Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինչ է կատարվում կարագի ապրանքային շուկայում

Եվ ինչ հստակ տարանջատումներ են անում ԵԱՏՄ կանոնակարգերը

Ովքեր են կարագի ապրանքային շուկայի «խաղացողները», ինչքան կարագ է ներմուծվում մեր երկիր, ինչքանը՝ իրացվում, որ երկրներից է ներմուծվում, գնագոյացման ինչ քաղաքականություն է տարվում, ինչքան կարագ է արտադրում եւ արտահանում Հայաստանը, մրցակցային ինչ պատկեր է ուրվագծվում, ինչ խնդիրներ են վեր հանվել, ու դրանց լուծման ինչ առաջարկներ արվել։ Այս եւ այլ հարցերի պատասխանները «ՀՀ»-ն ստացավ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից։
Ինչու ենք հետաքրքրվում հենց կարագի շուկայով։ Որովհետեւ նախորդ տարիների ընթացքում (2019-ից առաջ էլ) հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագի շուկայում կենտրոնացվածության մակարդակը բարձր է, ինչպես նաեւ այն, որ կաթնամթերքը զգալի տեսակարար կշիռ ունի նվազագույն սպառողական զամբյուղում, իսկ 2018 թ. տվյալներով տարեկան 1 շնչի հաշվով կարագի ձեռք բերման համար կատարված ծախսերը կազմել են կաթնամթերքի վրա կատարված ծախսերի մոտ 41 տոկոսը (կարագը դասվում է սպառողների կողմից հիմնականում հայցվող 26 ապրանքի շարքում)։
Մինչ շուկային անդրադառնալը, որոշ պարզաբանումներ ներկայացնենք։ Բանն այն է, որ ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով «կարագը» (ԱՏԳ ԱԱ—ի 0405 10) եւ «կաթնային մածուկը» (ԱՏԳ ԱԱ—ի 0405 20) հստակ տարանջատված են։ Այդուհանդերձ, կառավարության 2017 թ. հուլիսի 6—ի «Առանձին ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների եւ դրանց արտադրատեսակների արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում՝ միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը եւ այդ ապրանքների ցանկերը սահմանելու մասին» որոշմամբ նշված երկու ապրանքատեսակը ներկայացված են «արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների» միեւնույն ծածկագրի ներքո։ Այդ իսկ պատճառով, վերլուծության համադրելիությունն ապահովելու նպատակով ՏՄՊՊՀ կողմից դիտարկվող շուկայի ապրանքատեսակային սահմանում ներառվել է նաեւ 0405 20 ծածկագիրը (ԱՏԳ ԱԱ—ի 0405 20 ծածկագրի ներքո ներմուծված ապրանքը 2018 թ. տվյալներով կազմել է Հայաստան ներմուծված ԱՏԳ ԱԱ—ի 0405 ծածկագրի ներքո ներմուծված ապրանքների ընդամենը 1 տոկոսը)։
Հանձնաժողովն առանձնացրել է ոլորտը կարգավորող իրավական ակտերով նախատեսված հիմնական պահանջները՝ վեր հանելով դրանցում առկա խնդրահարույց դրույթները։ Այսպես, «կարագ սերուցքային» (այսուհետ՝ «կարագ») եզրույթը ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով մեկնաբանվում է որպես բնական յուղ, շիճուկային յուղ կամ վերահամակցված յուղ (թարմ, աղի կամ կծված, ներառյալ պահածոյացված յուղ)՝ պատրաստված բացառապես կաթից, կաթնային ճարպի 80 տոկոս զանգվածային բաժին կամ ավելի, բայց 95 տոկոս զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ, չոր (ճարպազերծված) կաթի մնացորդի 2 տոկոս զանգվածային բաժնի առավելագույն պարունակությամբ եւ ջրի 16 տոկոս զանգվածային բաժնի առավելագույն պարունակությամբ։ Իսկ «կաթնային մածուկ» տերմինը, համաձայն ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի, ներկայացված է որպես տարածվող հատկություն ունեցող ջրայուղային էմուլսիա, որը պարունակում է կաթնային ճարպ՝ որպես միակ ճարպ մթերքի մեջ՝ 39 տոկոս զանգվածային բաժին կամ ավելի, բայց 80 տոկոս զանգվածային բաժնից ոչ ավելի քանակությամբ։
Բացի այդ, կարագը ԱՏԳ ԱԱ—ի 0405 10 ապրանքային դիրքին դասվող ապրանք է, իսկ կաթնային մածուկը՝ 0405 20 ապրանքային դիրքին, որոնց երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը, համաձայն ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29—ի պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ» պայմանագրի, 2019 թ. դրությամբ կազմում են մաքսային արժեքի 13 տոկոսը, իսկ 2020 թ. հունվարի 1—ից՝ մաքսային արժեքի 15 տոկոսը, բայց ոչ քիչ, քան 1 կգ—ի համար 0.22 եվրո (մոտ 120 դրամ)։ Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թ. որոշմամբ հաստատված «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ «սերուցքային կարագը» բնութագրվում է որպես կովի կաթից պատրաստված կարագ, որում ճարպի զանգվածային բաժինը կազմում է ոչ պակաս, քան 50 տոկոս։ Նույն տեխնիկական կանոնակարգով «սերուցքաբուսական սփրեդը» կաթ պարունակող արտադրանք է՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ էմուլսիոն ճարպի հիմքով, որում ընդհանուր ճարպի զանգվածային բաժինը կազմում է 39—95 տոկոս, եւ կաթնային ճարպի զանգվածային մասը ճարպային փուլի բաղադրության մեջ 50—95 տոկոս է։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեեւ մարգարինն ու սփրեդը համարվում են ճարպայուղային արտադրանք, այնուամենայնիվ, հանձնաժողովը նախորդ տարի ուսումնասիրել է նաեւ այս ապրանքների շրջանառության ոլորտներում գործող իրավական ակտերով սահմանվող պահանջները։
Մեկ այլ հստակեցում էլ անենք. Մաքսային միության «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգով» «մարգարինը» ճարպի առնվազն 20 տոկոս զանգվածային մասով էմուլսիոն ճարպային մթերք է, որը բաղկացած է չձեւափոխված կամ ձեւափոխված բուսական յուղերից՝ կենդանական ճարպերով (կամ առանց դրանց), ձկների եւ ծովային կաթնասունների ճարպերով (կամ առանց դրանց), ջրից՝ կաթի կամ դրա վերամշակումից ստացվող մթերքների, սննդային հավելումների ու այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման։ Իսկ սփրեդը (յուղածո) սահմանված է որպես ընդհանուր ճարպի առնվազն 39 տոկոս զանգվածային մասով էմուլսիոն ճարպային մթերք, որն ունի պլաստիկ թանձրություն՝ Ցելսիուսի սանդղակով 36 աստիճանից ոչ բարձր ճարպային փուլի հալման ջերմաստիճանով, որը պատրաստվում է կաթնային ճարպից կամ սերուցքից կամ սերուցքային կարագից, բուսական յուղերից՝ սննդային հավելումների եւ այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման։ Եվ ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով «սփրեդի» համար չկա սահմանված կոնկրետ ԱՏԳ ԱԱ ծածկագիր։ Սփրեդի ներմուծումն արվում է «մարգարինի» կամ «տարբեր պարենային մթերքների» ծածկագրերի ներքո։
ԵԱՏՄ—ի շրջանակում կարագի շրջանառության ոլորտի իրավական կարգավորումների մասով մեկ փաստ էլ մեջբերենք. Բելառուսի գյուղատնտեսության եւ սննդի նախարարության կողմից 2019 թ. հուլիսի 25—ին տեղի ունեցած նիստի ընթացքում ընդունվել է որոշում, որով սահմանվել են որոշակի ապրանքների, այդ թվում կարագի արտահանման նվազագույն գները։ Ընդ որում, համաձայն նշված որոշման, 82.5 տոկոս յուղայնությամբ կարագի մասով սահմանված նվազագույն արտահանման գները տարբերակված են ըստ երկրների։ Մասնավորապես, Ռուսաստանի համար սահմանված կարագի արտահանման նվազագույն գինը 1 կգ–ի համար 375 ռուբլի է, ԵԱՏՄ անդամ այլ պետությունների համար՝ 5.5 դոլար, ԱՊՀ անդամ պետությունների (բացառությամբ ԵԱՏՄ պետությունների) եւ Վրաստանի համար՝ 4.7 դոլար, Ադրբեջանի համար՝ 5.3 դոլար։
Հիմա գանք կարագի ապրանքային շուկայի կառուցվածքին։ 2018 թ. Հայաստան է ներմուծվել 3 986 տոննա կարագ՝ 41 տնտեսավարողի կողմից («Ալեքս հոլդինգ» եւ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ—ները որպես մեկ տնտեսավարող են համարվել)։ 2019 թ. հունվարից հոկտեմբեր 36 տնտեսավարողի կողմից Հայաստան է ներմուծվել 2 727 տոննա կարագ։ 2019 թ. հունվարից հոկտեմբեր Հայաստան է ներմուծվել 9 տոկոսով ավելի քիչ կարագ, քան 2018 թ. նույն ժամանակահատվածում՝ 1 կգ միջին մաքսային արժեքի շուրջ 5 տոկոսի նվազմամբ։ Կարագի ներմուծման կառուցվածքում 2018 թ. տվյալներով առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող 3 ընկերության մասնաբաժինների գումարը կազմել է 68 տոկոս։ 2018 եւ 2019 թթ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածներում կարագի ներմուծման կառուցվածքում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող 3 ընկերության ընդհանուր մասնաբաժինը նույնն է եղել՝ 66 տոկոս։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

12-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO