Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիայի տնտեսությունը սպառնալիքների առջեւ

Էրդողանի քաղաքականությունը՝ նախկին համախոհների քննադատության թիրախում

Նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով պետությունների այս կամ այն չափով ինքնամեկուսացումն էական ազդեցություն է ունենում համաշխարհային տնտեսության զարգացումների վրա։ Փակ սահմանները, փակված արտադրությունները, նավթի գնանկումը, տուրիզմի բացակայությունը սպառնում են համաշխարհային տնտեսական ճգնաժամով։
Թուրքիայում ներքաղաքական, ինչպես նաեւ տնտեսական իրավիճակի շուրջ «ՀՀ»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ «Թուրքիայի տնտեսության մասին խոսելիս պետք է նկատենք, որ վերջին տարիներին այդ երկրի տնտեսական զարգացումը թուլացել էր։ Եթե մինչ այդ տնտեսությունը զարգանում էր արագ տեմպերով, ինչն ապահովում էր տարեկան մոտ 8 տոկոս աճ, ապա վերջին տարիներին երկիրը բավականին ծանր վիճակում հայտնվեց»,–ասաց նա։
Մասնավորապես, դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունն ընտրությունների ժամանակ պարտություն կրեց խոշոր քաղաքներում, ինչպես, օրինակ, Ստամբուլում, քանի որ կտրուկ վատթարացել էր զարգացած շրջանների բնակչության տնտեսական դրությունը, արժեզրկվել էր թուրքական լիրան։ Մյուս կողմից, Թուրքիայի տնտեսության վրա բացասական ազդեցություն է համաշխարհային տնտեսական իրավիճակը։ Թուրքիայի տնտեսությունը մեծապես կախված է տուրիզմից, որն այսօր կաթվածահար է եղել։ Դրանից բացի, այն փախստականները, որոնց Թուրքիան փորձում էր դուրս մղել երկրից դեպի Եվրոպա, ներկայումս չեն կարող հեռանալ, քանի որ մի քանի օր առաջ սահմանները փակել է։ Արդյունքում մոտ 4 մլն փախստական մնալու են Թուրքիայում, այսինքն, սա լրացուցիչ ծանրություն կարող է լինել տնտեսության համար, չնայած մյուս կողմից էլ՝ նրանք որոշ քաղաքներում, օրինակ՝ Ստամբուլի որոշ թաղամասերում իրենց ձեռքն են վերցրել տնտեսական կյանքը՝ հատկապես մանր ու միջին բիզնեսը, ինչը դժգոհություն է առաջացրել թուրք բնակչության շրջանում։
Տնտեսական առումով Թուրքիայի համար ծանր է լինելու նաեւ Իրանի հետ սահմանի փակումը՝ հաշվի առնելով, որ բավականին ակտիվ առեւտուր է ընթացել երկու երկրների միջեւ, թեեւ գաղտնիության քողի տակ։ «ԱՄՆ—ն թեեւ տեսնում, բայց աչք էր փակում դրա վրա։ Իրանի հետ առեւտուրը հնարավորություն էր տալիս Թուրքիայի արեւելյան վիլայեթները ոտքի վրա պահել»,–ասաց Ռ. Սաֆրաստյանը։
Թուրքիայի ներսում դժգոհությունների առիթ է դարձել թուրքական ռազմական արկածախնդրությունը, որ երկրի իշխանությունը ծավալում է տարբեր երկրներում։ «Մամուլի էջերում հաճախ կարելի է հանդիպել քննադատությունների Էրդողանի հասցեին, որ Սիրիայում, Լիբիայում զոհվում են թուրք զինվորներ, հետախույզներ, հատուկ ջոկոտայիններ եւ այլն։ Սիրիայում վերջին ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան կորցրել էր նաեւ մեծ քանակությամբ զենք, իսկ թուրքական ռազմարդյունաբերությունն այդքան մեծ հնարավորություններ չունի, որ կարողանա արագ վերականգնվել։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում բավականին ուժեղանում է դժգոհությունն այն քաղաքականությունից, որ վարում է Էրդողանը։ Դրան ավելանում են տնտեսական դժվարությունները, ինչի գագաթնակետը դեռ առջեւում է»,–նշեց արեւելագետը։
Այս ընթացքում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում։ Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանն աշխատանքներ է իրականացնում նոր քաղաքական կուսակցություն հիմնադրելու ուղղությամբ։ Ավելի վաղ, դեռեւս անցած տարեվերջին նման քայլի էր դիմել նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Հատկանշական է, որ երկու քաղաքական գործիչն էլ ժամանակին եղել են Էրդողանի մտերիմ դաշնակիցները, մինչդեռ այսօր նրանք քննադատության են ենթարկում նոր նախագահական համակարգը, որն ուժի մեջ է մտել 2018—ից։ Վերջիններս հանդես են գալիս խորհրդարանական համակարգը վերադարձնելու օգտին։ «Այս զարգացումները տեղի են ունենում Էրդողանի միջավայրում, այն քաղաքական միջավայրում, որը ժամանակին ծնեց նրան։ Սա վկայում է, որ էրդողանի քաղաքականությունը չի ընկալվում նույնիսկ իր համախոհների կողմից»,–ասաց Ռ. Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ թե Բաբաջանը, թե Դավութօղլուն լուրջ այլընտրանք չեն կարող դառնալ Էրդողանին։ Չնայած չի բացառվում, որ կարող են որոշակի ազդեցություն ունենալ 2023 թ. Էրդողանի վերընտրվելու հնարավորության վրա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

21-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO