Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Քաղաքական եւ գիտական պատասխան՝ ադրբեջանական կեղծարարությանը

Ինչո՞ւ Շուշիի ջարդերը չեն դիտարկվում որպես ցեղասպանություն

Շուշիի հայերի ջարդերի 100-րդ տարելիցի կապակցությամբ մարտի 22-26-ը Արցախում՝ Շուշիում, տեղի կունենա միջազգային գիտագործնական գիտաժողով։ Միջազգային ձեւաչափի այս նախաձեռնությունը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը շատ կարեւոր իրադարձություն է համարում։
«ՀՀ»-ի հետ զրույցում նա ասաց, որ գիտաժողովին մասնակցելու են մասնագետներ, պատմաբաններ, քաղաքագետներ ոչ միայն Հայաստանից եւ Արցախից, այլ նաեւ փորձագետներ տարբեր երկրներից, որոնք կգան իրենց դիտարկումներն ու դիրքորոշումներն արտահայտելու Շուշիում կատարված իրադարձությունների վերաբերյալ։ Գիտաժողովի կազմակերպիչներն են՝ Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունները, Հայաստանից կազմակերպիչների շարքում են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, վարչապետին կից տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, «Օրբելի» վերլուծական կենտրոնը, սփյուռքյան մի շարք կառույցներ, մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչները, տարբեր երկրներից անհատներ։
«Այս միջոցառումը շատ կարեւոր նշանակություն ունի ոչ միայն գիտական, այլ նաեւ թուրքական եւ ադրբեջանական հակահայկական քարոզչությանն արժանի պատասխան տալու առումով»,–շեշտում է պատմաբանը։ Քաղաքի հայ ազգաբնակչության կոտորածը, տեղահանությունը, գույքի եւ անձնական ունեցվածքի ոչնչացումն ու թալանը թուրքական բանակի, թաթարների եւ քրդական առանձին խմբավորումների կողմից իրականացվեցին 1920 թ. մարտի 22—26—ն ընկած ժամանակահատվածում։ Ոճրագործության հետեւանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց եւ ոչնչացվեց։ «Կարծում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար հրապարակ նետվող՝ Խոջալուի դեպքերի հետ կապված կեղծ տեսակետների քննությանը չպետք է տրվենք, այլ՝ հակադարձենք իրական պատմական փաստերով, այն հանցավոր քաղաքականության բացահայտմամբ, որն իրականացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Անկախ այդ արհեստական պետության իշխանությունների «գունավորմանը», լինի խորհրդային Ադրբեջան, թե ներկայիս Ադրբեջան, հակահայկական քաղաքականությունը ժառանգաբար փոխանցվում է, եւ այս ուղենիշը կարծես թե միասնական է։ Այս հարցում նրանք լիովին համերաշխված են թուրքական հակահայկական, ցեղասպանական քաղաքական գծին։ Այնպես որ, այս գիտաժողովի անցկացումը Շուշիում ունի ոչ միայն գիտական, այլ նաեւ քաղաքական կարեւոր նշանակություն։ Սա յուրատեսակ քաղաքական եւ գիտական պատասխան է ադրբեջանական կեղծարարությանը, որոնք փորձում են ամեն կերպ, ցանկացած հարթակ օգտագործել կեղծ պատմական փաստերը տարածելու եւ հայերին մտացածին հանցագործությունների մեջ մեղադրելու համար»,–ընդգծեց պատմաբանը։
Ինչո՞ւ Շուշիի ջարդերը չեն դիտարկվում որպես ցեղասպանություն։ Պատմաբաններն ու առհասարակ ոլորտի մասնագետները որպես ցեղասպանություն համարում են Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բնաջնջումը, իսկ Արեւելյան Հայաստանում, Բաքվի, Շուշիի, մինչ այդ Արեշի եւ այլ հայկական բնակավայրերի կոտորածները փորձում են դիտարկել որպես հայ ժողովրդի դեմ ուղղված առանձին հանցագործություններ։
Ա. Մարուքյանը թե՛ պատմական, թե՛ քաղաքական առումով սա սխալ մոտեցում է համարում։ «Սխալ է, որովհետեւ հայերի ցեղասպանության քաղաքականությունը չի ավարտվել միայն արեւմտահայության կամ Կիլիկիայի հայության բնաջնջումով։ Այս քաղաքականության գերնպատակն էր արմատախիլ անել «հայկական սեպը» պանթուրանական ծրագրերի ճանապարհից։ Ինչպես գիտենք, երիտթուրքերը մշակել էին «Մեծ Թուրանի», երեւակայական համաթուրքական պետության գաղափարը, որի ճանապարհին որպես առաջին խոչընդոտ հայ ժողովուրդն էր։ Քանի դեռ կովկասյան ռուսական բանակը կանգնած էր թուրքերի ճանապարհին որպես պատվար, նրանք իրականացրին մասնակի ցեղասպանություն։ Առաջին հարվածը հասցվեց արեւմտահայությանը, եւ երբ այդ կովկասյան ռազմաճակատը կազմալուծվեց եւ ռուսական բանակը հեղափոխական ցնցումների հետեւանքով ետ քաշվեց, այսինքն՝ այլեւս չմնաց որեւէ արգելք, նրանք շարունակեցին այդ արշավանքը՝ ներխուժելով Արեւելյան Հայաստան»,–մանրամասնեց պատմաբանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

12-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO