Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.07.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Խնդրահարույց հարցեր

Գիտության եւ կրթության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններում

Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանի հետ զրուցում ենք բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումների ու առկա հիմնախնդիրների մասին։
–Պարոն Դեւրիկյան, վերջերս Աժ լսումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծով նախատեսվող փոփոխությունները։ Ըստ Ձեզ՝ ճի՞շտ է բարեփոխումների ընթացքը։
–Ես կանդրադառնամ գիտությանը վերաբերող փոփոխություններին ու կներկայացնեմ, թե որ նախագծի որ դրույթներն են ինձ մտահոգում։ Նախ, ինչպես լսումների ժամանակ նշվեց նաեւ այլ համալսարանականների կողմից, չէր կարելի իրար միացնել կրթության մասին եւ գիտության մասին օրենքները։ Որովհետեւ հստակությունը կորում է, մեկը լղոզվում է մյուսին։ Թվում է, թե գիտությանը վերաբերող կետերը բերվել—խցկվել են կրթությանը վերաբերող օրենքի մեջ, եւ՝ հակառակը։ Մինչդեռ ճիշտ կլիներ, որ այդ օրենքները լինեին առանձին—առանձին։ Ճիշտ է, գիտությունը եւ կրթությունը սերտորեն կապված ոլորտներ են, բայց միացյալ օրենքի մեջ ներքին տրամաբանությունը կորում է։ Իսկ առանձին օրենսդրական սահմանումների դեպքում լուծումները, բնականաբար, կլինեն առավել արդյունավետ։
–Իսկ ի՞նչ կասեք ԲՈԿ—ի՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի կարգավիճակի մասին։ Այս թեմայով եւս կարծիքները տարբեր էին։
–Այո, այս հացում կան արմատապես հակադիր կարծիքներ։ Մի մասը կարծում է, որ մեզ ընդհանրապես ԲՈԿ պետք չէ. մասնագիտական խորհուրդները պետք է իրականացնեն պաշտպանություններն ու շնորհեն գիտական կոչումները։ Իսկ ես այս մոտեցմանը դեմ եմ։ Եվ, բարեբախտաբար, օրենքի մեջ ԲՈԿ—ի դերը նշված է։ Սակայն ինձ համար այս հարցում կա մի մտահոգիչ կետ. ասվում է, որ ԲՈԿ—ը պետք է ենթարկվի Գիտության պետական կոմիտեին։ Մինչդեռ, իմ ըմբռնմամբ, ԲՈԿ—ը կամ պետք է ուղիղ ենթարկվի ԿԳՄՍ նախարարությանը, կամ անմիջապես կառավարությանն առընթեր լինելով՝ ենթարկվի վարչապետին։ Որովհետեւ, լինելով բարձրագույն կոչումներ շնորհող մարմին, ինչքան բարձր լինի ԲՈԿ—ի կարգավիճակը, այնքան զերծ կլինի ճնշումներից։
–Կարծես, խնդրահարույց է նաեւ գիտության աստիճանակարգման համակարգը. թողնել երկաստիճա՞ն, թե՞ դարձնել այսուհետ միաստիճան։
–Այո, խնդրահարույց է։ Բանն այն է, որ եթե համակարգը դարձնում ենք միաստիճան, նշանակում է իրար ենք խառնում թեկնածուական եւ դոկտորական գիտական աստիճանները։ Ըստ իս, միաստիճան համակարգն անդառնալի հարված կհասցնի գիտության զարգացմանը։ Որովհետեւ թեկնածուական ատենախոսությունները ներառում են տեսական պրոբլեմների համեմատաբար նեղ շրջանակ, իսկ դոկտորականների թեման սովորաբար շատ ավելի ընդգրկուն է լինում։ Եվ եթե միջինացվի, ապա խնդիրը միայն այն բանի մեջ չի լինի, որ մինչեւ հիմա պաշտպանած գիտությունների թեկնածուների մի մասի գիտական մակարդակն ակնհայտորեն համեմատելի չի լինի դոկտորների հետ, այլ այն, որ զգալիորեն կնվազի գիտությամբ զբաղվելու մոտիվացիան։ Որովհետեւ թեկնածուականից հետո մարդիկ ձգտում էին հաջորդ աստիճանը պաշտպանել եւ դառնալ գիտությունների դոկտոր։ Բացի այս, տեղի կունենա թեմաների համահարթեցում, եւ շփոթ կառաջանա գիտության կառավարման մեջ։ Որովհետեւ եթե նախկինում ատենախոսության ղեկավարը պետք է դոկտոր լիներ, ապա հիմա դուրս է գալիս, որ յուրաքանչյուր պաշտպանած մեկը կարող է լինել ղեկավար։ Նույնը եւ՝ մասնագիտական խորհրդի նախագահի հարցում։ Կամ՝ մինչ այժմ չգրված օրենքով բուհերի կառավարման խորհրդի մեջ տարբեր կարեւոր պաշտոններում ընդգրկվել են դոկտորներ։ Նշանակում է՝ այս պրակտիկան էլ է վերանալու։ Այնպես որ, ինձ համար միանաշանակ անընդունելի է գիտությունների դոկտորի եւ թեկնածուի միաձուլումը։
–Իսկ ի՞նչ կասեք Գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող դրույթներին։
–Ըստ օրենքի նոր նախագծի, Գիտությունների ազգային ակադեմիայի կազմից պետք է հանել ակադեմիական ինստիտուտները եւ, ի դեմս Գիտության պետական կոմիտեի, դնել ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ։ Անշուշտ, եթե անկեղծ լինենք՝ նախորդ շրջանում մշակված օրինագիծը շատ ավելի վատն էր. ակադեմիայի ինստիտուտները պետք է ենթարկվեին բուհերին։ Ներկա նախագծով գոնե ինստիտուտներն իրենց կառուցվածքով պահպանվում են։ Սակայն ամեն դեպքում այստեղ եւս որոշակի շտկումների ու վերանայումների կարիք կա։ Ինձ համար միանշանակ է, որ կրթության եւ գիտության օրենքի ներկա նախագիծը գոնե երկու հարցերի առումներով պետք է սառեցնել. նախ՝ գիտության երկաստիճան կոչումների համակարգից հրաժարվելու, ապա՝ ակադեմիական ինստիտուտների ենթակայության առումներով։ Սրանք հարցեր են, որոնք պետք է լուծվեն առավել հանգիստ մթնոլորտում։ Քանզի գիտությանն անդառնալի վնաս կհասցնենք, եթե ակադեմիական ինստիտուտները փոխեն իրենց կարգավիճակը։ Փաստացի ներկայում ամենաճիշտ եւ ներդաշնակ վիճակով են դրանք գործում. ըստ էության՝ ֆինանսական եւ համանման այլ հարցորով հարաբերվում են Գիտության պետական կոմիտեի հետ, իսկ մնացյալ հարցերով հարաբերվում են ակադեմիայի հետ։ Այնպես որ, հարկ չկա փոխել ստեղծված այս ներդաշնակ վիճակը։ Բանն այն է, որ սրանք քաղաքական հարցեր չեն եւ բնավ կապված չեն այսօրվա իշխանության ու իշխող քաղաքական ուժի հետ։ Պարզապես, օրենքի այս նախագիծը կարծես գրեթե պատճենված լինի նախորդ իշխանությունների ժամանակ ներկայացված նախագծից։ Մինչդեռ մեր ակնկալիքն այն էր, որ օրենքը պետք է փոխված լիներ։ Այն էլ ասեմ՝ սա մի խնդիր է, որ անընդհատ քննարկվում է. դեռեւս Հայաստանի անկախության առաջին տարիներից։ Եվ, ամեն դեպքում, ոչ մի իշխանություն այդ քայլը չի արել։ Եվ չի արել ոչ թե այն պատճառով, որ վճռականություն չի ունեցել, այլ գիտակցել է, որ այստեղ առկա են բազմաթիվ բարդություններ։ Եվ ես էլի եմ կրկնում՝ այս երկու հարցերը պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություններ, լուրջ քննարկումներ, մինչ կհանգենք վերջնական որոշման։
–Իսկ ըմբռնում կա՞ նախարարությունում։
–Անշուշտ, կա։ Եվ պետք է ուրախությամբ ասեմ, որ քննարկման յուրաքանչյուր կետ մեզ ինչ—որ ձեւով, թեկուզ փոքր չափով, բայց հետեւողականորեն մոտեցնում է իրար։ Գնալով փոքրանում է անջրպետը։ Այդ իսկ պատճառով եմ կրկնում, որ նպատակահարմար է այս երկու կետերի վերաբերյալ որոշումներից ներկա պահին ձեռնպահ մնանք՝ դրանք հետագայում ավելի հանգիստ մթնոլորտում համակողմանիորեն եւ մանրակրկիտ քննարկելու համար։ Եվ այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի գալ ընդհանուր համաձայնության, երբ հաշվի կառնվեն թե գիտության զարգացման յուրահատկությունները, թե գիտության կառավարման առանձնահատկությունները։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

10-03-2020





03-07-2020
Ավիկ Իսահակյան «Անաչառ դրվագներ» շարքից
«Դու հայ ժողովրդից...»

Անտոն Երվանդի Քոչինյանը, ժողովրդի ծոցից ելած, ...


03-07-2020
Ոչ առանց հպարտության
Նավագնացության եւ նավաշինության հայկական հզոր ավանդույթների մասին

Ճիշտ ...


03-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 662 նոր դեպք
Հայաստանում հուլիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-07-2020
Ազգային հպարտության զգացումը պետք է կարեւոր տեղ գրավի մեր կյանքում
Էթնոհոգեբան, հոգեբանության պրոֆեսոր Ալբերտ Նալչաջյանի հետ «ՀՀ»—ն զրուցում է ...


03-07-2020
Արցախի դիրքորոշումը՝ ի լուր աշխարհի
Անգլալեզու մամուլի անդրադարձն արցախյան ապրիլյան քառօրյա պատերազմին

2016 ...


03-07-2020
Հերոսն ամենուր է
Եվ շարունակում է ապրել

Արցախյան շարժման սկզբին՝ 1988-ի ...


03-07-2020
«Անհրապույր» համայնքներն էլ սպանդանոցներ կունենան
Ֆինվարձակալության պետական աջակցության ծրագրում փոփոխություն եղավ

Ագրոպարենային ոլորտի ...



03-07-2020
Եռյակի գագաթնաժողովում կարեւորվել է տարածքային ամբողջականությունը
Կոչ միջազգային հանրությանը՝ աջակցելու ...

03-07-2020
Հայաստանը պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարի օրն այս տարի նշում է առաջամարտիկ երկրների շարքում
Հուլիսի 3-ը Առանց պոլիէթիլենային ...

03-07-2020
Ո՞ր լեզվից են դիմորդները շատ եղել
Հայաստանում եւ Արցախում մեկնարկել են ...

03-07-2020
Կմասնակցի նաեւ հայրենի ընտրանին
Շախմատի Հայաստանի հավաքականը կմասնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO