Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.07.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Տանը մնա եւ օրն անցկացրու... թատրոնում

«Ֆեյսբուքը» դեռ երբեք այսքան օգտակար չէր եղել

Մինչ ոմանք հնդկական սերիալ են դիտում, մշակութասերները ժամանակն անցկացնում են «Ֆեյսբուքում»՝ առցանց վայելելով հանրապետության մի շարք թատրոնների տեսագրված ներկայացումները։ Նախաձեռնության առաջամարտիկը Պատանի հանդիսատեսի թատրոնն է։
«Տանը մնա» նախաձեռնության շրջանակներում ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով արդեն հեռարձակել են «Շունն ու կատուն», «Փայտե մարդը», այսօր երեկոյան էլ, ժամը 21։00-ին օնլայն կցուցադրեն արդեն երրորդ ներկայացումը՝ «Վերջին ուսուցիչը»։ Միայն «Շունն ու կատուն» ներկայացումը հինգ օրվա ընթացքում մոտ 29 հազար դիտում է ունեցել, 25 հազար «այցելու» էլ ապահովել է «Փայտե մարդը» ներկայացումը։ «Տնօրինությունը, ինչպես նաեւ ես գնում ենք աշխատանքի։ Այս օրերին փորձում ենք որոշ գործեր ավարտին հասցնել։ Հետեւում եւ կազմակերպում ենք արտադրական աշխատանքը, դրանց ավարտը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Օնլայն տիրույթում դիտումները նայելիս կարելի է ենթադրել, որ թատերասերների թիվն անհամեմատ մեծ է։ Իսկ այցելուների ի՞նչ պատկեր ունենք «իրական կյանքում»։ Հասարակայնության հետ կապերի ճիշտ աշխատանքի, նաեւ թատրոնի տնօրինության ջանքերի շնորհիվ ՊՀԹ—ն ունեցել է տոմսերի վաճառքի աճող ու դրական ցուցանիշ՝ բերելով թատրոնին մեծ շահույթ։ Այս մասին նշում է Դավիթ Հարությունյանը։ Ըստ նրա՝ հանրապետության գրեթե բոլոր թատերական օջախներում տոմսային տնտեսության մեխանիզմները վերանայվել են, եւ յուրաքանչյուր թատրոն որդեգրել է իր ուրույն աշխատելաոճը՝ օրենքով թույլատրելի սահմաններում։
«Թատերական կյանքի ակտիվության մասին են վկայում տոմսարկղների հերթերի առկայությունը, ինչպես նաեւ տոմսերի առցանց վաճառքը, որը նույնպես զգալի ցուցանիշներ է ապահովում թատրոնների համար։ Մեր տնօրինությունն իր վարչական կազմի եւ մարքեթինգային խմբի հետ ուսումնասիրելով թատերական դաշտի հագեցվածությունը, ներկայացումների ժանրային առանձնահատկությունները եւ այլ հարցեր, իր մեխանիզմներն է ներդնում այդ գործում։ Տոմսային տնտեսության վերաձեւավորման շրջանը դժվար էր, բայց հուրախություն մեզ՝ դահլիճների հագեցվածությունն աստիճանաբար մեծացավ եւ ցույց տվեց դրական պատկեր»,–ընդգծեց Դ. Հարությունյանը։ Թատրոնների նվազ հաճախելիության փաստը Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը պայմանավորում է աշխատակազմի ոչ բավարար հմտություններով եւ ներկայացումների գեղարվեստական որակով։
Տեսնենք, թե ինչ ունենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ «Տանը մնա» նախաձեռնությանը դեռեւս թատրոնը չի մասնակցում։ Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, իրենց ներկայացումների տեսաերիզները եւս, հնարավոր է, շուտով տեղադրվեն ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ «Ստեղծագործական պրոցեսի հետ կապված որոշում կկայացնենք առաջիկայում»,–ասաց նա։ Թատրոնի որոշ ծառայություններ անցել են օնլայն ռեժիմի, հարցերը լուծվում են հեռախոսով։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

21-03-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO