Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Մատենադարանի կեսդարյա «բնակչուհին»

78-ամյա Աիդա Չարխչյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ամենաերկարակյաց աշխատակցուհիներից է։ Մատենադարանի կեսդարյա «բնակչուհին» ընդամենը 23 տարեկան դեռատի աղջիկ էր, երբ 1966 թ. ընդունվեց աշխատանքի՝ իբրեւ զբոսավար։
Այժմ տիկին Աիդային հաճախ կարելի է տեսնել մատենադարանի թանգարանում՝ հայկական մշակույթի եւ քաղաքակրթության «դռները» զբոսաշրջիկների առջեւ բացելիս։ «Հայրենադարձների ընտանիքից եմ։ Պարսկաստանից Հայաստան եկանք, երբ 21 տարեկան էի։ Երկու տարի անց ընդունվեցի Մատենադարանում աշխատելու եւ մինչ օրս այստեղ եմ։ Մատենադարանը շատ ուժեղ էներգետիկա ունի՝ մտնում ես ու «կպնում», չես կարողանում այլեւս պոկվել։ Տարիների ընթացքում եղել են առաջարկներ, առիթներ՝ այլ վայրերում աշխատելու, մի անգամ փորձել եմ»,–պատմում է մատենադարանցին։ Փորձը փորձանք, իհարկե, չբերեց, փոխարենը տիկին Աիդային ընդմիշտ հետ բերեց. «Այդ ժամանակ Մատենադարանի տնօրենը Սեն Արեւշատյանն էր՝ շատ իմաստուն մարդ։ Ասացի, որ հրավիրում են կանանց կոմիտե աշխատելու։ Մեկ շաբաթով ազատեց՝ ասելով. «Թույլ եմ տալիս, եթե կարողանաս՝ խնդրեմ գնա, եթե չէ՝ հետ արի»։
Հաջորդ օրն իսկ, կանանց կոմիտե գնալու ճամփին, արդեն «սրտիցս արյուն էր կաթում»։ Պատահաբար այդ օրը ստացվել էր այնպես, որ կոմիտե էին հրավիրվել Հայաստանի բոլոր կանայք։ Մոտ 3000 կին կար. «Այս կանայք բոլորը միասին խոսում էին՝ իրար հերթ չտալով, վերջը՝ մի գժանոց։ Հաջորդ օրը անմիջապես հետ վերադարձա ու մնացի Մատենադարանում։ Այդ մեկ անգամն էր, որ փորձ արեցի՝ այլ վայրում աշխատելու։ Հետո կրկին առիթներ եղան, բայց Մատենադարանից դուրս գալ այլեւս չցանկացա, չկարողացա»։ Հարցազրույցի ամբողջ ընթացքում, հարազատ տան նման, «աչքի պոչով» հետեւում էր ներս ու դուրս անող բոլոր այցելուներին՝ մերթ ընդ մերթ հիշելով նրանց հետ կապված բազմաթիվ զավեշտալի դեպքեր։
Պատմում է՝ Մատենադարանում են Բելոռուսիայից ժամանած պատվիրակության ներկայացուցիչներ, երկու կին, մեկը՝ երիտասարդ աղջիկ, մյուսը՝ համեմատաբար տարեց։ Աղջիկը, ասում է, ըստ երեւույթին, նրա քարտուղարուհին կլիներ։ Ասել էին, որ կառավարական պատվիրակություն է, ինքն էլ գնաց թանգարանի ցուցանմուշները ներկայացնելու։ «Մեր պատմությունն եմ պատմում, ասում եմ, որ հայերը ընդունել են քրիստոնեությունը շատ վաղ, եւ դեռ չեմ հասցրել ասել՝ 301 թվականին, այս երիտասարդ աղջիկը խոսքը «վրա բերեց». «Մեզ մոտ՝ Բելոռուսիայում քրիստոնեությունն ընդունել են մեր թվարկությունից առաջ 2—րդ դարում»։ Քրիստոսը դեռ չծնված իրենք ընդունել էին։ Սովորաբար, այդպիսի անլուրջ բաներ շատ են խոսում։ Ախր լռելն էլ է արվեստ, մտածում ես՝ թե չգիտեք, ինչու եք խոսում։ Մեծահասակ կինը շրջվեց, ասաց՝ «Մալչի, դուռա»։ Շատ են այսպիսի դեպքերը, մեկ—մեկ ասում են՝ ինչո՞ւ գրի չես առնում։ Մատենադարանում աշխատելը մեծ երջանկություն է, նաեւ պատիվ է»,–հպարտությամբ նշում է Մատենադարանի աշխատակցուհին։
Հպատանալու առիթներ շատ է ունեցել, հատկապես տպավորված է 1969 թ. Փարիզում տեղի ունեցած ցուցահանդեսով, երբ առաջին անգամ Մատենադարանից դուրս էին բերվել հայկական ձեռագրերը, իրեն էլ ուղարկել էին որպես ֆրանսերեն լավագույն իմացող եւ բացատրող. «Այն ժամանակ ես ջահել աղջիկ էի։ Ֆրանսիայի հայերը գալիս էին, խոսում, ծանոթանում։ Այնպիսի զգացողություն էր, ասես Մատենադարանը գլխիս լուսապսակ լիներ»։ Աշխատանքից դժգոհելու առիթներ, ասում է, երբեք չի ունեցել, իր խոսքով՝ եղել են վատ աշխատակիցներ. «Օրինակ՝ մի վարիչ ունեինք, շատ անհաջող մարդ էր։ Մանր—մունր բաները մարդ լուրջ չի ընդունի։ Ցանկացած աշխատավայրում էլ լինում են անախորժություններ, տհաճ պահեր, բայց դրանք անցողիկ են»։ Անդրադառնալով Մատենադարանի այցելությունների թվին, ասաց, որ միայն 2018 թ. ունեցել են 113000, իսկ 2019—ին՝ 132500 այցելու։ «Այցելությունների նման աճ դեռ երբեք չէր ունեցել Մատենադարանը, ասում են, որ այս տարի թիվն ավելի է մեծանալու։ Հայաստանում շատ քիչ թանգարաններ կան, որ այսքան այցելուներ են ունենում»,—ընդգծեց Աիդա Չարխչյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

06-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO