Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՄԱՐԶԵՐ


Ապահովել բարձրակարգ բուժսպասարկում

Առողջապահական հիմնարկների հաշվետվություններն ընդունելով՝ Լոռու մարզպետը նպատակ ունի տեղեկանալու՝ ինչպե՞ս են աշխատել հանրույթները, ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրել եւ մտահոգող ինչ հարցեր ու խնդիրներ ունեն։ Հաշվետվություն ներկայացրեց նաեւ Վանաձորի թիվ 5 համաբուժարանի տնօրեն Կարինե Բաղդասարյանը, ով մեկ տարի է պաշտոնավարում։ Նա գլխավոր ձեռքբերում համարեց հանրույթում ստեղծված աշխատանքային հարաբերություններն ու ջերմ մթնոլորտը, ստվերային դրամաշրջանառության բացառման շնորհիվ հնարավոր է եղել զգալիորեն բարձրացնել թե՛ վճարովի ծառայությունների մուտքերը եւ թե՛ շուրջ 45 տոկոս խնայողություններ ունենալ, որոնք ուղղվել են աշխատապայմանների բարելավմանը, նոր սարքավորումների ձեռքբերմանը։ Համալրվել են նոր երիտասարդ մասնագետներով, ինչի շնորհիվ երկարել է հատկապես նեղ մասնագիտություների գծով հիվանդների սպասարկման աշխատաժամանակը, սկսել են մատուցել նոր ծառայություններ, որոնք նախկինում չեն ունեցել մասնագետների բացակայության պատճառով։ Խնդիրներից առաջնայինը աշխատասենյակների վերանորոգման կարիքը համարեց, ընդհանուր ջեռուցման ապահովումը եւ որոշ բուժսարքավորումների նորացումը։ Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկայացրեց հիմնական պահանջը. «Մեր նպատակը պետք է լինի, որ ազգաբնակչությունը համաբուժարաններ դիմի ոչ թե ճարահատյալ, որովհետեւ գումար չունի, կամ որովհետեւ տեղեկանք է պետք, այլ բարձրակարգ բուժսպասարկում ստանալու նպատակով»։ Ինչ վերաբերում է մատնանշված խնդիրներին՝ նա խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում օգնել, որ դրանք լուծում ստանան։ Հարց բարձրացվեց նաեւ բուժաշխատողների վերապատրաստումները տեղում կազմակերպելու հնարավորության մասին, ինչի հետ կապված էլ նշվեց, որ առաջարկություն կներկայացվի նախարարություն։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

18-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO