Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Առցանց կրթական ծրագրերն արտակարգ դրության պայմաններում

Մեկուսացումը՝ կրթամշակութային ժամանցի հնարավորություն

Հայաստանի մշակութային օջախները՝ թանգարանները, թատրոնները, պատկերասրահները, գրադարանները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում որդեգրեցին աշխատանքային նոր ձեւաչափ։ Դեռեւս մարտի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ժամանակավորապես փակվեցին նախարարության ենթակայությամբ գործող մշակութային ոլորտի կազմակերպությունները։ Նախարարության կողմից առաջարկվեց «Տնից թանգարան» առցանց կրթական ծրագիրը, որին միացան գրեթե բոլոր թանգարանները՝ առաջարկելով հետաքրքիր ինտելեկտուալ խաղեր, առաջադրանքներ։ Այդ կերպ փորձ է արվում պահպանել արվեստասեր հասարակության եւ հատկապես երեխաների ակտիվ կապը մշակութային օջախների հետ։
«Տնից թանգարան» ծրագրին միացել է նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահը՝ առաջարկելով հետաքրքիր առաջադրանքներ եւ նորարարական գաղափարներ։ «Մեր բաժնի թիրախում են 6-17 տարեկան երեխաներն ու պատանիները, որոնց համար ստեղծագործական աշխատանքները, արվեստի հետ կապված հարցադրումները, առաջադրանքները հնարավորություն կտան զարգացնել երեւակայությունը, լսել ընտանեկան պատմություններ եւ ընտանիքի անդամների հետ միասին պատրաստել արվեստի գործեր։ Մեր նպատակն է, որ ստեղծված իրավիճակում մեր հասարակությունը չկտրվի թանգարանից եւ հաղորդակից լինի արվեստին նույնիսկ տնից»,– «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց պատկերասրահի գիտակրթական բաժնի վարիչ Անի Նազարյանը։
Ծրագրի շրջանակներում ֆեյսբուքյան հարթակում պարբերաբար կազմակերպվում են հարցումներ, մրցույթներ, վիկտորինաներ եւ տարաբնույթ առաջադրանքներ, գործնական—ստեղծագործական աշխատանքների հանձնարարություններ։ «Մենք հրավիրում ենք ճանապարհորդելու արվեստի աշխարհում, ծանոթանալու մեր հարուստ հավաքածուին, հայ անվանի հեղինակների հայտնի եւ անհայտ աշխատանքներին։ Այդ կերպ հնարավորություն ենք տալիս մեր արվեստասեր հասարակությանը տանը մնալով զգալ իրենց նկարչի կամ քանդակագործի դերում եւ ներկայացնել սեփական ստեղծագործությունները»,–մանրամասնեց նա՝ նշելով, որ հետեւորդ—մասնակիցների աշխատանքները հետագայում տեղադրվում են իրենց կայքէջում, իսկ լավագույն աշխատանքներն արժանանալու են խրախուսական պարգեւների։
Առաջարկվող ծրագրերից զրուցակիցս անդրադարձավ «Կանայք արվեստում» ծրագրին, որի շրջանակներում հանրությանն են ներկայացվում հայ կին արվեստագետների, ինչպես նաեւ հայտնի հայազգի կերպարվեստագետների կանանց եւ սիրելիների իրական լուսանկարներն ու հեղինակների վրձնին պատկանող գեղանկարչական դիմանկարները. «Ակնկալում ենք մեր հետեւորդների ակտիվ մասնակցությունը, որի արդյունքում տեղեկությունների փոխանակման եւ նրանց գործունեության լուսաբանման շնորհիվ կճանաչենք մեր կին ստեղծագործողներին»։
Իրականացվում է «Ճանաչենք մեր էպոսը» խորագրով վիկտորինա՝ հիմնված Հ. Կոջոյանի «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքի վրա, մասնավորապես պատկերասրահի ֆեյսբուքյան էջում տեղադրվում են հեղինակի գրաֆիկական աշխատանքի տարբեր դրվագներ եւ Էպոսից հատվածներ՝ առաջարկելով տեքստը համապատասխանեցնել նկարին։
Ազգային պատկերասրահի օրացույցում կարեւոր իրադարձություն էր Դալիի եւ Պիկասոյի աշխատանքների ցուցադրությունը, որը գործելու էր մինչեւ ապրիլի 26—ը։ Սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը պայմանավորվածություն է ձեռք բերել հավաքածուի տիրոջ՝ Ալեքսանդր Շադրինի հետ ցուցահանդեսը երկարաձգվելու վերաբերյալ։ Նազարյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի շրջանակներում ունեն ինտերակտիվ—կրթական ծրագիր 8—16 տարեկանների համար, որին շուրջ 1000 երեխա էին գրանցվել, եւ ցուցահանդեսի վերաբացումից անմիջապես հետո կմեկնարկի նաեւ կրթական ծրագիրը։ Իսկ մինչ այդ Դալիի եւ Պիկասոյի աշխատանքների մասին կպատմեն առցանց հարթակում։
Առցանց հարթակում բազմաբնույթ ծրագրերով է ներկայանում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն–թանգարանը՝ ամեն օր տեղադրելով կոմպոզիտորի ստեղծագործությունների տեսանյութեր եւ առաջարկելով մասնակցել վիկտորինաների եւ ուսուցողական խաղերի։
Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանն առաջարկում է պարտադիր մնալ տանը եւ մասնակցել «Տուն, թեյ, գիրք» ֆոտոմրցույթին։ Մասնակիցը պետք է նկարի իր գիրքը, թեյը գեղագիտական մոտեցմամբ եւ նկարն ուղարկի իրենց։ Նկարի հետ անհրաժեշտ է նշել որեւէ մեջբերում Թումանյանի կամ այն գրքից, որը կարդում են։
Վիրտուալ այցելությունների միջոցով ցուցանմուշներին ծանոթանալու առաջարկներ ունեն Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Երվանդ Քոչարի, Եղիշե Չարենցի տուն—թանգարանները։ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը նույնպես աշխատում է առցանց՝ առաջարկելով վիրտուալ շրջագայություն, ինչպես նաեւ կինոդիտումներ եւ հետաքրքիր գրքեր ընթերցանության համար։ «Բուն TV» հայալեզու ալիքը ներկայացնում է տարբեր ոլորտների վերաբերյալ դասախոսություններ։
Սա ընդամենը մի փոքր հատվածն է, որ առաջարկում են հայաստանյան մշակութային կրթօջախները։ Միեւնույն ժամանակ որքան էլ հետաքրքիր եւ քիչ ծախսատար լինի համացանցի միջոցով մեր մշակութային օջախներ շրջայցը, չենք մոռանում, որ այս դժվարին ժամանակաշրջանը հաղթահարելուց հետո անձամբ պետք է այցելել թանգարաններ, թատրոններ ու պատկերասրահներ։ Չէ՞ որ իրական կյանքն ավելի գունեղ է եւ գրավիչ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

20-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO