Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ստեղծվել է բարենպաստ իրավական դաշտ

Գյուղատնտեսության համար առաջնային ռեսուրսներ են հողը եւ ջուրը

Գարնան գալուստը Հայաստանում ավանդաբար նշանավորվել է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով։ Այս ոլորտը եղել է մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, որի հետագա զարգացումը թելադրում են թե՛ պետության շահերը, թե՛ համաշխարհային զարգացումները, երբ բնակչության աճի հետ մեկտեղ ավելանում է գյուղմթերքի պահանջարկը։ Գյուղատնտեսության համար առաջնային ռեսուրսներ են հողը եւ ջուրը, որոնց ծավալների օգտագործման ու որակի հարցերում հանրապետությունում կան խնդիրներ։ Այստեղ անդրադարձ կարվի հողի խնդիրներին։ Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրների համար հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն առանձնակի կարեւորության հարց է։
Ներկայում այս ոլորտում առաջնային լուծման պահանջ ունի ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման հարցը, այլեւ եղած հողային ռեսուրսների որակների պահպանումը։ Կլիմայական գլոբալ փոփոխությունները եւ ավելացվող մարդկային գործոնը Հայաստանի տնտեսական քաղաքականության օրակարգ են բերել հողերի անապատացման հիմնահարցը։
Մեր երկրի գյուղատնտեսական նշանակության հողերը 2044.2 հազար հեկտար են (ոռոգվողը՝ 155.2 հազար հեկտար), որից 444.8 հազար հեկտարը (118.2—ը՝ ոռոգվող) վարելահողեր են։ Բազմամյա տնկարկներ կան 36.4 հազար հեկտարի վրա, որոնք հիմնականում ոռոգելի են, իսկ 121.1 հազար հեկտար խոտհարքերը եւ 1051.1 հազար հեկտար արոտներն անջրդի են։
Հողերի ոռոգումն առաջնային գործոն է, քանի որ անապատացումը չորային շրջաններում հողերի դեգրադացիայի վերջնական փուլն է։ Այն բնապահպանականից զատ ունի սոցիալ—տնտեսական հետեւանքներ։ Անապատացումը հանգեցնում է տվյալ տարածքի հողերի կենսաբանական կարողության վերացմանը, որին անխուսափելիորեն հաջորդում են սոցիալ—տնտեսական բացասական հետեւանքները։
Գյուղատնտեսության զարգացման ցածր մակարդակ ունեցող գրեթե բոլոր երկրներում այն պայմանավորված է նրանց տարածքների գերակշիռ մասի հողերի անապատացումով ու դեգրադացիայով։ Ներկայում աշխարհում այդպիսի խնդիր ունի 110 երկիր, եւ դրա ազդեցությունը կրում է 1.5 մլրդ մարդ։
Անապատացման խնդիրը երկրների զարգացման հիմնական խոչընդոտներից է եւ ստացել է համամարդկային բնույթ, որի լուծման ուղղությամբ միջպետական եւ ներպետական մակարդակներում մի շարք միջոցառումներ են իրականացվում։ Մարդկությունը ձգտում է հասնել հողերի չեզոք դեգրադացիայի, ինչը կապահովի հողերի վիճակի բարելավումը, որն էլ իր հետ կբերի սոցիալական եւ տնտեսական օգուտներ, ինչպես նաեւ կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը։
Հայաստանում այս ուղղությամբ մշակվել եւ իրականացվում է անապատացման դեմ պայքարի ազգային ծրագիր, որի շրջանակներում կատարվել են մի շարք միջոցառումներ։ Մեր երկրում անապատացման հիմնական պատճառներն են ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների նվազումը, ցանքատարածությունների արդյունավետության իջեցումը։ Հայաստանի տարածքի գրեթե կեսը՝ 12.789.5 քառակուսի կմ—ն, կիսաչոր կամ չոր կիսախոնավ տարածքներ են, որոնք առաջնային գտնվում են անապատացման ռիսկի առաջ։ Հետեւաբար, այս խնդրի լուծումը հանրապետության համար ունի առանձնակի կարեւորություն։
Հայաստանում կլիմայական գործոններից հետո անապատացման գործընթացների ծավալների ընդլայնման մեջ երկրորդ մեծ գործոնը մարդկայինն է։ Հողային ռեսուրսների վրա բացասական հետեւանքներ են թողնում մարդու այնպիսի գործողությունները, ինչի հետեւանքով քաղաքաշինական նպատակներով օգտագործում են բերրի հողային տարածքները, խախտվում են վարի, ոռոգման եւ դրենաժի կանոնները, արտեզյան ավազաններն են գերշահագործվում, ինչպես նաեւ կատարվում են ապօրինի անտառահատումներ։
Հայաստանի հողերի անապատացման գործընթացի վրա զգալի ազդեցություն ունի նաեւ արդյունաբերական եւ ընդերքօգտագործման նպատակով հողային ռեսուրսների օգտագործումը, որը 2019 թ. տվյալներով ընդգրկում է հանրապետության տարածքի 38.6 հազար հեկտարը։ Սա հողային ռեսուրսների այն եզակի կատեգորիան է, որի ծավալները վերջին տարիներին ավելացել են, այն դեպքում, երբ նվազում են վարելահողերի եւ այլ նշանակության հողերի ծավալները։ Արդյունաբերական եւ ընդերքօգտագործման նպատակով օգտագործվող հողերի ծավալները դեռ 10 տարի առաջ՝ 2009 թ. 29.3 հազար հեկտար էին կազմում։ Այս հողերի մեծ մասը բաց եղանակով շահագործվող հանքերն են։
Անապատացմանը նպաստում են նաեւ արոտներում գերարածեցումը, ինչպես նաեւ հիդրոէներգետիկան, երբ բնապահպանական նորմերը չպահպանելու պատճառով ՓՀԷԿ—երը ջրազրկում են զգալի տարածքներ։
Վերեւում նկարագրված իրավիճակը եւ անապատացման թվարկված պատճառների քանակն ու բազմազանությունը պարտադրում են խնդրին տալ համալիր լուծումներ։ Այն, իր հերթին, ենթադրում է նպատակային աշխատանքի երկարաժամկետ ռազմավարության մշակում ու իրականացում։ Արդյունավետ գործողություններ իրականացնելու համար անհաժեշտ է նախ կատարելագործել օրենսդրական դաշտը, որն ուղղվելու է հողերի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Այս նպատակով արդեն կատարվել են բարեփոխման էական քայլեր, ինչի արդյունքում ստեղծվել է բարենպաստ իրավական դաշտ երաշտների հետեւանքների եւ հողերի դեգրադացիայի մեղմման ուղղությամբ որոշումների կայացման համար։ Խնդրի լուծման ուղղությամբ տնտեսական խթանի մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ է սահմանել անապատացման ենթարկված տարածքների չափանիշները եւ դրանց իրավական կարգավիճակը։ Վերջինիս արդյունավետ կազմակերպման համար կարեւոր են գիտական մեթոդներով կլիմայական երեւույթների մոնիթորինգը եւ ճշգրիտ կանխատեսումները։
Անապատացման խնդիրները մեծապես կախված են նաեւ հիմնահարցի վերաբերյալ հասարակության իրազեկվածության ցածր մակարդակից։ Երկրի բնակչությունը շատ դեպքերում տեղեկացված չէ անապատացման երեւույթների ու հետեւանքների մասին եւ այդ պատճառով չի դրսեւորում համարժեք վարք։ Համապատասխան գիտելիքները եւ խնդրի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը էականորեն կնպաստեն խնդրի համակարգային լուծմանը։
Վերջին հաշվով այս կարեւոր խնդրի լուծումը պետություններից պահանջում է զարգացնել այնպիսի ճյուղեր, որոնք տնտեսապես ավելի շահավետ են եւ երկարաժամկետ առումով կարող են ապահովել արդյունքներ՝ չխաթարելով հողային ռեսուրսների հավասարակշռությունը։ Դրանք են գյուղատնտեսության ոլորտում էկոհամակարգային մոտեցումները, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, որոնց ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

18-03-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO