Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՓՄՁ-ների զարգացումը կարեւոր նշանակություն ունի տնտեսական հեղափոխության հայեցակարգը կյանքի կոչելու առումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությունը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունն ի սկզբանե ձեւակերպել է աղքատության եւ բարեկեցության հարցերն աշխատանքով լուծելու հայեցակարգը։ «Այս հայեցակարգից բխող առաջին միտքն, իհարկե, կապվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության հետ։ Այս ընթացքում ամբողջ աշխարհում փոխվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության ընկալումը, որովհետեւ նախկինում ՓՄՁ—ն ընկալվում էր որպես տնտեսության որոշակի օժանդակ դաշտ եւ համակարգ, բայց մի քանի ճգնաժամերի միջով անցնելով՝ համաշխարհային տնտեսությունը որոշակի վերաձեւակերպումներ է արել այն առումով, որ ճգնաժամերը ցույց են տվել՝ ՓՄՁ օբյեկտներն ավելի ճկուն են եւ տնտեսական կոլապսներին դիմակայունության ավելի բարձր մակարդակ ունեն»,–նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ մի շարք եվրոպական երկրներ իր կատարած այցերի ընթացքում ունեցած շփումների ժամանակ արձանագրել է, որ հիմա որոշ զարգացած երկրներ իրականացնում են խոշոր ձեռնարկությունների մասնատման ծրագիր։ Վարչապետի խոսքով՝ փորձ է արվում խոշոր կորպորացիաները վերածել մոտավորապես այնպիսի մի բանի, ինչը բարձր տեխնոլոգիական որորտում ընդունված է անվանել էկո համակարգ, այսինքն՝ հնարավորինս մասնատել խոշոր օբյեկտները, հնարավորինս ապահովել նրանց փոխգործելիության մեխանիզմները, գործունեության ճկունությունը, բազմաֆունկցիոնալությունը, որպեսզի ընկերությունները հնարավորինս քիչ կախված լինեն գործունեության նեղ տեսակներից, ճկուն լինեն՝ կողմնորոշվելով շուկայի պահանջներին համապատասխան։ «Այս առումով, կարծում եմ, որ ՓՄՁ—ների զարգացման ռազմավարությունը շատ կարեւոր նշանակություն ունի ընդհանրապես մեր տնտեսության հետագա զարգացման գործում, նաեւ տնտեսական հեղափոխության մեր հայեցակարգը կյանքի կոչելու առումով։ Այնպես որ, մենք պետք է կարողանանաք աշխատել, որակյալ ռազմավարություն ունենալ եւ այն նաեւ որակով կյանքի կոչել»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանատուները զեկուցել են, որ ռազմավարության թիրախներն են՝ ՓՄՁ—ներում արտադրողականության, զբաղվածների աճի ապահովումը, շուկաների ընդլայնումը, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ հետեւողական միջոցառումների իրականացումը՝ պետական աջակցության գործիքակազմերի միջոցով։ Ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերով ակնկալվում է նաեւ ՓՄՁ—ների համար ֆինանսական հասանելիության մակարդակի բարձրացում։ Իրականացվելու են նաեւ ՓՄՁ աշխատակիցների համար ֆինանսական գրագիտության բարձրացման եւ թափանցիկ գործունեության խրախուսմանը, կորպորատիվ մշակույթի կիրառելիության խթանմանը, տեխնոլոգիական լուծումների խրախուսմանն ուղղված միջոցառումներ։
Ռազմավարության նպատակների եւ նախատեսվող միջոցառումների շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում հնչել են տարբեր դիտարկումներ եւ առաջարկություններ։
Վարչապետ Փաշինյանը կարեւորել է այս եւ այլ ռազմավարությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության ապահովմանն ուղղված արշավների եւ միջոցառումների պարբերաբար կազմակերպումը։ Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով՝ լրամշակել վերը նշված ռազմավարությունը եւ այն ներկայացնել կառավարության հաստատմանը։

07-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO