Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Պահպանենք հանդարտություն եւ չմատնվենք խուճապի

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնահատելու համար այսօր կառավարությունում խորհրդակցություն կհրավիրվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում կհրավիրի խորհրդակցություն՝ կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար։ Այդ մասին վարչապետը երեկ հայտարարել է «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում։
«Վաղվա մեր քարոզչական միջոցառումները պետք է հետաձգվեն, որովհետեւ վաղն աշխատանքային ռեժիմի մեջ եմ լինելու կառավարությունում այս թեմայի շուրջ ողջ ինֆորմացիան հավաքագրելու նպատակով։
Այսօր էլ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, մանրակրկիտ քննարկում։
Իմ խնդրանքն է, որ մենք, ինչպես եւ նախկինում, պահպանենք հանդարտություն եւ այս իրավիճակին չվերաբերվենք չափազանցված մոտեցումներով։ Մեր բոլոր հիվանդներին առողջություն եմ մաղթում, բայց սա այն դեպքն է, երբ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը շատ մեծ է։ Անհասկանալի է, երբ մեր հայրենակիցները միջոցներ են ձեռնարկում իրենց ջերմություն ունենալը թաքցնելու ուղղությամբ՝ այսպիսով վտանգի տակ դնելով իրենց ընտանիքի անդամների, հարազատների առողջությունը։ Սա անընդունելի մոտեցում է, եւ պետք է ախտանշաններ ունենալու դեպքում դիմել մասնագետին»,–«Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի ամենամեծ գործոնը յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունն է՝ սկսած հիգիենայի պահպանմամբ, ավարտած մասնագետների հորդորները կատարելով։
Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է. «Այսպիսով, արձակուրդս ընդհատում եմ, վաղն աշխատանքի մեջ կմտնեմ։ Վաղը կրթական համակարգը չի աշխատի՝ նախակրթարաններ, դպրոցներ, բուհեր, եւ վաղվա խորհրդակցությունների արդյունքում ըստ անհրաժեշտության այլ միջոցառումների մասին նույնպես կհայտարարենք։ Բնականաբար, վաղը մեր քարոզչական միջոցառումները տեղի չեն ունենա։ Կոչ եմ անում պահպանել հանդարտություն»։
Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարի տեղեկացմամբ. «Հաստատվել է նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք։ Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում։
Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին։
Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի պատճառով նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր։ Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»։

13-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO