Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Կորոնավիրուսի տարածման կանխումը լրացուցիչ քայլեր է ենթադրում

Ոչ բոլոր քաղաքացիներն են, որ հոժարակամ են մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում

ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման եւ ինքնամեկուսացման պահանջը խախտելու դեպքում վարչական, ինչպես նաեւ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը։ Երեկվա արտահերթ նիստում կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, ստացավ 102 կողմ ձայն։
«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում առաջարկվում է լրացում կատարել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300—500—ապատիկի չափով։ Ինչպես նաեւ առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժանանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 50—300—ապատիկի չափով։
«Քրեական օրենսգրքում» լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդկանց զանգվածային հիվանդացման, պատժվում է կալանքով մինչեւ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։
Խորհրդարանականներից ոմանք չընդունեցին ներկայացված ձեւակերպումները, որոշակի դիտողություններ ու դիտարկումներ կատարեցին։ Նրանք, մասնավորապես, համարում էին, որ հինգ տարով ազատազրկումը շատ խիստ պատիժ է։
Քվեարկությամբ որոշվեց, որ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո մեկ օր է սահմանվում առաջարկությունների ստացման համար, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կլինի մարտի 23-ին։

21-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO