Բնակիչները դժգոհ են իրենց ճանապարհների վիճակից Թումանյան խոշորացված համայնքի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի բնակիչները քիչ նեղություններ չեն կրում գյուղեր տանող կիսաքանդված, անբարեկարգ ճանապարհի (հանրապետական նշանակության Հ-70/Մ6-Մարց-Աթան)՝ երթեւեկության համար դժվարամատչելի լինելուց։ Ահա եւ չիմանալով ում դիմել, տեղեկություններ ստանալու, իրենց դժգոհությունը մարզի ղեկավարությանը հայտնելու համար հիշյալ գյուղերի բազմաթիվ բնակիչներ եկել էին մարզկենտրոն Վանաձոր։ Բնակիչներին հանդիպեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Մարզպետն ինքն էլ լավատեղյակ լինելով՝ լսեց նրանց. հատկապես ձնհալից հետո ճանապարհն ընդհանրապես դժվարամատչելի է դարձել, եւ լուրջ խնդիրներ կան հատկապես հիվանդների, գյուղմթերքի տեղափոխման դեպքերում։ Անդրեյ Ղուկասյանը խոստացավ անպայման այցելել բնակավայրեր եւ այնտեղ եւս քննարկել այդ եւ ներհամայնքային բոլոր խնդիրները։ Իսկ նշված ճանապարհի մասին ասաց, որ հիմնանորոգումը ներառված է 2021 թ. ծրագրում։ Այն ամբողջությամբ հիմնանորոգվելու է, եւ խոսքը շուրջ 2 մլրդ դրամի մասին է։ Եթե այս տարվա ընթացքում տնտեսումներ լինեն, չի բացառվում, որ ինչ—որ աշխատանքներ կիրականացվեն նաեւ այս տարի։ Նկատի ունենալով, որ խնդիրը տասնամյակների վաղեմություն ունի, կարծում ենք, հաջորդ տարվա ծրագրում ընդգրկումն արդեն իսկ լուրջ ձեռքբերում է։ Անդրեյ Ղուկասյանը վստահեցրեց, որ մինչ այդ, ճանապարհի հարթեցումն ու անցանելիությունը որոշակի ապահովելու նպատակով, աշխատանքներ կիրականացվեն ողջ տարվա ընթացքում։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ Լոռի
18-03-2020
|

փակել >>
|