Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Այս իրավիճակը մեզ հնարավորություն տվեց

Ավելի արագ անցնելու հեռավար կրթության պիլոտային ծրագրերի

Արտակարգ իրավիճակում ուսումնական հաստատությունների՝ հեռավար ուսուցման ռեժիմի անցնելու եւ դրա արդյունավետության շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանի հետ։
–Տիկին Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում հեռավար ուսուցման անցնելու գործընթացը, եւ ի՞նչ արձագանքներ կան այս պահին։
–Կարծում եմ՝ այն արդեն իսկ զանգվածային է դառնում։ Անձնական օրինակներով ասեմ, որովհետեւ այս դեպքում դրանք շատ ավելի հավաստի են։ Ամուսինս դասախոս է եւ իր ուսանողների հետ «Զում»—ով է հիմա աշխատում։ Փոքրիկս «Խան էքըդեմի» հարթակում է մաթեմատիկա պարապում։ Եվ շատ ավելի սիրով է սկսել անել։ Այսինքն՝ շատ հետաքրքիր է, որ հիմա մենք ստիպված սկսեցինք բացահայտել նոր հնարավորություններ, որոնք երեխաների համար շատ հետաքրքիր են։ Օրինակ՝ եթե յոթ տարեկան աղջկաս կես ժամ, քառասուն րոպե մաթեմատիկայի տետրի վրա կենտրոնացնելը բավական բարդ էր, այսօր երկու ժամ գամված այդ վարժություններն է անում, որովհետեւ նրան շատ ավելի հետաքրքիր է համակարգչով աշխատելը։ Այսինքն՝ ամեն իրավիճակ, ցանկացած ճգնաժամ, այնուամենայնիվ, որոշակի հնարավորություն է ստեղծում։ Տարիներ շարունակ խոսվել է հեռավար կրթության անհրաժեշտության եւ մասսայականացման մասին, տարիներ շարունակ ասվել է՝ քայլեր իրականացվում են եւ այլն, եւ այլն, հիմա մենք ստիպված դրան ենք անցնում։
–Իսկ տեխնիկական հագեցվածությունը բավարա՞ր է։
–Հիմա ամբողջ հարցն այն է, որ երբ արդեն Հանրային հեռուստաընկերությամբ ու «Յուքոմի» ալիքով արդեն դասերը տրվում են, տեխնիկական հագեցվածության խնդիր չկա, որովհետեւ ամենահեռավոր մարզում էլ, ամենաաղքատ տանն էլ գոնե մեկ հեռուստացույց կա, անհրաժեշտության դեպքում տվյալ ժամին այդ ալիքը միացնում են, եւ երեխան դասը տեսնում է։ Եթե անգամ համակարգիչ էլ չունենան տանը, հեռախոս կունենան։ Այստեղ ինտերնետի հասանելիության հարցն է, բայց քանի որ Հանրային հեռուստաընկերությամբ է արվելու, դա եւս խնդիր չէ։ Այդ առումով այս պահին տեխնիկական որեւէ հարց չի լինելու։ Հանրային հեռուստաընկերության ներգրավվածությունը մի ուրիշ գաղափար է, որն արդեն մի քանի ամիս է՝ քննարկում ենք ՀՌԱՀ—ի մեր գործընկերների հետ եւ ՀՌԱՀ—ի մասին օրենքի փոփոխության շուրջ։ Մեր հիմնական դիտարկումներից մեկն այն է, որ Հանրային հեռուստաընկերության մուլտիպլեքսի մի ամբողջ ալիք պետք է բացառապես կրթական դառնա։ Հիմա, թերեւս, այդ փորձն է արվում՝ հետագայում այն ավելի լայնամասշտաբ կիրառելու համար։
–Ե՞րբ է հնարավոր գործնականում այդպիսի ալիք ունենալ։
–Երբ արդեն կունենանք մասնավոր մուլտիպլեքսներ, որպեսզի հանրային մուլտիպլեքսն ազատենք մասնավոր հեռուստաալիքներից։ Սա լուրջ խնդիր է, բավական ներդրում է պահանջելու, բայց պետք է դրան հասնենք։ Կարծում եմ՝ պետք է ունենանք մասնավոր մուլտիպլեքսներ, որոնք կօգտագործեն մասնավոր հեռուստաընկերությունները, իսկ հանրային մուլտիպլեքսը պետք է բացառապես ծառայի հանրային շահին՝ լինի կրթական, թե մշակութային։
–Մասնավոր մուլտիպլեքս ունենալու համար որտեղի՞ց են ներդրումներ ակնկալվում։ Մասնավոր հեռուստաընկերությունների՞ց։
–Մասնավորից, այո։ Մեր օրենքը մեզ հիմա հնարավորություն տալիս է, բայց այդտեղ ներդրումների խնդիրն է, այսինքն՝ մասնավորներն իրենք էլ պիտի հետաքրքրված լինեն այդ դաշտ մտնելու։ Առայժմ չգիտեմ՝ որքանով շահավետ կլինի, բայց հեռանկարում հնարավոր է։ Ամեն դեպքում, կարծում եմ, այս իրավիճակը մեզ հնարավորություն տվեց ավելի արագ անցնելու հեռավար կրթության պիլոտային ծրագրերի։ Հիմա մեծ հաշվով իրականացնում ենք պիլոտային ծրագիր, իսկ հետո սա շատ ավելի լայնամասշտաբ կդառնա հատկապես մարզերի երեխաների համար, որտեղ որակյալ մանկավարժական ռեսուրսի պակաս կա, եւ այնտեղ հեռավար ուսուցումը շատ ավելի պահանջված է ու միշտ է պահանջված լինելու։
–Ի՞նչ կարծիքի եք, մոտիվացիայի հարց չի՞ կարող առաջանալ։ Երբ աշակերտը գնում է դպրոց, նա պարտադրված է դասերին մասնակցել։ Այս պարագայում…
–Իրականում այստեղ շատ հետաքրքիր է, որովհետեւ աղջկաս օրինակով եմ այդ տարբերությունը տեսնում, բայց նաեւ դիտարկել եմ իր դասընկերների, ընկերների երեխաների փորձը։ Իրենք մի տեսակ նոր աշխարհ են իրենց համար բացահայտում, երբ օնլայն նաեւ միմյանց են տեսնում, եւ այս նոր միջավայրը նրանց համար շատ հետաքրքիր է։ Նորից ասեմ, որ շատ բարդ էր իմ երեխային քառասուն րոպե կենտրոնացնել դասի վրա, հիմա դա շատ ավելի հեշտ է ստացվում։ Հիմա նա անընդհատ համակարգչով կապի մեջ է, նոր միջավայրում են իրար տեսնում, եւ դա շատ ավելի հետաքրքիր է իր համար դառնում։ Հասկանում եմ, որ սա եթե ձգվի երկու—երեք ամիս, կարող է մի քիչ բարդ լինել, բայց քանի որ ժամանակավոր է, իրենց համար, ընդհակառակը, նոր մոտիվացիա է եւ նոր հետաքրքրություն։ Այնպես որ, երեխաների կրթության մասով առանձնապես մտավախություններ չունեմ, քանի որ իրենք շատ արագ բաց թողնվածը վերականգնելու հնարավորութուն ունեն։
–Այսինքն՝ ամառային արձակուրդից լրացուցիչ հատված վերցնելու անհրաժեշտություն չի՞ լինի։
–Գուցե ամառային արձակուրդներից որոշ ժամանակահատված վերցնենք, բայց ես, որպես 90—ականների սերունդ, ի վերջո, հիշում եմ, որ ձմռան երեք ամիսներին մենք դաս չենք արել։ Ինչ խոսք, հեռավար ուսուցման մասին այն ժամանակ ընդհանրապես խոսք չկար, բայց ամբողջ կրթական բազան ստացել ենք, եւ չեմ կարծում, թե սա մեծ ողբերգություն է մեր երեխաների համար։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

21-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO