Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԱՇԽԱՐՀ


Տնտեսական հրաշքը

Ինչպես բրիտանական գաղութից Սինգապուրը դարձավ զարգացած տնտեսություն ունեցող երկիր

Մարտի 23-ին լրանում է Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուի մահվան 5-րդ տարելիցը։ Լի Կուան Յուի՝ արդի Սինգապուրի կերտողներից մեկի մահն առիթ դարձավ ողջ ուշադրությունը կենտրոնացնելու տնտեսական հրաշքի վրա, որը նա ստեղծել է։ Լիի պաշտոնավարման ժամանակ Սինգապուրը միախառնեց քաղաքական ավտորիտարիզմը եւ տնտեսավարման գործընթացում պետության ընդարձակ ներգրավվածությունը։ Նա փոխակերպեց երկիրը՝ «երրորդ աշխարհի երկրից դարձնելով առաջին աշխարհի երկիր»։
Լին քաղաքական պայքար սկսեց Բրիտանիայի գաղութային կանոնների դեմ եւ, վերջիվերջո, 1963 թ. ազգային հանրաքվեի միջոցով միավորվեց բրիտանական նախկին տարածք Մալայզիայի հետ։ Այնուամենայնիվ, ռասսայական խտրականությունն ու գաղափարաբանական տարբերությունները հանգեցրին պետությունների տարանջատման, եւ երկու տարի անց Սինգապուրը դարձավ ինքնիշխան քաղաք—պետություն։ Բրիտանական գաղութից Սինգապուրը դարձավ զարգացած տնտեսություն ունեցող երկիր։ Խորհրդարանական վերահսկողության գործընթացում Լին ընդունեց մերիտոկրատիկ կառավարման համակարգ՝ բարձր արդյունավետություն ունեցող ոչ կոռումպացված կառավարություն եւ քաղաքացիական ծառայություն։ Դրա հետ մեկտեղ քաղաքական գործիչը որդեգրեց մերիտոկրատիան եւ բազմառասսայականությունը՝ որպես կառավարական սկզբունքներ, անգլերենը դարձրեց պաշտոնական լեզու՝ ինտեգրելու իր ներգաղթյալ հասարակությանը եւ ավելի դյուրին դարձնելու առեւտրաշրջանառությունն Արեւմուտքի հետ։ Մինչդեռ դպրոցներում գործում էր դասավանդման երկլեզու համակարգը՝ պահպանելու մայրենի լեզուն եւ էթնիկ ինքնությունը։
Լիի քաղաքական գործելաոճը քննադատվում էր մի շարք քաղաքացիական ազատությունների սահմանափակման համար (ԶԼՄ—ների վրա դրված խիստ վերահսկողություն եւ հասարակական բողոքների սահմանափակում)։ Նա փաստարկում էր, որ նման կարգապահական չափանիշները հարկավոր են քաղաքական կայունության համար, ինչն օրենքի գերակայության հետ միասին նպաստում է տնտեսական առաջընթացին։
Քաղաքական գործիչը մահացել է թոքերի բորբոքումից 2015 թ. մարտի 23—ին, 91 տարեկան հասակում։ Ազգային սուգ հայտարարված շաբաթում 1,7 միլիոն բնակիչ եւ հյուրեր տուրք վճարեցին խորհրդարանում հուշարձանի կանգնեցման համար։ Լի Կուան Յուի հրատապ հանձնարարականներից մեկը Սինգապուրի անկախության մասով գործազրկության խնդիրը լուծելն էր։ Զբոսաշրջությունը նպաստեց, բայց ամբողջովին չլուծեց խնդիրը։ Լին եւ դանիացի տնտեսագետ Ալբերտ Վինսեմիուսը զարկ տվեցին գործարանների շահագործմանը եւ ուշադրությունը սեւեռեցին արդյունաբերության զարգացման վրա։ Մինչ Բրիտանիան 1971—ին «հետ քաշվեց» Սինգապուրից, երկրի առաջնորդը բանակցեց Բրիտանիայի հետ, որպեսզի վերջինս չոչնչացնի նավահանգիստը, եւ բրիտանական ծովային նավահանգիստն օգտագործեց քաղաքացիական շահագործման համար։
Բավական դժվար փորձություններից ու քննադատություններից հետո Լին եւ իր աշխատակազմը հանգեցին այն որոշման, որ Սինգապուրի տնտեսությանը թափ հաղորդելու համար ամենաճիշտ տարբերակը միջազգային կորպորացիաներից օտարերկրյա ներդրողներին ներգրավելն էր։ Կառավարությունն ստանձնեց որոշ արդյունաբերությունների (ինչպես, օրինակ, պողպատի) գործարկումը եւ ավիաուղիների շահագործումը։    Աշխատում էին Սինգապուրը միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Օտարերկրյա դրամատերերին վստահեցրել էին, որ Սինգապուրի սոցիալական պայմանները՝ բարձրորակ ենթակառուցվածքներով եւ հմուտ մասնագետներով, հուսալի են ներդրումների համար։ Ներդրողները գնահատեցին Սինգապուրի կառավարության վարած մակրոտնտեսական քաղաքականությունը՝ բյուջեի հավելուրդներով հանդերձ, ինչը հանգեցնում էր սինգապուրյան դոլարի կայուն արժեւորմանը։ Նախկինում Սինգապուրն ունեցել է բավական լուրջ խնդիրներ՝ քաղաքական կոռուպցիայի հետ կապված։ Այս մասով Լին կարծում էր, որ նախարարները պետք է բարձր վարձատրվեին, որպեսզի պահպանեին մաքուր եւ ազնիվ ծառայողականությունը։ 1994 թ. առաջարկեց բարձրացնել նախարարների, դատավորների, քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը՝ փաստարկելով, որ դա կնպաստի մասնագետների հմտություններն ու տաղանդը պետական հատվածի համար օգտագործելուն։
Վարչապետ Լի Կուան Յուի կառավարության օրոք Սինգապուրի համախառն ներքին արտադրանքը 1240 դոլարից վերաճեց մինչեւ 18437 դոլարի։ Գործազրկության վիճակագրական սանդղակը 13,5 տոկոսից նվազեց մինչեւ 1,7 տոկոսի։ Արտաքին առեւտուրը 7,3 մլրդ դոլարից բարձրացավ մինչեւ 205 մլրդ–ի։ Սինգապուրի բնակչությունը 1,6 մլն–ից դարձավ 3 մլն։ Սինգապուրի բնակչության գրագիտության մակարդակը 52 տոկոսից հասավ մինչեւ 90 տոկոսի։ Այցելուների հոսքը բավական շատացավ՝ 100.000—ից վերաճելով 5,3 մլն–ի։
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մագիստրանտ

21-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO