նոր կորոնավիրուսի համաճարակից, ու եթե դա համեմատում ենք կյանքի հետ, իհարկե, վտանգավոր է։ Օրինակ, 1,5 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանում 2500 մարդ մահացել է։ Բայց այդ ընթացքում մոտավորապես 15.000—20.000 մարդ, գուցե, ավելի, գրիպից են մահացել նույն Չինաստանում։ Նույն մեխանիզմներով՝ թոքաբորբից, վարակման նույն ուղիներով։ Եվ գրիպի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքը նույնիսկ կարելի էր պատվաստումով կասեցնել, բայց անգամ պատվաստանյութի գոյության պայմաններում նույն Չինաստանում բազմապատիկ շատ մահանում են գրիպի H1N1 վիրուսից։
—Այդ դեպքում, ինչո՞վ է պայմանավորված այս մտահոգությունը։
—Չգիտես ինչու, դինամիկ հսկողություն է արվում, այսինքն՝ մամուլն ամեն օր անդրադառնում է Չինաստանում մահացող հենց կորոնավիրուսի դեպքերին եւ չի անդրադառնում դրանից բազմապատիկ շատ մահացող գրիպի դեպքերին, ինչը ստեղծում է խուճապի արհեստական լինելու տպավորություն։ Կարծես թե՝ աղմուկը, որ բարձրացված է կորոնավիրուսի շուրջ, ուղղորդվում է հատուկ, որպեսզի այն մնա համաշխարհային թիվ 1 նորությունը։ Ինչո՞ւ՝ չեմ կարող ասել։ Բայց, համենայնդեպս, սրանում ես պատասխանատու եմ ճանաչում ինչպես գլխավոր մեդիա ռեսուրսներին, որոնք աշխարհում կան, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը վերջին հաշվով պատասխանատու է ամեն տեսակ լրահոսի համար, քանի որ պաշտոնական լրահոսն իրենց է պատկանում, եւ պանդեմիայի ակնարկներ իրենք են անում։
—Այս իրավիճակը նմանություն ունի՞ նախկինում այն դեպքերի հետ, երբ թռչնագրիպը կամ խոզի գրիպը տարածվեց, ու էլի այսպիսի մտահոգություն կար։
—Նմանություն ունի ինչքանով. խոզի գրիպի ժամանակ հայտարարվեց պանդեմիա, այսքանով է նմանությունը, որ պանդեմիայի մասին են խոսում, թեեւ այս անգամ չի հայտարարվել պանդեմիա։ Այսինքն, վտանգավորությունը համամոլորակային ճանաչվեց խոզի գրիպի ժամանակ, սակայն ԱՀԿ—ի այդ ճանաչումը խիստ քննադատության արժանացավ Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի կողմից։ Զեկույց ներկայացվեց, որտեղ ԱՀԿ—ին մեղադրեցին արհեստածին խուճապ առաջացնելու մեջ, մեղադրեցին անհիմն պանդեմիա հայտարարելու մեջ, ավելին՝ մեղադրեցին, որ ԱՀԿ—ն դա արել է շահույթից դրդված, այսինքն՝ մի շարք դեղագործական ընկերությունների շահերին հագուրդ տալով։ Սակայն այս անգամ պետք է փաստենք, որ այդ դեղագործական ընկերությունների շահը կարծես թե չկա, որովհետեւ կորոնավիրուսի դեմ ոչ դեղ է առաջ բերվում, որպես՝ բուժիչ, ոչ էլ՝ վակցինա, ինչը չէր կարելի ասել 2009 թ. խոզի գրիպի մասին։ Ինչու եմ խոզի գրիպը հիշատակում, որովհետեւ ամենաբարձր վտանգավորության աստիճան դրան է տվել ԱՀԿ—ն։ Հիմա ո՛չ վակցինա են առաջ քաշում, ո՛չ էլ դեղ, այսինքն, ապահովագրում են իրենք իրենց ու իրենց դեղագործական ընկերությունների շահերը առաջ չեն տանում։ Բայց եկեք ընդունենք, որ թիվ 1 նորությունը մեկ ամիս, երկու ամիս լինելու համար էլ կան շահագրգիռ ուժեր, սկսած քաղաքական գործիչներից, մինչեւ բիզնեսի այլ ոլորտներ, որովհետեւ կորոնավիրուսը բորսաներում այնպիսի տեղաշարժ է առաջացրել, որը չէր կարելի երեւակայել անգամ։ Այնպիսի քաղաքական պրոցեսներ են սառեցվել, ինչպես, օրինակ, ԱՄՆ նախագահի իմպիչմենթը։ Ես ամբողջ աշխարհի քաղաքական իրավիճակին չեմ տիրապետում, բայց որպես բժիշկ տեսնում եմ, որ չափազանցված աղմուկ կա մի հարցի շուրջ, որը եթե վտանգավոր է, ապա միայն մի դեպքում, եթե մարդիկ երբեք չէին մահանում ոչ մի պատճառից։ Բայց եթե աշխարհում գոյություն ունի, օրինակ, գրիպ, բավական է, որ կորոնավիրուսի համաճարակը դնես գրիպի կողքին եւ տեսնես, որ այն գրիպի «շունը չարժե»։
—Կարո՞ղ էր այս համաճարակն իսկապես առաջանալ չղջիկներից, օձերից… Այս տեսակետը կարծեք գերիշխող է։
—Այո, կենդանիներից է անցել, եւ այն բոլոր տեսությունները կամ կարծիքները, որ դա ինչ—որ արհեստականորեն ներդրել են, այնքանով չի դիմանում քննադատությանը, որ եթե այս ամենը ստեղծված լիներ արհեստականորեն, ապա շատ ավելի լուրջ մասշտաբներ կներգրավեր։ Կրկնում եմ, երբ խոսում ենք մասշտաբներից, դա նկատի ունենք համեմատության մեջ, որովհետեւ մարդիկ կան, որոնց թվում է, որ եթե 2500 հոգի մահացել են Չինաստանում, միանգամից դրանից սարսափում են՝ առանց իմանալու, որ Չինաստանում, ենթադրենք, ութ անգամ ավելի շատ այս ընթացքում մահացություն է եղել գրիպից։ Չինաստանում հիմա գործարանները նորից սկսել են աշխատել, կյանքը վերադարձել է նախկին ռիթմին՝ ի հեճուկս գրիպի մահացության այս բարձր տոկոսի։
—Իսկ իրականում կա այնպիսի երեւույթ, որ հիմնականում մահանում են խրոնիկ, ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ։
—Ընդհանրապես, բոլոր տիպիկ վիրուսային թոքաբորբերից ավելի շատ ախտահարվում են թուլացած օրգանիզմները եւ խրոնիկական ծանր հիվանդություն ունեցողները։ Դա վերաբերում է բոլոր տիպիկ դեպքերին։ Ատիպիկ դեպքերում տեղի է ունենում անհասկանալի ձեւով երիտասարդների մահացություն, ինչը կորոնավիրուսի դեպքում չկա։ Կորոնավիրուսն իրեն պահեց այնպես, ինչպես իրենց պահում են սեզոնային գրիպները։ Այսինքն, եթե չլիներ այն հանգամանքը, որ սա նոր հարուցիչ է, ապա այն գրեթե ոչնչով չէր տարբերվում սեզոնային գրիպներից։
—Ինչպիսի՞ն են կորոնավիրուսի բուժման եղանակները։
—Կորոնավիրուսն ինքն իրենով բուժում չի պահանջում, եթե մարդու օրգանիզմում է։ Բժշկական տեսանկյունից երբ նայում եք, շատ հանգիստ բան է կորոնավիրուսը՝ որպես այդպիսին մարդու օրգանիզմում, բայց եթե կորոնավիրուսն առաջացնում է բարդություն, օրինակ՝ թոքաբորբ, ապա բուժումն իրականացվում է թոքաբորբի բուժման ուղղությամբ, եթե բակտերիալ է բարդությունը, երկրորդային ինֆեկցիա է, ուրեմն՝ վակցինայի դեմ։ Բուն հակավիրուսային դեղերն էքսպերիմենտալ փուլում են եւ անմիջապես ճանաչված չեն։ Բայց այդ ճանաչված չլինելն էլ հուշում է այն մասին, որ ԱՀԿ—ն իր նախորդ հայտարարած 2009 թ. էպիդեմիայից դաս է քաղել եւ հիմա որեւէ դեղի մասին չի հայտարարում, որպեսզի հետագայում իրեն չմեղադրեն ինչ—որ ֆիրմայի օգտին աշխատելու համար։ Այն, որ դեղ էլ չկա, դա էլ է կասկածելի, որ դեղի ստեղծման ուղղությամբ մեծ ջանքեր չեն ներդնում, իմաստը, կարծես, այն է, որ այստեղ պետք է, պարզապես, խուճապ, պետք չէ գումար աշխատել՝ դեղ կամ վակցինա վաճառելով։ Պետք է ընդամենը խուճապ ու շատ լավ ստանում են այդ խուճապը։
—Մեր ներքաղաքական կյանքում Դուք տեսնո՞ւմ եք ինչ—որ քաղաքական ազդեցություն։
—Ես որքանով որ տեսնում եմ, ամեն բան շատ հավասարակշռված ու զուսպ է ընթանում։ Սկզբում մի փոքր շահարկումներ կային, բայց ընդհանուր առմամբ տեսնում եմ միաբանություն քաղաքացիների շրջանում, ինչը շատ ողջունելի է։
—Իսկ ինչպե՞ս կգնահատեք առողջապահության նախարարության աշխատանքը։
—Սա այն եզակի դեպքերից է, որ նախարարությունը շատ ադեկվատ պահեց իրեն այս ընթացքում, եւ կարծում եմ՝ լիարժեք աշխատեցնում են հնարավոր բոլոր միջոցները։ Սովորաբար նախարարությունից ես միշտ ավելին եմ ակնկալել տարբեր հարցերում, այս դեպքում ինչքան ակնկալում եմ, այդքան էլ անում են։
—Իսկ կրթօջախներում անհրաժեշտություն կզգացվի՞ երկարաձգելու արձակուրդները։
—Կարծում եմ՝ արձակուրդի անհրաժեշտություն այս անգամ էլ չկար, սա արվեց, այսպես ասած, շառից հեռու մնալու համար. անենք, որպեսզի ժողովուրդը հանգիստ լինի, խուճապի չմատնվի։ Բայց, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը բացարձակ չկար, որովհետեւ կար ճանաչված ընդամենը մեկ դեպք։ Մեկի օրգանիզմում կար վիրուս, ու, ավելին, վիրուսը հիվանդություն չէր առաջացնում այդ մարդու մոտ։ Այդ մարդը պրակտիկորեն առողջ է, եւ իր հետ շփված անձանց էլ ուղարկել են հանգստանալու Ծաղկաձոր։ Ինչի՞ մասին է խոսքը։ Դպրոցներն ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ։ Հատկապես որ մինչեւ ինը տարեկան մահացության դեպք աշխարհում ընդհանրապես չի գրանցվել, իսկ մինչեւ 40 տարեկանները 500 վարակվածից մեկի մոտ է խնդիր եղել։ Այսինքն, դպրոցները եւ մանկապարտեզները, որպես այդպիսին, միայն ռիսկային կարող էին լինել այնտեղ աշխատող մանկավարժական կոլեկտիվի համար։ Երեխաների համար վտանգը գրեթե զրոյական է։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

05-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO