Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԼՂՀ


Շրջայց բժշկասանիտարական հսկիչ կետեր

«Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ այցելեցի Քաշաթաղի շրջանում Գորիս-Բերձոր, Խնձորեսկ-Որոտան եւ Կապան-Կովսական ճանապարհների վրա գործող սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր, որտեղ իրականացվում են «COVID-19» կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ։
Գորիս-Բերձոր ճանապարհի վրա գործող հենակետը Աղավնո գյուղում է՝ համանուն գետի ափին։ Սյունիքից Արցախ մտնող հիմնական ճանապարհն է, եւ ՀՀ-ից Արցախ այցելողների մեծ մասն այստեղով է անցնում։ Այդ իսկ պատճառով այս հենակետը բացվեց առաջինը՝ մարտի 15-ից, եւ այստեղ հսկում են Քաշաթաղի բուժմիավորման 3 բուժքույր՝ 24 ժամյա հերթապահությամբ։ Կ. Գրիգորյանը ծանոթացավ կատարված աշխատանքներին, ճշտեց հետագա անելիքները, հանձնարարականներ տվեց բուժքույրերին։ Մեր այցի պահին բուժքույրերին միացան նաեւ ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ—ի Քաշաթաղի շրջանային բաժնի 3 աշխատակից։ Բուժաշխատողներին օգնում էին ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները։ Էլ. հոսանքի անջատման պատճառով գործում էր դիզելային գեներատոր, որն աշխատեցնում էին էլեկտրացանցի աշխատակիցները։
Հերթապահ ոստիկանը տեղեկացրեց՝ բոլոր մեքենաների վարորդները ենթարկվում են կանոններին, արգելակում են ժամանակին։ Վարորդներն ու ուղեւորները հանգիստ ներկայանում էին բուժաշխատողներին, ովքեր գրանցում էին նրանց անձնական տվյալները, հեռախոսահամարները, այնուհետեւ չափում ջերմությունը։ Հաջորդ հսկիչ կետը գործում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից մոտ 5 կմ հարավ՝ Քաշաթաղի շրջանի Որոտանի քաղաքային համայնք տանող ճանապարհի վրա։ Այստեղ իրենց մասնագիտական պարտականությունն էին կատարում բուժքույրեր Քնարիկ Ավագյանը՝ Տիգրանավանից, եւ Իսկուհի Խաչատրյանը՝ Վուրգավանից։ Այս հսկիչ կետը գործում է մարտի 17—ից. կային որոշ խնդիրներ, որոնց մասին Կ. Գրիգորյանը տեղեկացրեց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանին, ով տեղակալ Հովհ. Սահակյանի հետ անմիջապես այցելեց այս հենակետ՝ նախապես լինելով Աղավնոյում։ Այստեղ առաջին հերթափոխին ստուգվել էր 100—ից ավելի ուղեւորների ջերմություն։ Երկրորդ հերթափոխի բուժքույրերը նոր էին եկել եւ հասցրել էին ստուգել 20—ից ավելի ուղեւորի եւ վարորդի ջերմություն։ Շրջվարչակազմի ղեկավարը ծանոթացավ խնդիրներին, զրուցեց բուժաշխատողների, տեղում հսկող ոստիկանների, տարածքի զորամիավորման հրամանատարի հետ։ Շրջվարչակազմի ենթակայությամբ գործող համապատասխան մարմիններին տվեց հանձնարարականներ։
Եղավ այց նաեւ Կովսականի բժշկասանիտարական հսկիչ կետ։ Այստեղ աշխատում էին Քաշունիքի եւ Հայկազյանի գյուղական համայնքների բուժքույրեր Քնարիկ Մովսիսյանը եւ Անահիդա Աղաբաբյանը։ Տեղում էր նաեւ Քաշաթաղի շրջանային բուժմիավորման Կովսականի տարածքային հիվանդանոցի վարիչ Լուսինե Սարգսյանը, ով ներկայացրեց իրավիճակը։ Այս հենակետը նույնպես երկրորդ օրն էր գործում, առաջին օրը չափել էին 200—ից ավելի, իսկ երկրորդ օրը՝ 90 հոգու ջերմություն։ Լ. Սարգսյանը տեղեկացրեց՝ այս հատվածով հիմնականում տարածքի բնակիչներն են երթեւեկում, եւ իրենք ծանոթ են նրանց առողջական խնդիրներին։ Այնուամենայնիվ, կատարում էին կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքը։ Արդեն երկրորդ անգամ հետեւելով բուժքույրերի աշխատանքին՝ գլուխս եմ խոնարհում նրանց առջեւ։ Ինչպես զինվորն առաջնագծում, այնպես էլ մեր բուժքույրերը, այլ բուժաշխատողներ անտրտունջ իրենց պարտականությունն են կատարում՝ հավատով, որ կարգելեն վարակի մուտքը հայրենի Արցախ։ Բերձոր վերադարձին Կ. Գրիգորյանն այցելեց Կովսականի հիվանդանոց, զրուցեց աշխատակիցների հետ, տվեց հանձնարարականներ։
Շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն այցի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր՝ մարտի 18—ին, այցելել եմ Բերձոր—Գորիս, Որոտան—Խնձորեսկ եւ Կովսական—Կապան ճանապարհներին կահավորված հսկիչ անցակետեր՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին եւ խնդիրներին։ Ուրախ եմ նշել, որ շատ կարճ ժամանակում բոլոր երեք տեղամասերն էլ ապահովվել են համապատասխան իրերով, եւ աշխատանքն ամբողջ թափով առաջ է գնում։ Բոլոր հարցերին եւ խնդիրներին անմիջապես արձագանքել եմ եւ տվել համապատասխան կարգադրություններ։ Արցախ այցելողներին հորդորում եմ հետեւել բուժաշխատողների եւ ոստիկանների ցուցումներին՝ կուտակումներից խուսափելու եւ առողջապահական ռիսկերը նվազեցնելու համար։ Նաեւ, ըստ իմ հանձնարարականի, Բերձոր քաղաքային համայնքի հանրային տրանսպորտի բոլոր փոխադրամիջոցներն ախտահանվել են։ Արցախի առողջապահության նախարարության հավաստի տվյալներով՝ մինչեւ այս պահն Արցախում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, մարտի 19-ին «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից կարգավորվել է Խնձորեսկում տեղակայված հենակետի տարածքը, անձնական միջոցներով տեղ են հասցրել բրիկետ-վառելիք։

21-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO