Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՅԼՔ...


Դատարանների ռեսուրսը ճիշտ օգտագործելու խնդիր ունենք

Ինչպե՞ս լուծել դատական ատյանների բեռնաթափման հարցը

Ներկայումս դատարանները, հատկապես առաջին ատյանի դատարանները ծանրաբեռնված են, եւ խնդիրը առաջնային կարգավորման դաշտում է։ 2013-2018 թթ. առաջին ատյանի դատարանների ծանրաբեռնվածության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2013 թ. ընթացքում ստացվել է միայն քրեական 4039 գործ, 2014-ին՝ 4021, 2015-ին՝ 4476, 2016-ին՝ 4599, 2017-ին՝ 5027, իսկ 2018-ին՝ 4844 քրեական գործ։ 2013 թ. ընթացքում ստացվել է 48540 քաղաքացիական գործ, 2014-ին՝ 85772, 2015-ին՝ 117654, 2016-ին՝ 132581, 2017-ին՝ 137003 եւ 2018-ին՝ 129941։ Տվյալ ժամանակահատվածում արձանագրվել է նաեւ սնանկության գործերի նկատելի աճ, ինչն էլ պայմանավորեց սնանկության գործերով դատարան հիմնադրելու անհրաժեշտությունը։ Վարչական դատարանում նույնպես մեծ է ստացված գործերի թիվը։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում որպես լուծման տարբերակներ նշեց դատավորների հաստիքների, դատավորի օժանդակ աշխատակազմի ավելացման անհրաժեշտության մասին, նաեւ մի շարք մեխանիզմների կիրառման, ինչպես օրինակ՝ վարչական դատարանում որոշակի գումարային ցենզի սահմանում, երբ քաղաքացու օգտին վարչական դատարանի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը ուժի մեջ կմտնի առանց բողոքարկման իրավունքի։ «Սա մեխանիզմներից մեկը կարող է լինել, որը սակայն լուրջ զսպաշապիկ կհանդիսանա գործերի աճի առումով։ Պետք է հաշվի առնենք դատավորների ծանրաբեռնվածությունը, քանի որ ամենալավ դատավորն անգամ եթե ծանրաբեռնված է լինում, բնականաբար, այդ հանգամանքը կազդի գործերի ինչպես ողջամիտ ժամկետների, այնպես էլ՝ որակի վրա»,– ասաց նա՝ ընդգծելով, որ դատական համակարգն էլ իր կողմից պետք է գործուն մեխանիզմներ առաջարկի, քանի որ խնդրին ծանոթ է ներսից։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ խնդրի կարգավորմանն է ուղղված իր եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի կողմից հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ գործող իրավակարգավորումների՝ ՀՀ դատական օրենսգրքի 61—րդ հոդվածի 1—ին մասի համաձայն՝ առաջին ատյանի յուրաքանչյուր դատավոր ունի 1 օգնական։ Նախագծով առաջարկվում է առաջին ատյանի յուրաքանչյուր դատավորի օգնականների թիվը դարձնել երկու, ինչը հնարավորություն կընձեռի մեղմել դատավորների ծանրաբեռնվածությունը։ Պատգամավորի խոսքով, դատավորը թե՛ գործն ըստ էության լուծող դատական ակտ, թե՛ միջանկյալ դատական ակտ կայացնելիս կաշկանդված է որոշակի ժամկետով եւ հետեւաբար գործի համակողմանի ուսումնասիրության եւ լուծման համար վերջինիս անհրաժեշտ է արհեստավարժ թիմ, որը նրան կներկայացնի գործն ըստ էության լուծող դատական ակտի, միջանկյալ դատական ակտերի նախագծերը, ինչը կնպաստի սահմանված ժամկետում էլ ավելի որակյալ դատական ակտերի կայացմանը։
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կթեթեւանա առաջին ատյանի դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչը իր հերթին կնպաստի էապես ավելի որակյալ դատական ակտերի կայացմանը եւ արդարադատության բարելավմանը։ Միաժամանակ առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատակազմը մեկ օգնականով լրացնելու արդյունքում կավելանա օգնականի 183 նոր հաստիք։
Մասնագիտացված դատարանների մասով Ա. Դավթյանը նշեց, որ այսօր ունենք վարչական եւ սնանկության մասնագիտացված դատարաններ՝ առաջարկելով ունենալ սնանկության վերաքննիչ դատարան։ Խնդիրն այն է, որ այսօր սնանկության դատարանի որոշումը, այսինքն՝ մասնագիտացված պրոֆիլով վերապատրաստված առաջին ատյանի դատավորի վճիռ—որոշումը բողոքարկելու դեպքում քննվում է վերաքննիչ դատարանում, որի դատավորը մասնագիտացած չէ այդ ոլորտում։ Այս մոտեցումը զրուցակիցս ճիշտ չի համարում։ Այլ մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտություն պատգամավորը ներկա պահին չի տեսնում, իսկ դատարանների բեռնաթափման հետ կապված առաջարկում է զարգացնել արբիտրաժային դատարանների ինստիտուտը. «Արբիտրաժային դատարանները կարող են շատ ավելի մեծաթիվ վեճեր քննել, քան անում են այսօր։ Բոլոր առեւտրային վեճերը, որոնք կարող են ծագել պայմանագրերից եւ իրենց մեջ հղում ունեն, որ վեճի լուծումը հանձնում են արբիտրաժին, ապա այդ բոլոր դեպքերում վեճը պետք է քննվի արբիտրաժային դատարանում, եւ դա էապես կբեռնաթափի մեր դատարանները»։
Այն հարցին, թե դրա արդյունքում որքանով կբեռնաթափվեն դատարանները, Ա. Դավթյանը նկատեց, որ դատարաններում մեծամասամբ գումարի բռնագանձման վեճեր են, կան բանկեր—հաճախորդներ վեճեր, որոնք նույնպես առեւտրային բնույթի են։ Արբիտրաժային դատարանների կարգավորման դաշտում կարող են հայտնվել նաեւ ապահովագրական ընկերությունների եւ դրանց հետ կապված վեճերը, հանրային ծառայությունների կարգավորման ոլորտի սպասարկման վեճերը եւ այլն. «Երբ քաղաքացիները չեն վճարում կոմունալ ծառայությունների համար, դիմում են դատարան, ինչը խիստ ծանրաբեռնում է մեր դատարանները։ Դատավորը, որ կարող էր լուրջ գործեր քննել եւ այդ ռեսուրսն ավելի լավ օգտագործվեր, ստիպված է լինում ինչ—որ մեկի գազի, լույսի չվճարած գումարի հարցերով զբաղվել։ Առեւտրային արբիտրաժային դատարանները լիարժեք կկարգավորեն այս հարցերը»։
Երբեմն դատարանների ծանրաբեռնվածության հանգամանքն օգտագործվում է գործի քննությունը ձգձգելու նպատակով։ Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, հարցը կարգավորելու համար անհրաժեշտ է «ողջամիտ ժամկետ» ասվածը սահմանել օրենքով. «Այս դեպքում դատարանների ծանրաբռնվածությունը կպակասի։ Ժամկետը պետք է հստակեցվի, օրինակ՝ նշվի «չորս ամսվա ընթացքում» կամ ծանր գործերի համար՝ 6 ամիս կամ մեկ տարի։ Միեւնույն ժամանակ դատավորին հնարավորություն պետք է տալ երկարացնելու ժամկետը, բայց հիմնավորված ձեւով»։
Պատգամավորն էլ ընդգծեց, որ պետք է սահմանվի ողջամիտ ժամկետի առավելագույն շեմ. «Գործի քննության ընթացքում շատ գործողություններ կարող են կատարվել, օրինակ, նախնական դատական փուլում միջնորդություններ են լինում, երբ կողմը կարող է միջնորդել փորձաքննություն նշանակելու համար։ Այս գործընթացը երկար կարող է տեւել։ Ճի՛շտ է, այդ ժամանակ գործի ժամկետի հաշվարկը կասեցվում է, բայց ամեն դեպքում ընդհանուր առումով գործքի քննությունը երկարում է։ Կարող է նաեւ գործի քննության ժամանակ կողմերից մեկը մահանա, այս դեպքում իրավահաջորդի հարցը պետք է լուծվի, որը նույնպես ժամանակ է պահանջում։ Այդ ժամկետները չեն կարող դատավորի վրա դրվել»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

11-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO