Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը նաեւ կարագ արտադրող եւ արտահանող երկիր է

2019 թ. արտահանման ծավալներն ավելացել են 3.3 անգամ

2018 թ. Հայաստան կարագ ներմուծվել է 12 երկրից։ Կարագի ներմուծման գծով Հայաստանի ամենախոշոր գործընկեր երկիրը Նոր Զելանդիան է, որին բաժին է ընկել 2018 թ. ներմուծված կարագի շուրջ 44 տոկոսը։ Նոր Զելանդիայից այդ տարի բերվել է 1,736 տոննա կարագ (1 կգ կարագը 2921 դրամ մաքսային արժեքով)։
Ներմուծման ծավալներով հաջորդ երկիրը Ուկրաինան է՝ մոտ 23 տոկոս մասնաբաժնով (շուրջ 903 տոննա, 1 կգ կարագը՝ 2047 դրամ մաքսային արժեքով), որտեղից կարագի ներմուծումներ իրականացրել է 10 ընկերություն (այն դեպքում, երբ Նոր Զելանդիայից ընդամենը մեկ ընկերություն է ներմուծում արել)։ Ուկրաինայից հիմնականում Հայաստան է ներմուծվել քաղցրասերուցքային կարագ՝ 82 եւ 82.5 տոկոս յուղայնությամբ։ Ֆինլանդիային է պատկանում Հայաստան ներմուծված կարագի շուրջ 12 տոկոսը (մոտ 470 տոննա՝ 1 կգ կարագի 2978 դրամ մաքսային արժեքով)։ Ընդ որում, Ֆինլանդիայից ներմուծվել է «Valio» 82 տոկոս եւ «ֆիննական կարագ»՝ 79 տոկոս եւ 82 տոկոս յուղայնությամբ։ Հարկ է նշել, որ 2018 թ. ամենամեծ թվով (21) ընկերությունների կողմից կարագի ներմուծումներ արվել են Ռուսաստանից՝ 1 կգ կարագի ամենացածր մաքսային արժեքով՝ 1756 դրամ։
Սրանք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մեզ փոխանցված տվյալներն են՝ հասկանալու համար կարագի ներմուծման կառուցվածքը։ Մի խոսքով, Հայաստանը 2018 թ. կարագ է ներմուծել 12 երկրից (Նոր Զելանդիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Բելառուս, ՌԴ, Ֆրանսիա, Վրաստան, ԻԻՀ, Դանիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա), ներմուծել է 41 ընկերություն։ Ընդհանուր առմամբ՝ ներմուծվել է 3, 986 տ կարագ՝ 1 կգ—ն 2, 553 միջին կշռված մաքսային արժեքով։
Հետաքրքիր է, իսկ ՏՄՊՊՀ—ն ուսումնասիրե՞լ է, թե ինչ վիճակ է Վրաստանում նույն մասով։ Պարզվում է՝ այո, ուսումնասիրել է, եւ պատկերը սա է. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թ. Վրաստան է ներմուծվել մոտ 4573 տոննա կարագ՝ 1 կգ կարագի 2362 դրամ միջին արժեքով։ Վրաստան կարագի ներմուծում իրականացվել է 21 երկրից, այդ թվում՝ Հայաստանից։ Ընդ որում, հարկ է նշել, որ Վրաստան ներմուծված կարագի ընդամենը 2 տոկոսն է ներմուծվում Նոր Զելանդիայից (1 կգ կարագի 2946 դրամ միջին արժեքով՝ ի տարբերություն նույն երկրից Հայաստան ներմուծված կարագի 1 կգ—ի 2921 դրամի)։
Ի տարբերություն Հայաստանի՝ կարագի ներմուծման գծով Վրաստանի ամենախոշոր գործընկեր երկիրը Ուկրաինան է, որին բաժին է ընկել 2018 թ. ընթացքում Վրաստան կարագի ներմուծման շուրջ 38 տոկոսը։ Բելառուսին է պատկանում Վրաստան կարագի ներմուծման 23 տոկոսը, իսկ Ֆրանսիային՝ 16 տոկոսը։
Կրկին գանք Հայաստան. ի՞նչ է կատարվել 2019 թ. կարագի ապրանքային շուկայում ներմուծման մասով։ Ի տարբերություն 2018 թ. հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի՝ 2019 թ. միեւնույն ժամանակահատվածում դադարեցվել է կարագի ներմուծումը Իրանից եւ Գերմանիայից։ «Սակայն հատկանշական է այն փաստը, որ 2019 թ. ապրիլից կարագի ներմուծում է իրականացվել նոր գործընկեր երկրից՝ Ավստրալիայից»,– «ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։
Բացի այդ, համադրելով համեմատվող ժամանակահատվածներում Հայաստան ներմուծված կարագի քանակական ծավալները, կարող ենք փաստել, որ Ուկրաինայից, Ֆրանսիայից, Դանիայից եւ Լատվիայից ներմուծված կարագի ծավալներն աճել են միջինում 23 տոկոսով, աճել են նաեւ այդ երկրներից (բացառությամբ Դանիայի, որտեղից ներմուծված կարագի 1 կիլոգրամի մաքսային արժեքը կրճատվել է 12 տոկոսով) ներմուծված կարագի 1 կիլոգրամի մաքսային արժեքները։ Այլ է պատկերը մյուս երկրներից ներմուծված կարագի մասով։ Մասնավորապես, այդ երկրներից ներմուծված կարագի ծավալները միջին հաշվով նվազել են 31 տոկոսով, իսկ ներմուծված կարագի 1 կգ—ի մաքսային արժեքը կրճատվել է (բացառությամբ Բելառուսի)։
Ի դեպ, ինչո՞ւ են Բելառուսից ներմուծման ծավալները զգալիորեն կրճատվել։ Անդրադառնալով Բելառուսից ներմուծված կարագի 1 կիլոգրամի մաքսային արժեքի զգալի ավելացմանը (34 տոկոս), ինչն ուղեկցվել է նաեւ ներմուծման ծավալների մեծ չափով կրճատմամբ (74 տոկոս), ՏՄՊՊՀ—ն համարում է, որ նշվածը կարող է Բելառուսի գյուղատնտեսության եւ սննդի նախարարության 2019 թ. հուլիսի 25—ի որոշման հետեւանքը լինել, որով սահմանվել են Բելառուսից արտահանվող կարագի նվազագույն գները՝ ըստ երկրների։
Ի դեպ, Հայաստանը ոչ միայն կարագ ներմուծում, այլեւ արտադրում եւ արտահանում է։ Նշված հանձնաժողովի՝ կարագի ապրանքային շուկայում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018 թ. Հայաստանում արտադրվել է մոտ 683 տոննա կարագ (1 կգ—ի 2,327 դրամ ինքնարժեքով) 29 ընկերության կողմից։ 3 ամենախոշոր կարագ արտադրող ընկերության մասնաբաժինը ընդհանուր կարագի արտադրության մեջ 68 տոկոս է կազմել։
Հանձնաժողովը նաեւ 2018 եւ 2019 թթ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածներում արտադրված կարագի համեմատական վերլուծություն է արել։ Պարզվել է, որ 2019 թ. դիտարկվող ժամանակահատվածում արտադրված կարագի ծավալը մոտ 46 տոկոսով գերազանցել է նախորդող ժամանակահատվածի նույն ցուցանիշը, ինչն ուղեկցվել է նաեւ կարագ արտադրող ընկերությունների թվի ավելացմամբ (28—ից հասնելով 30—ի)։ Ինչ վերաբերում է արտադրված կարագի 1 կգ—ի ինքնարժեքին, ապա պետք է նշել, որ 2019 թ. արտադրված 1 կգ կարագի ինքնարժեքը համեմատվող ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է մոտ 6 տոկոսով։ Բացի այդ, 2019 եւ 2018 թթ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածներում կարագի արտադրության կառուցվածքում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող 3 ընկերության ընդհանուր մասնաբաժինը կազմել է 69 տոկոս։
Հայաստանից կարագի արտահանման ծավալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2018 թ. արտահանվել է մոտ 16 տոննա կարագ՝ 40 797 հազար դրամ մաքսային արժեքով (1 կգ կարագի միջին 2 522 դրամ մաքսային արժեքով)։ Եվ այդ արտահանումն արել է 3 ընկերություն։ 2018 եւ 2019 թթ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածներում Հայաստանից արտահանված կարագի համեմատական վերլուծության համաձայն, արտահանված կարագի ծավալները մոտ 4 անգամ ավելացել են՝ կազմելով 52 տոննա, ինչն ուղեկցվել է արտահանված կարագի 1 կիլոգրամի մաքսային արժեքի մոտ 3 տոկոս կրճատմամբ։ Բացի այդ, ավելացել է նաեւ կարագի արտահանում իրականացնող ընկերությունների թիվը (3—ից՝ 5)։ 2018 թ. կարագի արտահանման մասով Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, որին պատկանում է արտահանված կարագի 98 տոկոսը։
Հատկանշական է, որ կարագի արտահանմամբ զբաղվող բոլոր ընկերությունները միաժամանակ զբաղվում են նաեւ կարագի արտադրությամբ, ինչը վկայում է Հայաստանից կարագ ներմուծող երկրներում հայկական կարագի նկատմամբ պահանջարկի ավելացման եւ հայկական կարագի մրցունակության բարձրացման մասին։ Այնուամենայնիվ, իսկ ինչքանն ենք իրացնում եւ, ի վերջո, ինչ խնդիրներ են վեր հանվել այս շուկայում ու ինչ առաջարկներ արվել. այս մասին առանձին կխոսենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

13-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO