Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայ կինը՝ առաքինազարդ ու հավետ օրհնյալ առաքելությամբ

Լինել խաղաղ հանգրվանը հայ ընտանիքի, խտացումը սիրո եւ անձնուրաց նվիրումի

Գարնանաշունչ ու գարնանաբույր են մարտի 8-ն իմաստավորող Կանանց եւ Մայրությունն ու գեղեցկությունը նշանավորող ապրիլի 7-ի տոները։ Տոներ, որ հրաշալի առիթ են մեկ անգամ եւս արժեւորելու կնոջ բացառիկ դերը մեր ժողովրդի հարատեւման պայքարում …
Տարակույս չկա, անշուշտ, որ հայերիս կերպը գոյատեւել է եւ պիտի շարունակվի գլխավորապես հայ մայրերի շնորհիվ։ Տակավին Եղիշեն է փաստել, որ Հայոց աշխարհի փափկասուն կանայք, հանուն իրենց ընտանիքի, հավատի ու հայրենիքի, դիմակայել են ամենաանմարդկային տանջանքներին ու փորձություններին։ Նույն այդ փափկասուն կանայք ազգի օրհասական պահերին զենքը ձեռքին մարտնչել են թշնամու դեմ. վկան՝ Այծեմնիկը, վկան՝ Սոսեն, վկան՝ Արցախի հերոսամարտի կին ազատամարտիկները։
Կնոջ պաշտամունքը շատ ժողովուրդների է յուրահատուկ, սակայն հայերիս մոտ այն դրսեւորվում է բացառիկ նրբերանգներով։
Գեղեցկության, քնքշության, համեստության եւ այն ամենի հետ մեկտեղ, ինչը կանացի հմայք է կոչվում, հայ կինը, ի տարբերություն արեւմտյան անհատապաշտության, առանձնանում է նաեւ որպես «օջախի կրակի պահապան», ընտանեպաշտ ու ընտանիքի հիմնաքար, ՄԱՅՐ։
Ակներեւ է, որ ազգն իր ուրույն կերպը չի կորցնի միայն այն դեպքում, երբ առողջ է ֆիզիկապես ու հոգեպես, իսկ դա ապահովում են ամենից առաջ առողջապահության եւ կրթության համակարգերի աշխատողները, որոնց գերակշիռ մասը, գաղտնիք չէ, կանայք են։ Ասել է թե՝ հայերիս մտավոր ու առողջական ապագան այսօր էլ հիմնականում կանայք են կերտում։ Էլ չենք խոսում նաեւ ընտանիքի նյութական ապահովման համար կնոջ, շատ հաճախ՝ ամուսիններին համահավասար, ամենօրյա հերոսական մաքառման մասին։
Թեեւ, նույն այդ ժամանակակից կինը չի ցանկանում հետ մնալ երկրի կառավարման, գործարարության եւ մարդկային գործունեության մյուս բնագավառներում՝ ներդնելով միայն իրեն հատուկ մտավոր ու բարոյահոգեբանական վիթխարի ներուժը, որն աստվածատուր շնորհի մասին է վկայում։ Իսկ ինչ վերաբերում է հայ կնոջը, արդարեւ է, որ ներկայիս պայմաններում հայոց կյանքում առավել բացառիկ են դառնում առաքինազարդ նրա դերն ու հավետ օրհնյալ առաքելությունը՝ լինել խաղաղ հանգրվանը հայ ընտանիքի, խտացումը սիրո, հավատարմության ու անձնուրաց նվիրումի …
Դե, իսկ հայուհու գեղեցկությունը, նրբագեղությունը, միով բանիվ՝ բացառիկ կանացիությունը քաջածանոթ ու հանրահայտ են, արժանի խոնարհումի, սիրո ու գնահատման։
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

07-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO