Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ՍՈՑԻՈՒՄ


Լինել զգուշավոր, խուսափել անցանկալի տրամադրություններից

Իրավիճակն ունի ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդեցություն

Ցանկացած նոր իրավիճակ կարող է սթրեսային լինել, եթե մարդը չգիտի՝ ինչպես վարվել կամ ինչ է սպասվում դրա հետեւանքով։ Կորոնավիրուսի համավարակը նոր իրավիճակ եւ «խաղի կանոններ» է ստեղծել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա այնպիսի իրավիճակ է, որն ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ազդեցություն։
Դրական ազդեցություն կարող է ունենալ այն իմաստով, որ միավորման մեկնարկ դառնա պառակտված, երկփեղկված հասարակության համար, ինչը խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծում հասարակության հոգեկան կյանքում։ «Նման իրավիճակներում մարդկանց մոտ ուժեղանում են պաշտպանական ֆունկցիաները։ Նրանք սկսում են գիտակցել, որ անկախ այն բանից, թե որ քաղաքական, սոցիալական կամ այլ խմբերում էլ լինեն, պետք է սթափվեն եւ հասկանան, որ բոլորս «մենք ենք»։ Հասարակությունը միատարր է այս համաճարակի առջեւ, յուրաքանչյուրս հազարավոր թելերով կապված ենք միմյանց հետ, եւ հենց դա էլ նպաստում է «մենք»—ի զգացողության ուժեղացմանը»,–մանրամասնեց հոգեբանը։
Այսօր, ցավոք, հաճախ ենք փորձում ստեղծված իրավիճակում մեղավորներ փնտրել՝ այդ կերպ փորձելով պատասխանատվությունը հեռացնել մեզանից։ Զրուցակիցս նկատեց, որ մարդը բանական արարած է եւ հատկապես վտանգի առջեւ միշտ բնականորեն հարց է տալիս, թե ինչու այդպես եղավ, մեզանից յուրաքանչյուրն էլ կյանքում խնդիրների բախվելիս փորձում է պատճառը գտնել։ «Գործ ունենք մի երեւույթի հետ, որի պատասխանատվության ծանրությունը միայն անհատ քաղաքացու վրա դնելը ճիշտ չէ։ Փողոցում տեսնում եմ մարդկանց մի ստվար զանգված, որոնք դիմակներով եւ ձեռնոցներով են ման գալիս, այսինքն՝ երբ մարդկանց ճիշտ եւ գրագետ ներկայացվում է վտանգը, հասարակությունն էլ համարժեք պատասխան է տալիս։ Դա կնպաստի, որ մարդիկ ավելի լուրջ մոտենան խնդրին»,–ասաց Նալչաջյանը՝ նշելով, որ պետք է հաշվի առնենք, թե ինչ սխալներ գործեցին այն երկրները, որտեղ մեծ տարածում գտավ վիրուսը, եւ ինչ արեց, օրինակ, Չինաստանը, որ կարողացավ հաղթահարել վիրուսի տարածումը։
Անդրադառնալով մարդկանց կողմից խանութներից մեծաքանակ գնումներին՝ հոգեբանը նշեց, որ պետք չէ մեղադրել մարդկանց մեծաքանակ պարեն գնելու համար, քանի որ դա հնարավորություն է տալիս ավելի քիչ դուրս գալ տնից եւ ավելի քիչ շփվել այլ մարդկանց հետ. «Մեծ գնումներն արդարացված են նրանով, որ մի քանի օրվա համար գնում կատարելու դեպքում մի քանի օր ավելի քիչ ես դուրս գալիս մարդաշատ վայրեր, խանութներ եւ այլն։ Ինքնամեկուսացվելը կարեւոր միջոցառումներից մեկն է, եւ եթե ստիպված ես դուրս չգալ, ապա, բնականաբար, այդ օրերի համար տանը պետք է պարեն լինի։ Մեղադրել պետք չէ։ Դա առավելապես զգուշավորության դրսեւորում է։ Մարդիկ իրենց այդպես ապահովագրում են»։
Անցանկալի տրամադրությունների տարածումից խուսափելու լավագույն պայմանը կառավարման լծակներ ունեցող մարդկանց հանդեպ վստահությունն է։ «Բարեբախտաբար այսօր կան նաեւ ինքնակազմակերպվող մարդիկ, մեծ աշխատանք են կատարում բժիշկները, որոնք անմիջապես բախվում են վտանգի հետ։ Ցանկալի է, որ ճգնաժամային պայմաններում ներգրավվեն նաեւ փորձառու մասնագետները։ Շատ ուշադիր պետք է լինել անկումային տրամադրությունների դեմն առնելու համար, քանի որ այն խեղաթյուրում է հասարակական կյանքը եւ շատ լուրջ վտանգի առջեւ կանգնեցնում պետությանը»,–ընդգծեց հոգեբանը։ Բնականաբար, տանը երկարատեւ մնալը կարող է ունենալ իր հոգեբանական ազդեցությունը, չէ՞ որ կարող է ստիպված լինենք շաբաթներ շարունակ տանը մնալ։ Նման պայմաններում մասնագետն առաջարկում է ապահովել ինքնազբաղվածությունը եւ հավատում է, որ գրագետ մոտեցման դեպքում այս իրավիճակից կարելի է ավելի ուժեղացած դուրս գալ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

20-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO